Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կոալիցիան արտահերթ ընտրությունների պահանջը կմտցնի օրակարգ

ՀԱԿ – իշխանություն երկխոսության ընթացքում կարող է օրակարգ ձևավորվել, որում ներառված լինի նաև արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և նշեց, որ երեկ այս հանգամանքը չի բացառել նաև ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, սակայն, ըստ նրա, եթե կոալիցիան համաձայնի քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, արտահերթ ընտրություններ չեն լինի, որովհետև դա անհիմն պահանջ է: Ավելին, կոալիցիան կհիմնավորի, թե ինչու է դա անհիմն։ Լեռնիկ Ալեքսանյանը համոզված է, որ դրանից հետո էլ ընդդիմությունը չի հրաժարվի երկխոսությունից, և երկխոսությունը կշարունակվի:

Ինչ վերաբերում է նրան, որ մյուս ընդդիմադիր գործիչները քննադատում են Լևոն Տեր-Պետրոսյանին քայլը, ՀՀԿ-ական պատգամավորը ասաց որ Տեր-Պետրոսյանը «երկրի ծակուծուկը իմացող», բանիմաց քաղաքական գործիչ է, հետևաբար, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, գիտակցաբար է գնումն այդ կառուցողական քայլին:

Ի դեպ, Լեռնիկ Ալեքսանյանը ավելացրեց, որ ԱԺ ընտրություններից հետո նախագահական ընտրություններն են, և մեջբերեց նախագահի երեք պոտենցիալ թեկնածուների անունները՝ Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան և Ռոբերտ Քոչարյան: Խոսելով այս երեք նախագահների անցած ճանապարհի մասին՝ նշեց, որ առաջին նախագահը պատերազմ է հաղթել, բայց բացթողումներ է ունեցել, մասնավորապես՝ ավելորդ ազատականությունը, այսինքն՝ մարդիկ փորձում էին հինը ջնջել, նորը ստեղծել, ինչը շատ դժվար է։ Ռոբերտ Քոչարյանի համար թեև նշեց, որ դրական քայլեր եղել են, բայց չմասնավորեցրեց՝ որոնք են այդ քայլերը, իսկ ինչ վերաբերում է բացասականին՝ ասաց, որ նրա ժամանակաշրջանում ի հայտ եկան ծայրահեղ օլիգարխներ, քանի որ Քոչարյանը կարծում էր, թե որոշ մարդկանց հարստացնելով՝ երկիրը կզարգանա: Ալեքսանյանը համոզված է, որ հարուստների և աղքատների ընդգծված բևեռացումը առաջ է բերում հեղափոխություն։ Քանի որ երրորդ նախագահը շարունակում է նախագահել, ուստի այդ մասին պատգամավորը չխոսեց։

Անդրադառնալով այն լուրերին, թե ՀՀԿ-ից դուրս են գալիս և գնում են ԲՀԿ ու ՕԵԿ, ասաց, թե լավատեղյակ չէ, և ավելացրեց, որ այդ քայլով կուսակցությունը կմաքրվի, քանի որ պատեհապաշտերն են, տեսնելով, որ իրենց պաշտոններ չեն տալիս, գնում են ուրիշ կուսակցություններ՝ պաշտոններ ստանալու:

Խոսելով արտագաղթի մասին՝ Լեռնիկ Ալեքսանյանը նշեց սփյուռքի և սոցիալական արդարության գործոնը. մարդիկ տեսնում են, որ հանցագործի հայրը որոշակի գումարի դիմաց իր որդուն ազատում է, մեկը 5000 դոլարով իր երեխային բուժել է, իսկ չի մյուսը չի կարողանում, իր ծանոթ բժիշկներից՝ որ աշխատանք ուներ, նաև՝ լավ հաճախորդներ, արտագաղթել է երկրից, քանի որ չի ցանկանում՝ իր երեխաները այս պայմաններում ապրեն, և արդյունքում հասարակական հիասթափություն է առաջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում