Չինաստանի իշխանություններն արագացրել են կորոնավիրուսի հարուցած հիվանդությունների դեմ հինգ նոր պատրաստուկների փորձարկումները: Այդ մասին փետրվարի 21-ին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի դեղամիջոցների հսկողության պետական վարչության փոխղեկավար Չեն Շիֆեին՝ տեղեկացնում է TASS-ը:
Նրա խոսքով՝ տեղի գիտնականներն ընդհանուր առմամբ ավարտել են այդ պատրաստուկների գիտական հետազոտությունը դրանց արդյունավետության ստուգման առումով: Նշվում է, որ Չինաստանի իշխանությունները նաև արագացված ռեժիմով դիտարկում են դրանց վաճառքը թույլատրելու հնարավորությունը:
Դեղամիջոցների անվանումների վերաբերյալ տեղեկատվություն ներկայում չկա:
Ավելի վաղ ՉԺՀ-ի գիտության և տեխնիկայի փոխնախարար Սյույ Նանպինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները երկրում կսկսվեն ոչ շուտ, քան ընթացիկ տարվա ապրիլի վերջին: