Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով

Չինաստանում ավելի քան 1,7 հազար բուժաշխատող է վարակվել նոր կորոնավիրուսով, նրանցից վեց մահացել են: Այդ մասին փետրվարի 14-ին Պեկինում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի ղեկավար Ցզեն Իսինը:

«Փետրվարի 11-ի ժամը 24:00-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում ախտորոշված էր հիվանդանալու 1716 դեպք, նրանցից վեցը ողբերգական վախճան են ունեցել»,-ասել է նա:

Ցզեն Իսինը նաեւ նշել է, որ բուժանձնակազմի շրջանում աճում է հիվանդացածների թիվը: Առողջապահության կոմիտեն նախօրյակին հայտնել էր, որ ավելի քան 21,5 հազար բժիշկ է ամբողջ Չինաստանից ժամանել Հուբեյի նահանգ՝ իրենց գործընկերներին օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Փետրվարի 12-ի դրությամբ մեր կոմիտեն բժշկական օգնություն ցուցաբերելու համար Հուբեյի նահանգ է ուղարկել բժիշկների 189 բրիգադ, որոնց կազմում կա 21 հազար 568 բուժաշխատող»,-նշվում է հայտարարության մեջ: Միայն փետրվարի 12-ին երկրի 17 տարածաշրջաններից 1003 բժիշկ եւ 1681 բուժքույր են ժամանել Հուբեյի նահանգ: Հունվարի 24-ից երկրի մյուս տարածաշրջաններից Ուհան քաղաք եւ Հուբեյի նահանգ են սկսել ուղարկել ինչպես նյութական օգնություն, այդ թվում՝ պաշտպանական հագուստ եւ դիմակներ, այնպես էլ մասնագետների, քանի որ տեղի բժիշկները չէին կարողանում գլուխ հանել հիվանդների մեծ հոսքից եւ հարկադրված էին աշխատելու 12-ական ժամ մեկ հերթափոխում: Այն առնչությամբ, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենամեծ պատասխանատվությունն ընկնում է հենց բժիշկների ուսերին, նրանց երկրում սկսել են անվանել «սպիտակ հագուստով հրեշտակներ» կամ էլ «սպիտակ խալաթավոր մարտիկներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում