Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Հայ-գերմանական հարաբերություններում բացակայում են բովանդակությունը․ Արման Բաբաջանյան

Եռօրյա աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է այդ երկրի խորհրդարանի ղեկավարի, ապա կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։ Դրա ընթացքում ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ Գերմանիայի կանցլերի կողմից հնչել են ընդհանուր բնույթի հայտարարություններ՝ «հայ-գերմանական հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի», «հայ-գերմանական հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթի մասին»։

Այդ ասուլիսն ընդհանուր առմամբ թողնում էր ոչ այնքան քաղաքական, որքան քաղաքավարական միջոցառման տպավորություն։ Իսկ դա բխում է այն իրողությունից, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած շուրջ երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունը չի կարողացել նոր լիցք, նոր բովանդակություն հաղորդել ինչպես ընդհանրապես՝ Եվրամիության, այնպես էլ մասնավորապես՝ ԵՄ առանցքային դերակատար, տնտեսական ու տեխնոլոգիական հզորությամբ առաջատար ու դրանով եվրոպական քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող Գերմանիայի հետ հարաբերություններին։ Այդ հարաբերությունները ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այսօր գտնվում են փոխադարձ հաճոյախոսությունների, տրաֆարետային հայտարարությունների մակարդակում։ Այդ հարաբերություններում բացակայում են բովանդակությունը, հստակ օրակարգն ու ռազմավարական ծրագրերը։ Այսինքն՝ թավշյա հեղափոխությունից մոտ երկու տարի անց էլ Հայաստանի իշխանությունը չի կարողացել մեզ համար կենսական, առանցքային նշանակություն ունեցող եվրոպական, մասնավորապես գերմանական ուղղությամբ կապիտալիզացնել հեղափոխության արժեքներն ու գաղափարները։ Եթե դա տեղի ունենար, այսօր մենք երկու երկրների ղեկավարների ասուլիսում կլսեինք ոչ թե ընդհանրական ձևակերպումներով հերթապահ նախադասություններ, այլ արդեն իսկ կյանքի կոչման ընթացքում գտնվող ռազմավարական, ենթակառուցվածքային ծրագրերի, ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացմանն ուղղված գործողությունների մասին հաշվետվություններ։

Գերմանիան, լինելով Եվրամիության ու նաև աշխարհի տնտեսական ու տեխնոլոգիական հսկաներից մեկը, կարող էր գործուն մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսական կյանքում, իշխանության ներբողած տնտեսական հեղափոխության իրականացման հարցում։ Սակայն որպեսզի դա տեղի ունենար, առաջին հերթին հայկական կողմը պետք է հանդես գար նախաձեռնություններով, հարաբերությունների զարգացմանն ուղղված ստեղծարարությամբ ու նորարարությամբ, նոր նախագծերի առաջարկներով, ֆինանսավորման հայտերով, գործարար կապերի խորացմանն ուղղված քայլերով։ Հայկական կողմից, սակայն, մենք չենք տեսել ու չենք տեսնում նման նախաձեռնողականություն ու նախանձախնդրություն, դրա համար օբյեկտիվորեն հայ-գերմանական հարաբերությունները չեն անցնում արարողակարգային քաղաքավարության մակարդակից։

Եվրամիության հետ Համապարփակ գործընկերության համաձայնագիր ունեցող Հայաստանը պետք է նախաձեռնող լինի հայ-եվրոպական հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ առանձին երկրների հետ կապերը զարգացնելու ու խորացնելու համար։ Եվրոպան ինքը չի գալու ու չի օգնելու մեզ, որովհետև օգնության կարիք ունի ոչ թե Եվրոպան, այլ Հայաստանը։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է եվրոպական քաղաքականության ուղղությամբ նոր ռազմավարությունների, նոր հայեցակարգերի ու նոր ծրագրերի մշակում, որոնցով կկարողանանք լցնել հայ-եվրոպական հարաբերություններում առաջացած ու գնալով մեծացող վակուումը։ Անցել են հեղափոխությամբ աշխարհի առաջ հպարտանալու ժամանակները։ Եկել է պրակտիկ աշխատանքի ժամանակը։

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3228213660541076

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում