Saturday, 27 04 2024
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է

ՆԳՆ-ի ստեղծումը ողջունելի է. «սովետական միլիցիա» հիշեցնող այս կառույցից պետք է իրական ոստիկանություն ստեղծել

ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է ՀՀ ոստիկանության բարեփոխումները: Երեկ հրապարակվել է և հանրության դատին է հանձնվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության նախագիծը։

Ըստ արդարադատության նախարարի՝ բարեփոխման հիմնական ուղղությունը Ոստիկանության ակադեմիայի վերափոխումն է և նոր, ազնիվ կադրերի պատրաստումը պարեկային ծառայության համար:
e-draft կայքում հանրային քննարկման ներկայացված ռազմավարությամբ առաջարկվում են բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները.

– ՀՀ ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում

– Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում

– Նախաքննության արդյունավետության բարձրացում

– Հասարակական կարգի պահպանություն

– Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում

– Ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում

– Մարդու իրավունքների պաշտպանության բարելավում

– Թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովում

Բացի դրանից՝ այս բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը դարձնել ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև ստեղծվելու է պարեկային ծառայություն ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ-ի փոխարեն:

Նախագծի հիմնավորումների բաժնում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր, հանրության շրջանում ոստիկանության ընկալումը հանրային վստահության առումով տարբեր աստիճաններ է արձանագրել։ Բացի դրանից՝ նկատի ունենալով մեր պետությունում հանցավորության աստիճանի համեմատաբար ցածր աստիճանը, Հայաստանում ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ՝ տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ։

Նախագծի հիմնավորումների բաժնում նշվում է նաև, որ պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջն անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։ Այս ոլորտում նման կայուն փոփոխությանը հնարավոր է հասնել պետության ու հանրության երկխոսության միջոցով՝ ոստիկանությունում ինստիտուցիոնալ փոփոխությունների (արժեքային, բովանդակային, միջավայրային և նյութական հագեցվածության) իրականացման ճանապարհով, բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքում ներառական մասնագիտական քննարկումների միջոցով և, իհարկե, փոփոխությունների մասին գրագետ ու թիրախային ռազմավարական հաղորդակցության իրականացմամբ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս փոփոխություններին, նկատեց, որ հատկապես ոստիկանությունը նախարարություն դարձնելը դրական քայլ է, բայց դրա հետ միասին պետք է այնպիսի փոփոխություն կատարել, որպեսզի ներքին գործերի նախարարը համակարգից չլինի, այլ լինի քաղաքական թիմի անդամ։ Եվ դրանում ոչ մի ռիսկային բան չկա, ու կան դրա օրինակները։ «Սրանից բացի՝ ապագա նախարարությունը պետք է կառուցվածքային լուրջ փոփոխության ենթարկվի, և տեղի ունենա կադրերի կրճատում»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ նախագծով առաջարկվող փոփոխությունները կարո՞ղ են ի վերջո հանգեցնել ոստիկանության բովանդակային փոփոխության, որի անհրաժեշտության մասին մշտապես խոսվել է, Հարությունյանը պատասխանեց. «Ոստիկանության բովանդակային փոփոխություն կարճ ժամանակահատվածում գրանցել հնարավոր չի։ Դրա համար ժամանակ է պետք և մեծ աշխատանք։ Առաջին հերթին աշխատանք անձնակազմի հետ։ Իր բնույթով սովետական միլիցիա հիշեցնող այս կառույցից պետք է իրական ոստիկանություն ստեղծել։ Սա բարդ, բայց անհրաժեշտ գործ է»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասաց, թեև ամբողջությամբ նախագծին չի ծանոթացել, քանի որ այն միայն երեկ է հրապարակվել, բայց արդեն իսկ ծանոթացած մասից, ընդհանուր առմամբ, նախաձեռնված փոփոխությունները ողջունելի են։ Ըստ Իոաննիսյանի, ողջունելի է ներքին գործերի նախարարության ստեղծումը, ողջունելի է պարեկային ծառայության ստեղծումը, ոստիկանական կադրերի կրթության շեշտադրումը։ «Հատկապես պարեկային ծառայության ստեղծումը շատ կարևոր է, քանի որ պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության գոյությունը առհասարակ մշտապես հակասել է ոստիկանության տրամաբանությանը։ Ճանապարհային ոստիկանության սպան իրեն ոստիկան չի ընկալել, այլ ընկալել է իրեն որպես չինովնիկ։ Ճանապարհային ոստիկանության սպայի վրա ինչ-որ վարորդ գոռգոռում էր, նա ստիպված ՊՊՍ-ի ոստիկան էր կանչում, որ իրեն պաշտպանի։ Կամ հանցագործություն էր տեղի ունենում, իսկ ճանապարհային ոստիկանությունը դրան չէր արձագանքում, քանի որ դա իր գործը չէր, իրենց գործը միայն երթևեկության կարգավորումն էր։ Այս իրավիճակը անհեթեթություն էր։ Իսկ հիմա պարեկային ծառայության ստեղծմամբ այս բոլոր խնդիրները կվերանան»,- ասաց Իոաննիսյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանությունը կրկին նախարարություն դարձնելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ դա քաղհասարակության հիմնական պահանջն է եղել, և իրենք, սկսած 2018 թվականից, խոսում են դրա անհրաժեշտության մասին, և շատ ողջունելի է, որ հիմա այդ փոփոխությունը արվում է։

Իոաննիսյանը նշեց, որ նախագծի խնդրահարույց կարգավորումների մասին կխոսեն առաջիկայում՝ նախագծին լիարժեքորեն ծանոթանալուց հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում