Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սա 2018-ի հեղափոխության վերջին քարն է. չենք համաձայնեցնելու մեր որոշումները Վենետիկի հանձնաժողովի հետ

Հայաստանում արդեն սկսում են նախապատրաստվել ապրիլի 5-ին անցկացվելիք հանրաքվեին, որով պետք է հանգուցալուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։

Ի՞նչ եք կարծում՝ սա Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծո՞ղ հանրաքվե է, թե՞ Փաշինյանի կառավարության վստահության հանրաքվե է․ «Առաջին լրատվական»-ի հարցին վրացական «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը պատասխանեց․ «Անպայման երկուսն էլ։ Իրավական հարթությունում արգումենտներ բերող գործընկերները, հատկապես այն մարդիկ, որոնք երկու տասնամյակից ավելի նախորդ իշխանության բոլոր հանցագործությունները միջազգային կառույցներում արդարացնելով են զբաղված եղել, հիմա էլ «լավաշային տրամաբանությամբ» մեզ բացատրում են, թե որտեղ է դրա հակաիրավականությունը։ Ես կարծում եմ, որ սահմանադրական հանրաքվե հայտարարելն իրավական և քաղաքական առումով անխոցելի է, էթիկական իմաստով, այո, ժողովուրդն այստեղ ասելիք ունի, և կարելի է քննարկել»։

Ըստ ձեզ՝ գործընթացը քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված համարել չի կարելի՝ մի խումբ մարդկանց կողմից զավթված Սահմանադրական դատարանը պետք է շուտափույթ վերադարձնել ժողովրդին․ «Առաջին լրատվական»-ի դիտարկմանը Արսեն Խառատյանը պատասխանեց․ «Սա 2018 թվականի հեղափոխության վերջին քարն է՝ պիտի մաքրենք այդ համակարգը։ Մարդիկ, որոնք գրել են այսպիսի Սահմանադրություն, իրավունք չունեն իմ դատավորը լինել։ Այսինքն՝ Սահմանադրությունն անգամ Սերժ Սարգսյանի համար չի գրված, այլ, ինչպես նշում են մեր որոշ գործընկերներ՝ Հրայր Թովմասյանի, որովհետև, պարզվում է, որ այլ շրջանցման ճանապարհ մենք չունեինք։ Այդ դեպքում մենք ասում ենք՝ եթե չեք թողել որևէ կետ, որ կարող ենք փոփոխություն կատարել, ապա մենք կգնանք ուղիղ ժողովրդավարության ճանապարհով»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում