Friday, 17 07 2026
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը
14:10
Իրանը Եմենի «հութիներին» կոչ է արել պատրաստ լինել Կարմիր ծովի փակմանը. Reuters
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
13:50
Ճապոնիան մեղմացրել է կայսերական ժառանգության կանոնները, սակայն կանանց նախկինի պես կարգելվի կայսրուհի դառնալ
Էլեկտրաէներգիայի սպառողները կկարողանան ազատ ընտրել մատակարարին․ նոր օրենքի նախագիծ
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան
13:10
Իրանում զոհվել է 38 և վիրավորվել ավելի քան 400 մարդ
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է
12:50
ԱՄՆ Սենատը պատրաստ է Մոսկվայի դեմ «դժոխային» պատժամիջոցներին
Կասկադում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման բացօթյա գալա համերգը
12:30
Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը փոխարինել ԵՄ առաքելությամբ
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել

ԲՀԿ շփոթմունքը. Գևորգ Պետրոսյանի ակամա խոստովանությունը

Ես դեմ եմ քվեարկելու հանրաքվեին, եթե անգամ ԲՀԿ-ն լինի կողմ, հայտարարել է այդ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ Սահմանադրության հանրաքվե անցկացնելու մեծամասնության որոշումը հակասահմանադրական, հակաօրինական է: Գևորգ Պետրոսյանի դիրքորոշումը խոսում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թե՛ ներսում առկա որոշակի հարաբերական իրավիճակի մասին, թե՛ նաև այն հարաբերականության մասին, որում հայտնվել է այդ քաղաքական ուժը ստեղծված իրավիճակում: «Բարգավաճ Հայաստանը» չէր մասնակցել խորհրդարանում հարցի քվեարկությանը՝ ի տարբերություն դեմ քվեարկած ԼՀԿ-ի: ԲՀԿ այդ դիրքորոշումը, անշուշտ, շփոթմունքի դրսևորում է: Կուսակցությունը, անկասկած, լավ պատկերացնում է, որ գործընթացը էապես սահմանափակում ու սեղմում է այն ուժերին, որոնք գտնվում են նոր և հին իշխանությունների միջև: Սակայն այդ հանգամանքը ԲՀԿ պարագայում ունի երկակի իմաստ կամ երկշերտ նշանակություն՝ այն առումով, որ կուսակցությունը, միևնույն ժամանակ, նաև զգալի թելերով է կապված նախկին իշխող համակարգին, որքան էլ փորձում է տարանջատվել այդ համակարգից: Իսկ այդ թելերը վճռորոշ պահերին թողել և թողնում են ազդեցություն «Բարգավաճ Հայաստանի» վարքագծի վրա, այդ թվում՝ բերելով ներքին միատարրության առնվազն ցնցումների: Դրա դրսևորումները եղել են թե՛ նախկին իշխանության, թե՛ հետհեղափոխական շրջանում:

Հիշարժան էր 2017 թվականի ապրիլի խորհրդարանի ընտրությունից հետո մանդատների բաշխման աղմկոտ պատմությունը, երբ հասունանում էր գրեթե «ներկուսակցական ապստամբություն», հիշենք 2018-ին Երևանի քաղաքապետի թեկնածու ընտրելու իրավիճակը, երբ հենց նույն Գևորգ Պետրոսյանն էր ընդվզել Նաիրա Զոհրաբյանի թեկնածության դեմ: Եվ ամենատպավորիչը՝ 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադրությունը, երբ ԲՀԿ-ն հայտնվել էր ՀՀԿ հետ նույն ուղեծրում, իսկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հետո արդարացավ, որ իրեն սխալ են զեկուցել քննարկվող հարցի բնույթը: Արդեն, իհարկե, ուշ էր: Այդ իմաստով, սահմանադրական հանրաքվեն ԲՀԿ համար ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքական փորձություն է, ինչի կամա, թե ակամա ակնարկն անում է Գևորգ Պետրոսյանը: Եվ այդ ամենով հանդերձ, իրավիճակն առավել ինտրիգային է դարձնում այն, որ ԲՀԿ-ն խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժն է և այդ տեսանկյունից, ստեղծված իրավիճակում երկրորդ ուժի կրավորական դիրքորոշումը դառնում է քաղաքական ֆունկցիոնալության հարցում լրջագույն խնդիրների ևս մի վկայություն, այն էլ Սահմանադրության հանրաքվեով լիովին նոր իրավիճակ թևակոխող ներքին տնտեսա-քաղաքական կյանքի պայմաններում, երբ իշխանությունը խոշոր հաշվով ազդարարում է տնտեսա-քաղաքական համակարգային ռեֆորմների ավելի կոշտ փուլի մասին: Իսկ այդ հանգամանքը էապես շոշափում է բիզնեսի և քաղաքականության հարաբերության, ասել է թե՝ քաղաքականության մեջ խոշոր սեփականատեր Գագիկ Ծառուկյանի ֆունկցիոնալության խորքային խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում