Wednesday, 15 05 2024
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Կազանում Թաթարստանի մշակույթի նախարարի դստեր հարսանիքի համար փակել են պետական պատկերասրահը

Կիրակի, փետրվարի 2-ին, Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի մշակույթի նախարար Իրադա Այուպովայի դստեր հարսանիքն էր՝ ժամանակակից արվեստի պատկերասրահում: Այս մասին հայտնում է Ալեքսեյ Նավալնու Կազանի շտաբը:

Թանգարանի ինստագրամյան էջի համաձայն, պատկերասրահը փետրվարի 1-ին աշխատել է մինչեւ 18:00, իսկ փետրվարի 2-ին փակ է եղել «տեխնիկական պատճառներով»: Շտաբի աշխատակիցները ինստագրամում լուսանկարներ եւ տեսանյութեր են տեսել, որոնք հաստատում են, որ հարսանիքը տեղի է ունեցել թանգարանում հենց այդ օրը:

Թաթարստանի մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ որ այս դեպքը լիազորությունների չարաշահում չէ, քանի որ պատկերասրահն ընդգրկված է մշակութային հաստատությունների ցանկում, որտեղ ամուսնության գրանցումը թույլատրվում է, ծառայությունը հասանելի է բոլոր զույգերի համար:

Նշվում է, որ հանրապետությունում թույլատրված են հարսանիքներ թանգարաններում, պատկերասրահներում: Ընտանեկան-ամուսնական կապերը հանրայնացնելու նպատակով Թաթարստանի ժողովրդագրական զարգացման համապարփակ ծրագրի իրականացման շրջանակներում գնացել են ահա այսպիսի քայլի: Թանգարանում հարսանիք անցկացնելու հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր ցանկացող, նորապսակները միայն պետք է վճարեն մուտքի գրանցման տուրքը եւ հյուրերի տոմսերի գումարը:

Ակտիվիստները զանգահարել են պատկերասրահ եւ հարցրել են, թե կարելի է արդյոք այն վարձակալել մի միջոցառման համար: Պատկերասրահից պատասխանել են, որ այն վարձով չի տրվում:

Նախարարը հայտարարել է, որ իրոք, աղջկա հարսանիքը տեղի է ունեցել պատկերասրահում, ընդգծելով, որ դա օրենքի խախտում չի: «Հարցը թանգարանը վարձով տալու մեջ չի: Ես ամեն ինչ արել եմ օրենքի շրջանակներում, եւ ես ունեմ դրանք հաստատող փաստաթղթերը»,-ավելացրել է Թաթարստանի մշակույթի նախարար Այուպովան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում