Tuesday, 14 05 2024
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը

Հեղափոխության երկրորդ ալիքը

Սահմանադրության փոփոխության շուրջ հանրաքվեն, անկասկած, բազմաշերտ ու միջանկյալ խաղ է, որը թույլ է տալու նոր իշխանությանը, իսկ ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանին, լուծել մի քանի էական հարցեր, որոնք ներկայումս առկա են հետհեղափոխական Հայաստանի ներկայիս շրջափուլում: Առավելապես հենց Նիկոլ Փաշինյանին, որովհետև այդ հարցերի շրջանակը ակնհայտորեն ներառում է նաև կառավարման համակարգի էֆեկտիվության խնդիրը, որի առաջ է վարչապետը և որի առկայությունը խոստովանել է մի շարք էական հայտարարություններով: Հատկանշական է, որ դրանցից մեկը հնչել է կառավարության փետրվարի 6-ի նիստում՝ կապված Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանի ձերբակալության հետ՝ կաշառակերության մեղադրանքով: Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը վիրավորանք է իր և հանրության հասցեին: Խոսքը, բնականաբար, ձերբակալության մասին չէ, այլ երևույթի, որ թույլ է տվել բարձրաստիճան պաշտոնյան նոր իրողությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ակնառու քաղաքական կամքի պայմաններում: Սակայն այստեղ, իհարկե, խնդիրը, ըստ այդմ վարչապետի ակնարկը շատ ավելի խորն է և առնչվում է կադրային քաղաքականության ճյուղերին:

Ի վերջո, կադրային քաղաքականությունը ձևավորվում է իշխանության տարբեր թևերի միջև շահերի բախումով, լոբբինգի դրսևորումներով և այլն, ու վիրավորանքը, որի մասին խոսում էր վարչապետը, թերևս ակնարկ էր ոչ միայն արժեհամակարգային իմաստով, այլ նաև հենց ներհամակարգային: Հատկապես նկատի ունենալով այն, որ թեման ծավալվել էր դեռևս Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրաժարականի շրջանում, որն իր հրաժարականը պատճառաբանել էր հենց քաղաքաշինական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերով, մատնանշելով նաև Վերմիշյանին ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականին: Այդ իմաստով հատկանշական է նաև, որ ՍԴ հարցի համատեքստում ծավալվող զարգացումներն ու հանրաքվեի, այլ կերպ ասած՝ ժողովրդական վստահության յուրօրինակ քվեարկության գործընթացին զուգահեռ, տեղի է ունենում կադրային մեկ այլ նշանակալից փոփոխություն: Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել Ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին, որին մի քանի օր առաջ նկատողություն էր արվել: Փաստորեն, դրանից հետո խնդիրը չի շտկվել, ինչ էլ այն լինի, ցույց տալով եղած ավելի խորքային ու բազմաշերտ հարցերի մասին, կամ հերթական անգամ վկայելով դրանց առկայությունը: Իսկ այստեղ խնդիրը, անշուշտ, խոր քաղաքական է և պակաս քաղաքական չէ, քան ներքին դիմակայությունը իշխանություն-ընդդիմություն տիրույթում, որքան էլ երկու առումներով էլ մեծ հարցական կամ հարաբերականություն ունի դրանց քաղաքական բնույթը:

Այդ իրավիճակում, հանրաքվեն վարչապետ Փաշինյանի համար մի կողմից ստանում է հեղափոխական նոր շնչառության իմաստ որոշակի նոր քայլերի խթանման համար, որոնք այդ թվում կարող են տեղի ունենալ նաև կառավարող մեծամասնության ներսում վերադասավորումների և շարժերի համար, միևնույն ժամանակ նաև ստեղծում է քաղաքական գործընթացների կառավարման լայն ու բազմաշերտ գործընթաց, որը մի կողմից բավականին «հավաք» է այսպես ասած՝ պրոցեսուալ առումով, մյուս կողմից՝ զգալիորեն ապակենտրոնացնում է քաղաքական հոսքերը, շահերը, ինչը կարող է թույլ տալ որոշակիորեն լիցքաթափել կուտակված լարվածությունն ու բարձրացնել դրանց կառավարելիության աստիճանը: Զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին հնչեցրած համազգային կոնսենսուսի և 6 կետերի մասին, որոնց շուրջ առաջարկում է ձևավորել կոնսենսուսը: Գործնականում դա այլ բան չէ, քան հեղափոխության երկրորդ ալիքի պարագայում, այսպես ասած, «հետհեղափոխական» գաղափարական պլատֆորմի նախաձեռնություն կամ առաջարկ, ինչը օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով բացակայում էր «առաջին ալիքից» հետո: Ամբողջ հարցը, իհարկե, այն է, թե առաջարկն իրապես արվա՞ծ է, թե՞ այն շեղող մանևր է միջանկյալ խաղում հարցեր լուծելու համար, որից հետո կարող է դարձյալ կորցնել արդիականությունը, ինչպես փաստացի օգոստոսի 5-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում