Թուրքիան մտադիր չէ լուրջ հակասությունների մեջ մտնել Ռուսաստանի հետ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Թուրքիան և Ռուսաստանը մի շարք լուրջ ռազմավարական նախագծեր ունեն, նշել է Էրդողանը։ Նա ընդգծել է կողմերի համագործակցության կարևորությունը միջուկային էներգետիկայի հարցերում և «Թուրքական հոսք» գազամուղի հատուկ նշանակությունը։
Բացի այդ, Թուրքիան չի հրաժարվելու C-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարման մասին Ռուսաստանի հետ պայմանավորվածությունից, ընդգծել է Էրդողանը։