Sunday, 19 07 2026
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել

Քոչարյանի վերջին հույսը

Վերաքննիչ դատարանում երեկ ընթանում էր սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով դատախազության բողոքը։

Դատախազությունը բողոքարկել էր նախաքննական նյութերի ողջ փաթեթը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նիստի սկզբում Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Ինձ մոտ կասկածներ են առաջացել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս՝ Դուք կա՛մ խորհրդակցել եք, կա՛մ Ձեզ օգնել է Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, կա՛մ այդ ակտը կայացնելիս՝ վերջինս այն հեղինակել կամ համահեղինակել է․ Վերաքննիչ դատարանում, դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, հայտարարել է պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը:

Պաշտպանները հիշատակել են, մասնավորապես, այն դատական նիստը, որի ժամանակ Արմեն Դանիելյանը Քոչարյանին ու նրա Փաստաբանական թիմի անդամներին թույլ չի տվել ելույթ ունենալ։

Պաշտպանները մեջբերել են նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքերը, որը «Փաստինֆո» լրատվականին տված հարցազրույցում ասել էր․ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։

Ի դեպ, ուշագրավ է հատկապես պաշտպանների վերջին փաստարկը՝ թեև նրանք մեջբերում են ոչ թե իրենց, այլ՝ ԲԴԽ նախագահի խոսքերը։ Ի դեպ, դրանք լավագույնս արտացոլում են այն իրավիճակը, որը ստեղծվել է դատական համակարգում, որտեղ դատավորները որոշումներ կայացնում են՝ ոչ թե իրավական փաստարկներից ելնելով, այլ՝ քաղաքական կոնյուկտուրայի համատեքստում։ Սա վերջին կռվանն է, զենքը, որից օգտվելու են Քոչարյանն ու նրա պաշտպանական թիմը։

Երկրորդ նախագահը հրաշալի գիտակցում է, որ բովանդակային հարթության վրա պաշտպանվելու որևէ փաստարկ չունի՝ այնքան ակնհայտ է Մարտի 1-ի գործում նրա մասնակցությունը, դերակատարությունը։ Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Քոչարյանի պաշտպանական թիմը շարունակ ձգձգում է բուն դատավարության ընթացքը՝ թույլ չտալով, որ այն թևակոխի բովանդակային փուլ, որտեղ ամբողջանալու է Քոչարյանի արյունոտ քաղաքականության պատկերը։ Միևնույն ժամանակ՝ երկրորդ նախագահի պաշտպանական թիմն առավելագույնս փորձում է ապալեգիտիմացնել դատական գործընթացը՝ հուսալով, որ նման ընթացքը ճանապարհ է հարթելու գործը ՄԻԵԴ-ում քննության առնելու համար։ Այլ խոսքով՝ խոտանված, վարկաբեկված դատական համակարգը դարձել է Քոչարյանի վերջին հույսն՝ անկախ այն վերջնական վճռից, որը հրապարակելու է դատարանը։

Ու դարձյալ բախվում ենք նույն իրականությանը, որը հեղափոխության իշխանության աններելի հապաղումների, չարդարացված անգործության հետևանք է։ Անցած երկու տարիներին մեր հասարակությունը լսել է բազմաթիվ գեղեցիկ ու նոր բառեր, արտահայտություններ՝ վեթինգ, անցումային արդարադատություն, դատավորի բարեվարքության կանոններ, լյուստրացիա։ Ցավոք, այս գաղափարներից որևէ մեկն իրականություն չի դարձել, ինչի հետևանքով նախաքննության մարմինների կատարած աշխատանքը կարող է ջուրը թափվել՝ դատական անորակ գործընթացի կամ սուբյեկտիվ դատավճռի հետևանքով։ Սա խնդիր է, որն ավելի ակտուալ պետք է դարձնի դատական ռեֆորմը, հակառակ պարագայում՝ նույնիսկ հետհեղափոխական Հայաստանում այդպես էլ չի տրվի նախկին համակարգի իրավա-քաղաքական գնահատականը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում