Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ինչ է կատարվել Ժնևում. Ադրբեջանը զրկվել է երեք հենարանից

Ժնևում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով և համանախագահներ մարաթոնյան հանդիպումը Հայաստանում խթանել է մեկ այլ «մարաթոն»՝ «հող հանձնելու» մեղադրանքների մարաթոնը, որ թավշյա հեղափոխությունից հետո անցկացնում է նախկին իշխանությունը՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին:

Այժմ էլ Ժնևում սովորականից զգալիորեն երկար բանակցությունը տվել է այդ մեղադրանքների առիթ, թեև չկա որևէ հիմք՝ ժամանակային տևականությունից բացի: Իսկ այստեղ առաջանում է մի պարզ հարց՝ իսկ ինչո՞ւ է այդ տևականությունը Հայաստանի նախկին իշխանության միջավայրում տագնապ առաջացնում, այսպես ասած, Հայաստանի դիրքերի տեսանկյունից: Ինչո՞ւ որևէ մեկը չի մտածում կամ դիտարկում, որ տևականությունը եղել է Ադրբեջանի խնդիրների դրսևորում: Առավել ևս, որ Բաքվի համար այդ խնդիրները բավականին շատ են թե ներքին, թե արտաքին տիրույթում, և այդ առումով ոչ միայն Արցախի հարցի տեսանկյունից:

Բանն այն է, որ փոխված է Ադրբեջանի համար ավանդական կոմֆորտ աշխարհաքաղաքական միջավայրը, երբ Ռուսաստանն ու Թուրքիան գտնվում էին գրեթե իդեալական համաձայնության շրջանակում: Այդ համաձայնության ուժերի հարաբերակցության հանգամանքն ու այլ բաղադրիչներ անշուշտ ունեն առանձին դիտարկման կարիք, բայց մեծ հաշվով՝ ինքնին այդ համաձայնությունը Բաքվի համար ռեգիոնալ իրադրությունը վերածել էր, այսպես ասած, ջերմոցի՝ ռազմական շանտաժը շարունակաբար ավելացնելու, աճեցնելու ջերմոցի:

Ներկայումս Անկարան ու Մոսկվան ունեն էական տարաձայնություններ մի շարք հարցերում՝ թե Մերձավոր Արևելքի ուղղությամբ, թե արդեն նաև Լիբիայի, որը լայնորեն հյուսիսաֆրիկյան ուղեծիր է ընդհանրապես:

Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական շանտաժի քաղաքականությունը հիմնված էր երեք հենասյան վրա՝ ռուս-թուրքական ներդաշնակություն, Թուրքիա՝ որպես հիմնական, բազային հենարան, և Հայաստանում լեգիտիմության բացակայությամբ քաղաքական իշխանական համակարգ, որը ի վիճակի չէր իրականացնելու ինքնիշխան քաղաքականություն: Ներկայումս այդ երեք հենասյուներից մեկը չեզոքացել է Հայաստանում թավշյա հեղափոխությամբ և արցախյան հարցում դրել կոշտ պահանջներ, մյուսը չեզոքանում է, իսկ բազայինը՝ Թուրքիան, խրվում է իր խնդիրների մեջ: Այդ պայմաններում Ադրբեջանը կանգնում է ռազմական շանտաժի քաղաքականության տրանսֆորմացիայի բարդության առաջ, և Ժնևում այդ բարդության ռաունդներից մեկն էր՝ ներքին նախընտրական իրողություններով զուգակցվող:

Հանդիպումից հետո համանախագահների տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ գործնականում դրված է գործընթացի բովանդակային, այսպես ասած, ճարտարապետությունը եթե ոչ՝ ամբողջապես, ապա էապես վերանայելու խնդիր, ինչը Բաքվի համար առաջացնում է բավականին դժվար հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում