Saturday, 27 04 2024
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Ռուսաստանը կողմ է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ
14:15
Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը
Վաշինգտոնը Բաքվում պատերազմական հանցագործներ է բացահայտում. առայժմ՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով
13:50
Մենք չենք մոռանա թուրքական բարբարոսության արդիականությունը. Հունաստանի նախկին նախագահը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109- րդ տարելիցի առթիվ
Ոսկեպարը անվտանգ կլինի՞, Ալիևի սպառնալիքները կվերանա՞ն, երաշխիքներ կունենա՞նք. հարցեր են
Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը
Բաքուն կվիժեցնի սահմանազատման գործընթացը. նրանց իրական նպատակը Սյունիքն է
Ավանեսյանը ծանոթացել է Շիրակի մարզի առողջապահական կարողություններին
Քաղաքացիական պաթոսի օրը Հայաստանի ծանր ճանապարհին
Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություն ստացել է համակարգիչներ
Վարչապետը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Գլխավոր դատախազի հրավերով՝ ՀՀ ժամանած եվրոպական և միջազգային պատվիրակներն այցելել են Մատենադարան
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ․ Հրայր Թովմասյանը պետք է գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

– Հարգելի՛ Մխիթարյան, ինչո՞վ եք բացատրում ներքաղաքական որոշակի աշխուժությունը:

– Չէի պնդի, որ միայն հիմա է այդ աշխուժությունը նկատվում:

– Ինչպե՞ս է որոշակի շրջանակների ակտիվությանն արձագանքում խորհրդարանական մեծամասնությունը:

– Եթե նկատի ունեք արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա դրա պատճառները հայտնի են: Եթե նկատի ունեք խորհրդարանական ընդդիմությանը, ապա նորմալ պրոցեսներ են, այլ բան է, որ երբեմն անձին վիրավորելուն են անցնում և սահմաներն անցնում են, դա, իհարկե, դատապարտելի է… Այդ ամենը նսեմացնում է խորհրդարանի դերը: Այս պահին քաղաքական պայմանավորվածություն ունենք, որ բոլորս պետք է լինենք զուսպ: Խորհրդարանական մեծամասնությունը երբեք չի ասի՝ մի՛ քննադատեք մեզ, թող անխնա քննադատեն:

– Բայց խոսքը կարմիր գծերը հատելուն է վերաբերում, միտումնավո՞ր է արվում, շեղելու նպատակո՞վ է արվում, ձեր աշխատանքները կազմալուծելո՞ւ համար է արվում:

– Ցավոք կան օրենսդիրներ, որոնք երբեմն հավասարակշռվածության, ադեկվատության հետ կապված խնդիրներ են ունենում, և խորհրդարանում որոշակի սրացումները դրանով են պայմանավորված, այլ բան դրա հիմքում չեմ տեսնում:

– Հասկանալի է, որ խորհրդարանը լռության տեղ չէ, երբեմն նաև աղմուկ պետք է լինի, բայց երբ կարմիր գծերը հատում են արտախորհրդարանական ուժերը, դուք ունե՞ք այդ վարքագծի բացատրությունը, ձեր մեղքի բաժինը տեսնո՞ւմ եք:

– Իհարկե, տեսնում ենք, բայց դրական իմաստով: Երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, որոշ մարդիկ ժողովրդի կամարտահայտման արդյունքում զրկվել են իշխանությունից, և ցավոք, չեն ցանկանում հաշտվել այդ մտքի հետ ու ինքնախաբեությամբ են զբաղվում՝ կարծելով, որ կլինի վերադարձ անցյալին: Ամեն քայլի դիմում են, բացում են նոր լրատվամիջոցներ, ատելության խոսք են տարածում, ֆեյքերի բանակ են ստեղծել: Իրենց առաջնորդների կողմից խնդիր է դրված հնարավորինս ապակառուցողական և ապակայունացման միջավայր ստեղծել երկրի ներսում: Այս ամենին, կարծում եմ, մենք կարող ենք պատասխանել բովանդակային և պոզիտիվ փոփոխություններով, ես չեմ համարում, որ այդ ֆեյքերի դեմ պետք է մենք էլ ֆեյքերով պայքարենք, հանրությունը շատ սթափ դատում է, միակ բանը, որով մենք կարող ենք հակազդել դրական փոփոխություններն են բոլոր ոլորտներում:

– Հասկացե՞լ եք՝ ինչու է նախկին իշխանության համար այդքան էական Սահմանադրական դատարանում պահպանել իր դիրքերը:

– Գուցե իրենց ընկալմամբ դա իրենց վերջին բաստիոնն է, որ ամեն գնով փորձում են պահել: Ոչ թե Հրայր Թովմասյանն է փորձում ամեն գնով պահել, թեև հաճախ ասում է՝ կանգնած եմ խրամատում և պաշտպանում եմ, այլ նաև այլ ուժեր: Ես հավատացած եմ, որ եթե իր հայեցողությամբ լիներ, նա վաղուց գնացած կլիներ: Բայց եթե խոսում ենք Սահմանադրական դատարանի այս թնջուկի և խնդրի հանգուցալուծման մասին, ապա ինչպես նախկինում եմ այս կարծիքը հայտնել, հիմա կրկնում եմ, այլընտրանք չկա, Հրայր Թովմասյանը պետք է գնա, և առաջիկայում, այնուամենայնիվ, խնդիրը կգտնի իր հանգուցալուծումը: ՍԴ հարցը լուծվել է 2018թ. հեղափոխությամբ: Եթե դու որևէ համակարգի, որևէ անձի վերարտադրության ճարտարապետն ես, ապա ինքնին հեղափոխությամբ այդ հանակարգի մերժման հետ մերժվում ես նաև դու: Ես պնդում եմ՝ Հրայր Թովմասյանը հեղափոխությամբ մերժված համակարգի կարկառուն ներկայացուցիչն է:

– Դուք շատ ճիշտ քաղաքական նկարագիր եք տալիս և դրա բացատրությունը, բայց ո՞ւր է ձեր իրավական ճանապարհը:

– ԱԺ-ում առաջիկայում կարտացոլվի, չեմ կարող փակագծերը բացել, բայց ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մենք հետևողականորեն գնում ենք խնդրի լուծման ճանապարհով: Կա հստակ պատգամ հանրության կողմից՝ ՀՀ քաղաքացին «Իմ քայլը» դաշինքին տվել է իր վստահության քվեն՝ լուծելու նաև այս թնջուկը, որևէ պարագայում սա չի կարելի դիտարկել անձնական ճաշակի և հայեցողությունների տիրույթում: Մեզ պատվիրակել են նաև այս խնդիրը լուծել, և մի քանի օրենքների ընդունումը և այս թեմայի վերաբերյալ մեր քաղաքական հայտարարությունները կրել են շարունակական և տրամաբանական բնույթ, և հանգուցալուծումն արդեն սարերի ետևում չէ:

– Այնուամենայնիվ, բացի ՍԴ-ից, կան նաև մի քանի այլ հարցեր, որոնց վերաբերյալ հանրային կարծիքում ձևավորվում է այսպիսի միտք՝ կառավարությունը, գուցե նաև խորհրդարանը կարևոր հարցերում դանդաղում է:

– Ընդունում եմ, բայց դա էլ իր բացատրությունն ունի… Կադրային քաղականության բացեր կան… Օբյեկտիվորեն անհնարին բան է, որ փտած քաղաքական համակարգից դուրս գան կայացած քաղաքական գործիչներ: Երիտասարդ, անփորձ քաղաքական գործիչները հընթացս պետք է ինքնազարգացման ճանապարով գնան: Մյուս կողմից՝ տրամաբանական է, որ հանրությունը խնդիր է դնում հնարավորինս շուտ համապատասխանել քաղաքական գործչի կերպարին:

– Եթե դրան էլ հավելենք, որ ձեր ընդդիմախոսները սպասելու ժամանակ չունեն, խնդիրն ավելի է բարդանում:

– Ես ընդունում եմ, որ խնդիրներ կան՝ կապված տեմպերի հետ, բայց չենք կարող նաև չարձանագրել, որ առաջընթաց նույնպես կա:

– ԵՊՀ ռեկտորի ընտրությունը հատուկ բարդություն ունի՞. երբեմն տեղեկություններ են շրջանառվում, որ հանձնաժողովը պատրաստ չէ:

– Ո՛չ, բարդություն չկա, առաջիկայում այդ հարցը կլուծվի, օրակարգում կա: Շիրակի պետական համալսարնում և այլ մի քանի բուհերում նույնպես ժամանակավոր պաշտոնակատարներ են, պարզ մրցութային ընտրություններ են անցկացվելու, այստեղ այլ աստառ որոնելն անիմաստ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում