Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչ կա վարչապետ-իրավապահներ ստեղծվող դիմակայության տողատակում

Բանակի օրը տեղի ունեցած «ապատոնական» ոստիկանական գործողությունը, որի արդյունքում բերման ենթարկվեց ընդդիմադիր կոշտ դիրքավորմամբ հայտնի մի քանի գործիչ, տվեց ամենատարբեր գնահատականների և մեկնաբանությունների առիթ՝ թե՛ իշխանության դեմ, թե՛ նաև որոշակիորեն իշխանության ճամբարից, որտեղ նույնպես եղան հարցեր ու հարցադրումներ գործողության նպատակահարմարության և անհրաժեշտության առնչությամբ: Դրա վկայությունն է այն, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին նախօրեին հրավիրել էին «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման, ընդ որում՝ ոչ թե ԱԺ, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Ունե՞ր այդ հանգամանքը նշանակություն քաղաքական տողատակի առումով, թե՞ զուտ տեխնիկական իրողություն էր, բավականին նուրբ մանրուք կարող է լինել, բայց թողնենք այդ:

Իրավիճակը բավականաչափ խոշոր աղմուկ է առաջացրել, առանց հավելյալ մանրուքների էլ ներքին կյանքի առնչությամբ ուշագրավ հարցադրումներ և դիտարկումներ խթանելու համար: Դրանցից մեկն էլ այն է, որ ձևավորվում է կամ խորացվում տպավորությունը, թե վարչապետ Փաշինյանը չի կարողանում կառավարել իրավիճակն ու չի տիրապետում կառավարման համակարգին, հատկապես ուժայիններին: Պետք է նկատել, որ այդ մտայնությունների առիթը տվել է հենց ինքը Փաշինյանը, կառավարման համակարգի դիմադրության մասին հայտնի հայտարարությամբ: Ու թեև ակնառու է, որ վարչապետը խոսում էր մտածողությանը, աշխարհընկալմանը և կառավարման տրամաբանությանն առնչվող դիմադրության մասին, հայտարարությունն այդուհանդերձ տարածվեց ու ընկալվեց իբրև, այսպես ասած, հենց սաբոտաժային կազմակերպված դիմադրություն: Որոշակի իրավիճակներում և իրողություններում այդ ընկալումը աշխատում է վարչապետ Փաշինյանի օգտին, բայց որոշակի իրողություններում էլ այն կարող է հանգեցնել հանրային լուրջ խնդիրների և մետաստազների, որոնց կառավարումը կարող է պահանջել հավելյալ ջանք ու էներգիա՝ առանց այդ էլ լուծելիք շատ կարևոր խնդիրների բազմազանության մեջ:

Մասնավորապես, այդ խնդիրը կարող է արտահայտվել այն դեպքում, երբ ձևավորվում է վարչապետի և ուժային համակարգի միջև, այսպես ասած, դիմակայության հանրային ընկալում: Այն, որ Հայաստանում կա այդ համակարգի վերափոխման, խորքային արդիականացման անհրաժեշտություն, անգամ հրամայական, կասկածից վեր է: Բայց, թերևս, անկասկած է նաև, որ այդ անհրաժեշտությունը իրագործելու հարցում վարչապետ-ուժայիններ դիմակայություն ստեղծելը՝ թեկուզ տպավորության, հանրային ընկալման առումով այդպիսին ստեղծելը ոչ միայն օգտակար ռեժիմ չէ, այլ կարող է բերել հարակից այլ խնդիրների, խորքային խնդիրների, որոնք կդրսևորվեն ժամանակի ընթացքում և անկանխատեսելի ուղղություններով: Հատկապես որ այդպիսի հանրային ընկալման ձևավորումը՝ թե վարչապետն ու ուժային համակարգը դիմակայության, աններդաշնակության մեջ են, թե կա վարչապետի նկատմամբ ուժայինների անվստահություն ու դիմադրություն, թե համակարգը չի կառավարվում կամ ենթարկվում նրան, ստեղծում է «պարտիզանական» մարտավարության պարարտ միջավայր: Իսկ այդ միջավայրը օգտագործելու պատրաստ թե՛ ներքին, թե՛ արտաքին ուժերի պակաս Հայաստանը չունի հաստատ:

Վարչապետ-ուժայիններ կամ վարչապետ-իրավապահ համակարգ դիմակայության, դիմադրության, անկառավարելիության մտայնության հանրային գեներացիայի կառավարելիությունը կարող է լինել բավականին խաբուսիկ: Առավել ևս, որ համակարգի վերափոխման անհրաժեշտության հիմնավորումները այնքան առատ են և ակնառու, որ լրացուցիչ հիմնավորման համար չկա անհրաժեշտություն ստեղծել տպավորություն, թե իրավապահ համակարգը չի ենթարկվում վարչապետին և ունակ է անել քայլեր, որոնք կհարվածեն հենց վարչապետին:

Այդ մտայնության գեներացիան արդեն իսկ հարված է վարչապետին, եթե անգամ առերևույթ թվում է կարևոր օգնություն նախկին իշխող համակարգի հակաքարոզչության մեծ ալիքի պայմաններում: Այդ «օգնությունը» հասցնողներին հազիվ թե մտահոգի վարչապետի քաղաքական դիրքը կամ համակարգի արդիականացման հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում