Երբ միջադեպը տեղի է ունեցել, գրասենյակում մարդ չի եղել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի գրասենյակի հետ, ես կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել, եթե մեզ ինչ-որ բանով միջադեպն առնչվում է, կմեկնաբանենք, հայտարարություն կանենք։Հիմա որևէ տեղեկություն չունեմ »,-ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ եթե իրենց է առնչվում այս միջադեպը, անպայման կասի այդ մասին։