Այսօր՝ հունվարի 22-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը:
Երևան քաղաքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամների հաստատմանն առնչվող օրինագիծը քվեարկությամբ չընդունվեց:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու, այսօր, սակայն, որոշեցին չմասնակցել քվեարկությանը. «Ստացվում է, որ մենք երեկ մեր փաստարկներով այնպես ջախջախեցինք ձեր ելույթները, որ դուք հասկացաք՝ դեմ քվեարկելը խնդիրներ է առաջացնելու ձեզ համար»:
Նրա խոսքով՝ ցույց տրվեց «Իմ քայլի» վախը՝ այս հարցը քննարկելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: