Monday, 20 07 2026
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով

Ինչպես ընդհատել ողբերգական շղթան

ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առնչությամբ հնչող ամենատարբեր գնահատականներ կառուցում են կամ շոշափում «շղթայի» գաղափարը, հղում անելով նաև ամիսներ առաջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության կամ սպանության հանգամանքին:

Միաժամանակ, փաստեր, որոնք կվկայեն շղթայի մասին, առկա չեն: Վարկածային գնահատականները, կարող են լինել ամենատարբեր, իսկ այդ դեպքում ԱԱԾ նախկին պետի մահվան հանգամանքը հնարավոր է վարկածային դատողությամբ կապել ընդհուպ խորհրդային Հայաստանի ՊԱԿ նախկին պետ Յուզբաշյանի սպանությանը: Եվ ընդհանրապես, Հայաստանում անկախությունից հետո տեղի ունեցած ցանկացած սպանության, դիտարկելով որևէ «շղթա»: Որովհետև, Հայաստանի անկախության հռչակմանն ու պետականաշինության գործընթացին հաջորդել են ոչ միայն ձեռքբերումներ, այլ նաև այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին աղմկոտ սպանությունները կամ ինքնասպանությունները՝ ընդ որում սարսափելի կանոնավորությամբ և պարբերականությամբ: Կուտոյանի մահվան մասին տեղեկությունից հետո ֆեյսբուքյան որոշ օգտատերեր գրառումներ էին անում «90-ականներ վերադարձի» մասին: Դա կամ հիշողության խնդիր է, կամ իրականության նենգափոխման, որովհետև Հայաստանում աղմկոտ սպանությունները շարունակվել են նաև այսպես ասած 2000-ականներին, և դժբախտաբար կազմել մեր անկախ պետականության մոտ երեք տասնամյակի ընթացքի «կայուն» մաս:

Հետևաբար, եթե խոսում ենք «շղթայի» ու այն այսպես ասա] բացահայտելու կամ կանգնեցնելու մասին՝ զուտ իրավապահ համակարգի գործողությունների և գործառույթների լիազորությունից դուրս, ապա պետք է այդ շղթա ասվածը դիտարկենք ամբողջությամբ, որի հիմքում կա մի վտանգավոր իրողություն՝ Հայաստանում աղմկոտ սպանությունների ողբերգական ու մտահոգիչ «շղթա» ձևավորվել է այդ երեք տասնամյակի ընթացքում այն պարզ պատճառով, որ ինչ որ մարդիկ կամ խմբեր հիմք են ունեցել մտածելու, որ հնարավոր է մարդ սպանելով կամ մարդուն ինքնասպանության հասցնելով Հայաստանում լուծել որևէ հարց, կամ Հայաստանի հետ որևէ հարց լուծել: Եվ այստեղ խնդիրը լոկ պատժելիության կամ անպատժելիության տիրույթը չէ, որովհետև անգամ ամենակայացած իրավապահ համակարգով և ինստիտուտներով երկրներում անգամ լինում են աղմկոտ սպանություններ, որոնք չեն բացահայտվում կամ որոնց բացահայտման պաշտոնական մեկնությունը չի ներշնչել հանրային շոշափելի վստահություն:

Եվ նաև հենց այդ պատճառով է, որ խնդիրների լուծումը լինելով առավելապես պետական իրավապահ կանխարգելիչ ռեսուրսների և գործառույթների շրջանակում, այդուհանդերձ լոկ այդ տիրույթում չէ, այլ նաև հանրային հարաբերությունների, հասարակական-քաղաքական մտածողության, քաղաքացիական-քաղաքական մշակույթի, երբ կձևավորվի այնպիսի աստիճան, որը որևէ մի խմբի կամ անձանց շրջանակի մոտ կցրի որևէ պատրանք կամ հաշվարկ, թե Հայաստանում հնարավոր է մարդուն կյանքից զրկելու հաշվին հասնել որևէ քաղաքական մեծ կամ փոքր նպատակի կամ լուծել իրավա-քաղաքական որևէ հարց: Այդ առումով, Կուտոյանի մահն ու դրա առնչությամբ հանրային տիրույթում ամենատարբեր, ընդհուպ ծայրահեղությունից ծայրահեղություն գնահատականները ցավալիորեն վկայեցին, որ մենք դրան հասնելու ճանապարհին ունենք անցնելու դեռ շատ տարածություն:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում