Wednesday, 15 05 2024
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»

«Ձենդ կտրի, մորքուր…». երևանցի երիտասարդները պարտքերը փակելու համար Ճամբարակում ոսկեղենի խանութից 9 մլն դրամի զարդեր են գողացել

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն  Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Անդրանիկ Ա.-ի և Արտյոմ Ա.-ի գործով դատական քննությունը:

Ամբաստանյալները դեպքի պահին համապատասխանաբար՝ 23 և 22 տարեկան էին՝ ազգանվանակից, մանկության ընկերներ:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Անդրանիկ Ա.-ն և Արտյոմ Ա.-ն պարտքեր ունենալով՝ նախնական համաձայնության են եկել որևէ խանութ մտնելու և ոսկե զարդեր հափշտակելու շուրջ:

Նրանք նախապես ձեռք են բերել կպչուն ժապավեն, պլաստմասսայից կապիչներ, ձեռնոցներ, ակնոցներ, սառը զենք հանդիսացող դանակ: Նաև՝ բարակ թիթեղից կեղծ համարանիշ են սարքել ու դեպքից անմիջապես առաջ տեղադրել Անդրանիկի «ԲՄՎ» մեքենայի վրա:

2016 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, նրանք Անդրանիկի «ԲՄՎ» մեքենայով Երևանից ուղևորվել են Ճամբարակ:

Ժամը 11-ի սահմաններում նրանք Ճամբարակ քաղաքում մուտք են գործել ոսկե զարդերի վաճառք իրականացնող առևտրի սրահ, ավազակային հարձակում են գործել վաճառողուհի Շուշիկ Պ.-ի նկատմամբ:

Նախնական դերաբաշխման համաձայն՝ Արտյոմը դանակը պահել է Շուշիկի պարանոցին, մյուս ձեռքով փակել է նրա բերանը, պահանջել է ձայն չհանել՝ սպառնալով վնասել: Կնոջը հրելով՝  տարել է խանութի պահեստային մաս:

Այդ ընթացքում Անդրանիկը հավաքել է վաճառասրահում եղած ոսկե զարդերը, լցրել է նախապես իրենց հետ վերցրած կանաչ տոպրակի մեջ: Նա իր մոտ եղած պլաստմասսայից կապիչը փոխանցել է Արտյոմին, վերջինս կապել է վաճառողուհու ոտքերն ու ձեռքերը, բերանը փակել է կպչուն ժապավենով:

Անդրանիկն ու Արտյոմը վաճառասրահից հափշտակել են 9 միլիոն 5 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկե զարդեր:

Խանութ է մտել վաճառողուհու ընկերուհին, կանչել է նրան, Անդրանիկն ու Արտյոմը սպառնալիքներ են տվել այդ կնոջն ու դիմել են փախուստի: Կինը աղմուկ է բարձրացրել, անմիջապես ահազանգել են ոստիկանություն: Փախուստի ճանապարհին Անդրանիկն ու Արտյոմը բռնվել, գողոնով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանություն:

Անդրանիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբի կազմում  ավազակային հարձակման և կեղծ փաստաթուղթ ու պետհամարանիշ պատրաստելու, օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 2-րդ մասով:

Արտյոմ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման, սառը զենք կրելու, կեղծ փաստաթուղթ և պետհամարանիշ պատրաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235  հոդվածի 4-րդ և 325 հոդվածի 2-րդ մասերով:

Անդրանիկ Ա.-ն իրեն մեղավոր է ճանաչել կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար, իսկ ավազակային հարձակման համար մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները:

Անդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ինքն ու Արտյոմը մանկության մտերիմ ընկերներ են, համադասարանցիներ: Երկուսն էլ աշխատանք չեն ունեցել, պարտքեր են կուտակել: Որոշել են որևէ խանութ մտնել, գողություն անել ու պարտքերը փակել: Թիթեղից պատրաստել են «ՊՆ» տառերով կեղծ համարանիշ, որ գողության գնալիս տեղադրեն իր «ԲՄՎ» մեքենայի վրա:

Երևանից նախապես գնել են նաև գողության համար անհրաժեշտ պարագաներ՝ գլխարկներ, ձեռնոցներ, կպչուն ժապավեն, պլաստմասսայից կապիչներ: «Վերնիսաժից» գնել են «բաբոչկա» տեսակի դանակ: Արտյոմը տանից վերցրել է կանաչ կտորից տոպրակ: Գողության համար որոշել են Երևանից մեկնել դեպի Դիլիջան:

2016 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը  5-ի սահմաններում, իր մեքենայով Երևանից դուրս են եկել:

Ժամը 7-ն անց 30-ին դեպի Ճամբարակ տանող ճանապարհին են հասել: Իր մեքենայի վրա տեղադրել են կեղծ համարանիշը, մեկնել են Ճամբարակ: Մի քիչ շրջել են քաղաքում: Որոշել են հենց այդտեղ գտնվող ոսկու խանութից գողություն անել: Մեքենան կանգնեցրել են խանութից որոշ հեռավորության վրա, սպասել են բացվելուն:

Մի տղամարդ եկել, խանութը բացել է, հետո եկել է վաճառողուհին, իսկ տղամարդը հեռացել է: Իրենք որոշ ժամանակ հետևել են խանութի շարժին, հարմար պահ ընտրելով՝ ներս են մտել ժամը  11-ի սահմաններում:

Առաջինը մտել է ինքը՝ իր հետ վերցնելով մոտը եղած կեղծ վկայականը: Մյուս անհրաժեշտ առարկաները Արտյոմի մոտ են եղել՝ կանաչ տոպրակի մեջ:

Վաճառողուհին կանգնած էր պատուհանի մոտ: Իրենց տեսնելով՝ ցանկացել է գնալ դեպի վաճառասեղանը: Ինքը նրան ցույց է տվել կեղծ վկայականը, ասել է, թե «ԱԱԾ»-ից են, հարցրել է՝ ո՞ւր է խանութի տերը: Կինը հարցրել է՝ ո՞վ եք, սա ի՞նչ վկայական է, ի՞նչ եք ուզում: Արտյոմը հետևից մի ձեռքով գրկել է կնոջը, փակել է բերանը, տարել է խանութի հետևի սենյակը: Ինքը մնացել է վաճառասրահում, սկսել է հավաքել ոսկե զարդերը, որոնք լցրել է իրենց մոտի կանաչ տոպրակի մեջ: Ինքը ուշադրություն չի դարձրել՝ ինչ է անում Արտյոմը: Շտապել է, որ հնարավորինս շուտ հեռանան:

Մի պահ կինն աղմկել է, ինքը նրան սաստել, ասել է՝ սուս մնա, կվնասեմ:  Ասել է միայն վախեցնելու համար: Իր գրպանում եղած կապիչը նետել է Արտյոմին, նա կապել է կնոջը, իսկ ինքը շարունակել է զարդերը հավաքել: Արդեն վերջացնում էր, երբ մի կին է մտել խանութ: Իրենք սկզբում թաքնվել են, հետո ոսկե զարդերով լցված կանաչ տոպրակով հանդերձ դուրս են եկել խանութից՝ պահանջելով, որ խանութ մտած կինը ճանապարհ տա ու չաղմկի: Երբ իրենք դուրս են վազել խանութից ու նստել են իր մեքենան, կինը աղմուկ է բարձրացրել, գոռգոռացել է: Ինքը մեքենան վարել է մեծ արագությամբ: Դուրս են եկել Ճամբարակից: Ճանապարհին իրենց դիմաց դուրս են եկել երկու մեքենա: Իրենց կանգնելու ազդանշան են տվել: Ինքը չի կանգնել, փորձել է անցնել այդ մեքենաների մեջտեղով: Հարվածել է մեքենաներից մեկին: Շարունակել է ճանապարհը: Հասել են Ծովագյուղ-Դիլիջան-Սևան խաչմերուկին, ինքը բախվել է ևս մի մեքենայի, ու իր մեքենայի շարժիչն անջատվել է: Տեսել է, որ իրենց հետևից ընթանում է ՃՈ մեքենա, դուրս է եկել դաշտամիջյան հատված: Ինքն ու Արտյոմը դուրս են եկել մեքենայից, դիմել են փախուստի, բայց ընկել են, ոստիկանության աշխատողները բռնել են իրենց, ոսկեղենով հանդերձ բերման են ենթարկել…

Հետագա ցուցմունքներում Անդրանիկ Ա.-ն պնդել է, որ ոսկեղենը պիտի հափշտակեին՝ գողանային, առանց դանակի գործադրման:

Դատարանում հարցերին պատասխանելով՝ Անդրանիկն ասել է, թե իրենց նպատակը միայն 2 միլիոն դրամի ոսկեղեն գողանալն էր, որ պարտքերը փակեն, իրենց նպատակը 9 միլիոն դրամի ոսկեղեն գողանալը չէր, ոչ էլ՝ ավազակային հարձակում կատարելը: Ոսկեղենը հավաքելուն Արտյոմը չի մասնակցել, նա պահեստային մասում մնացել է վաճառողուհու մոտ, իսկ ինքը վաճառասրահում հավաքել է ոսկեղենը…

Դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արտյոմ Ա.-ն:

Նախաքննության ընթացքում նա ցուցմունքներ է տվել: Դատարանում պատասխանելով հարցերին՝ ասել է, թե իր նպատակը եղել է վաճառողուհու ուշադրությունը շեղելը, իրենք նպատակ չունեին նրան վնասելու, ընդամենը՝ հանգստացրել են, ինքը խոսել է իր տատիկի, մայրիկի առողջության մասին, ասել է, թե վիրահատության փող է պետք…

Կապել է վաճառողուհուն, որ հանգստացնի: Բացատրել է՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Իր ձեռքին ոչինչ չի եղել, դանակ չի եղել: Վաճառողուհու պարանոցին ոչինչ չի մոտեցրել, հնարավոր է՝ նրան բռնած ժամանակ իր ձեռքին ծխախոտատուփ լիներ: Իր ունեցած պարտքը 3  հազար դոլար էր: Արարքի պահին ինքն էլ էր վախեցած ու հուզված, իրենց նպատակը եղել է գողությունը, վաճառողուհուն էլ դիմել են «մորքուր ջան»-ով:

Դատարանը գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելով՝ եկել է եզրահանգման, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հաստատված են, նրանք կատարել են իրենց մեղսագրված արարքները:

Անդրանիկ Ա.-ն ու Արտյոմ Ա.-ն մեղավոր են ճանաչվել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով  երկուսն էլ դատապարտվել են 8 տարի 3 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2016 թվականի հուլիսի 23-ից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում