Tuesday, 07 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուս խաղաղապահ զորքերի տեղակայման մասին խոսակցությունները Ստեփանակերտը քաղաքական «կիկոսություն» է համարում

Վերջին երկու ամիսներին ռուսական քաղաքական շրջանակների կողմից պարբերաբար անդրադարձ է կատարվում Արցախի հարցի կարգավորման և բանակցային գործընթացներին։ Խոսքը, մասնավորաբար, անվտանգության գոտում ռուս խաղաղապահների ընդգրկման մասին է։ Այս թեման տևական ժամանակ է, ինչ ռուսական փորձագիտական սեկտորի (Մարկեդոնով, Կոլերով, Տարասով) ուշադրության առանցքում է։ «Փաստ» օրաթերթն անդրադառնալով այս ինֆորմացիային՝ գրում է, որ փորձը ցույց է տալիս, որ նման փորձագիտական շրջանակների կողմից որոշակի թեմաներ հրապարակ նետելը երբեք պատահական չի արվում: Ավելին, որոշ ռուսական լրատվականներ («Ռեգնում», «Նոյև Կովչեգ», «Կավկազկի Ուզել» և այլն) լծված են Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացներում որոշակի «սլիվներ» տարածելու և խաղաղապահների թեման անընդհատ տարբեր առումներով «ռասկրուտկա» անելու գործին։ Այս հարցը հիմնականում առաջ է քաշվում այն տրամաբանությամբ, որ Արցախի, այսպես կոչված, «բուֆերային» գոտում ներդրվելու է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ:

Ուշագրավ է, որ ռուսական շրջանակների այսպիսի ակտիվությունն առանձնապես Հայաստանի իշխանությունների կամ փորձագիտական շրջանակների արձագանքին չի արժանանում։

«Նախևառաջ սկսենք նրանից, որ այնպիսի գաղափար, ինչպիսին «բուֆերային» գոտին է, գոյություն չունի, մենք այդպիսի գոտի չունենք»,- ռուսական լրատվամիջոցների և փորձագետների դիտարկումներին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Միգուցե այդ տերմինաբանությունը ժամանակին օգտագործվել է ինչ-որ տեղ, բայց դա վաղուց հնացած տերմինաբանություն ու հասկացություն է։ Կա Արցախի Հանրապետություն, կան Արցախի Հանրապետության տարբեր վարչատարածքային միավորումներ՝ բուֆերային, անվտանգության գոտի գաղափարներ վաղուց չկան։ Ինչ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա գիտեք, որ պաշտոնական Ստեփանակերտը սրա մասին հստակ դիրքորոշում ունի, և մենք դա բազմիցս նշել ենք։ Տեսականորեն մենք դեմ չենք խաղաղապահ ուժերի տեղակայմանը, բայց ունենք հստակ տեսլական, թե դա երբ կարող է տեղի ունենալ։ Խաղաղապահների տեղակայում կարող է լինել միայն այն դեպքում, երբ կողմերի միջև բոլոր հարցերը կարգավորված լինեն, այսինքն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է լիովին կարգավորված լինի։ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախը, հստակեցվեն սահմանները, այսինքն՝ բոլոր հարցերը պետք է լուծված լինեն։ Խաղաղապահները պետք է տեղակայված լինեն միայն երկու պետությունների սահմանի երկայնքով՝ որպես լրացուցիչ միջոց կայունությունն ու խաղաղությունը պահպանելու համար»։

Ըստ Բաբայանի՝ նույնիսկ իր առաջ քաշած տարբերակն է տեսական, որովհետև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին միակն է, որտեղ կողմերը պահում են կայունությունն ու խաղաղությունը սեփական ուժերով՝ առանց այլ միջամտության. «Սա ցույց է տալիս, որ թե՛ տեսականորեն և թե՛ պրակտիկորեն այդ երկու սուբյեկտը կարող են գոյատևել որպես հարևաններ՝ սեփական միջոցներով, առանց կողմնակի միջամտության։ Արդեն 26 տարի է՝ խաղաղությունը պահպանվում է սեփական միջոցներով, առանց խաղաղապահների տեղակայման։ Այդ իսկ պատճառով, նույնիսկ եթե ամեն ինչ կարգավորվի, միգուցե խաղաղապահների տեղակայման անհրաժեշտություն չլինի։ Եթե չկարգավորված վիճակում մենք կարողանում ենք պահպանել խաղաղություն ու կայունություն՝ կարգավորված վիճակում առավել ևս ի վիճակի կլինենք»։

Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են ռուսական մամուլը, արցախյան հիմնահարցով հետաքրքրված փորձագետներն այս թեզը վերջին շրջանում ակտիվորեն դնում շրջանառության մեջ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չգիտեմ, դա կարող է պարզապես իրենց մոտեցումը լինել, փորձագիտական կարծիքը։ Բայց սա այնքան հեռավոր ապագայի խնդիր է, որ հիմա իմաստ չկա այն քննարկելու։ Քաղաքական «կիկոսության» նման մի բան է, իմաստ չեմ տեսնում հիմա այդ մասին խոսելու։ Սա շատ տեսական և հեռավոր ապագայի երևույթ է»։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության կարծիքով՝ ռուս փորձագետների և ռուսական մամուլի վերջին շրջանի անդրադարձերը ղարաբաղյան հակամարտության շուրջ հստակ ռազմավարության մասին են վկայում: «Այդ ռազմավարության մեջ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու համար գլխավոր մանրադրամը Արցախը Հայաստանից պոկելու գաղափարն է՝ առաջին փուլում, իսկ երկրորդ փուլում՝ Ադրբեջանին հանձնելու միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության քարտուղարության անդամ Վահագն Ավագյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ ռազմավարության կուլմինացիոն կետերից էր 2016-ի ապրիլը, դրան հետևած ամիսները. «Տեսնելով, որ հնարավոր չէ Հայաստանում ռուսական կայսրության գործող ադմինիստրացիայի լեգիտիմության բացակայության պայմաններում որևէ կերպ ինչ-որ թղթերի ստորագրումով Արցախ ռուսական դեսանտ իջեցնելը, նրանք գնացին պայմանավորված պատերազմի և դրա միջոցով փորձում էին Արցախի մարզում ստեղծել ապրելու համար անհամատեղելի սպառնալիքներ ու ստիպել հայկական կողմին ռուսական աջակցության միջոցով դեսանտ իջեցնել՝ իբրև թե հաշտեցնել արդեն իսկ Ադրբեջանի կողմից Արցախի փաստացի անեքսիայից հետո։ Այս ծրագիրը տապալվեց հայկական բանակի անօրինակ սխրագործության շնորհիվ, և դրան հետևած շաբաթներին ու ամիսներին ծրագրի երկրորդ մասը խափանվեց «Սասնա ծռերի» ապստամբությամբ։ Ծրագիրն առնվազն հետաձգվեց ու, կարելի է ասել, նաև դուրս էր եկել օրակարգից։ Բայց անգամ թավշյա հեղափոխությունից հետո մենք տեսնում ենք ռուսական ռազմավարության շարունակությունը ու տեսնում ենք, որ, ցավոք սրտի, այդ ծրագրին ոչ ուղիղ ձևով աջակցում է Նիկոլ Փաշինյանը, ով Արցախի անկախացման հետ կապված քայլեր է կատարում»։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է հրաժարվել Արցախի ճակատագրի պատասխանատվությունից. «Նա ամեն կերպ օգնում է այդ կերպ ռուսական ռազմավարությանը։ Բնականաբար, տարասովները, կոլերովները այն գործակալներն են, որ մասնակցում են այդ քաղաքականության ստեղծմանը, հիմա էլ մասնակցում են դրա պրոպագանդմանը։ Մեր կողմից պետք է ջանքեր գործադրվեն չեզոքացնելու ռուսական կայսրության այդ ծրագիրը։ «Սասնա ծռերը» ամեն ինչ անում է դա բացահայտելու, սպառնալիքները չեզոքացնելու համար։ Իսկ կառավարությունն այդ մասով թերանում է, որոշ դեպքերում՝ պասիվ, իսկ որոշներում նաև ակտիվ աջակցողի դերում է»,- եզրափակեց Վ. Ավագյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում