Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Նոր սահմանադրությունով պետք է վերանայել նախագահական ինստիտուտը

Արդարադատության նախարարությունը հայտարարություն է հրապարակել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Ստեղծվելիք հանձնաժողովի կազմում ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությանը համապատասխան մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են 6 իրավաբան-գիտնական և հասրակական կազմակերպությունների ներկայացուցիչ: Վերջիններիս ներկայացվող պահանջները նախատեսված են նշված որոշմամբ: Այսպիսով՝ տրվում է կարևոր գործընթացի մեկնարկ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի և «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» փորձագետ Արտյոմ Մեսրոպյանի հետ:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման ընթացակարգին՝ Արտյոմ Մեսրոպյանը նշեց, որ նախորդ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովների կազմավորման գործընթացներից տարբերությունն ակնհայտ է. «Այս անգամ փորձ է արվել ավելի ներառական դարձնել գործընթացը, և դրա վկայությունն այն է, որ և՛ քաղհասարակության ներկայացուցիչներին է հնարավորություն ընձեռվում ընդգրկվել հանձնաժողովում, և՛ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին, ինչպես նաև հանձնաժողովի գերակշռող մասը իրավաբան-գիտնականներ են լինելու և ՀԿ ներկայացուցիչներ, հանձնաժողովում ընդգրկվելու են նաև անկախ մարմինների ներկայացուցիչներ, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը. նման մոտեցումը ողջունելի է»:

Սահմանադրական բարեփոխումների խոստումը տրվել է դեռ հեղափոխության ժամանակ, թերևս այս գործընթացը կարող էր ավելի վաղ սկսվել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Դանիել Իոաննիսյանը նշեց. «Դեռ ամիսներ առաջ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ այս տարեսկզբին գործընթացը կսկսվի, և հիմա այդ ժամանակացույցի համաձայն, գործընթացի մեկնարկը տրվել է: Ինչու նախկինում չի սկսվել գործընթացը. գիտեք՝ այնքան բան պետք է արվեր մեկ տարի, կես տարի առաջ, բայց չի արվել: Թերևս սահմանադրական փոփոխությունների հարցում շտապել պետք չէր: Պետք է հասկանալ՝ ինչ փոխհարաբերություններ են ձևավորվում ժողովրդավարական Հայաստանում և երկարաժամկետ առումով ինչպես պետք է շարժվել առաջ: Սահմանադրական փոփոխությունները ափալ-թափալ լուծելու հարց չէր, բայց կային հարցեր, որ պետք է շատ արագ լուծվեին, օրինակ Ն. Փաշինյանի խոստումն էր, որ Կուսակցությունների մասին օրենքը պետք է վերանայվեր, բայց մինչև այժմ ոչինչ չի արվել: Բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք օր առաջ պետք է լուծվեին, բայց այսօր դեռ լուծում չեն գտել:

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ նոր Սահմանադրությամբ պետք է վերանայել նաև նախագահական ինստիտուտը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում