Wednesday, 15 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

«Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնի «Կեղտոտ փողեր» անվանակարգում հաղթող ճանաչված տեսանյութը (տեսանյութ)

Ապրիլի 16-20-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում անցկացվել է «Դետեկտիվֆեստ» միջազգային փառատոնը: Հեղինակավոր փառատոնի աշխատանքներից մասնակցեց նաեւ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:

Իրավապահ մարմինների գործունեության թեմաներով կինո եւ հեռուստափառատոն ունենալու գաղափարը ծնվել է 1998 թվականին, Մոսկվայում: Կազմակերպիչները 16 տարիների ընթացքում ընդլայնեցին փառատոնի շրջանակներն ու այն արդեն միջազգային փառատոնի մեծ համբավ ունի ողջ աշխարհում: Փառատոնի հիմնական նպատակը դետեկտիվ կինոյի, փաստավավերագրական ֆիլմերի, քրեական թեմաներով հաղորդաշարերի միջոցով իրավապահ մարմինների աշխատանքի եւ իրավապահի կերպարի հանդեպ հասարակական վստահության ու հարգանքի մթնոլորտի ձեւավորումն է, այն գիտակցության ամրապնդումը, որ իրավապահներն են հասարակության պաշտպանն ու հասարակական անդորրի երաշխավորը:

16-րդ փառատոնի բացմանը փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը ողջունելով հյուրերին՝ խոստացավ, որ թե՛ կազմակերպիչները, թե՛ ժյուրիի անդամները կլինեն անաչառ եւ արդարամիտ:

Բացման արարողության ընթացքում փառատոնի ավանդույթի համաձայն պարգեւատրվեցին իրենց աշխատանքները ներկայացրած ֆոտոլրագրողները: Այնուհետեւ ներկայացվեցին հեռուստահաղորդումների ստեղծագործական խմբերը:

16-րդ միջազգային փառատոնն ընդգրկուն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության երկու տասնյակից ավելի քաղաքներից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Իրանից, Բելառուսից, Չինաստանից, Եգիպտոսից, Էստոնիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Չեխիայից, Արգենտինայից, Նեպալից…

Թվարկումը կարելի է շարունակել եւ բոլորն էլ՝ հետաքրքիր, ինքնատիպ, բարձրորակ աշխատանքներ:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՀԿԼ վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում: Մեզ հզոր ու հայտնի մրցակիցներ էին բաժին ընկել թե՛ Ռուսաստանի Դաշնությունից, թե՛ արտասահմանյան այլ երկրներից:

Մեր հաղորդաշարը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ հեռարձակված հաղորդումներից մեկը: Հատուկ չէինք պատրաստվել, պարզապես, թարգմանել էինք մի սյուժե եւ հանձնել ժյուրիի դատին…

Փառատոնի մասնակիցների կինո եւ հեռուստահաղորդումների դիտարկումներն ամենօրյա էին, հետո տեղի էին ունենում քննարկումներ, մտքերի փոխանակում:
Մասնակիցներն այցելեցին նաեւ թանգարաններ եւ մշակութային այլ վայրեր:

Փառատոնի աշխատանքն ավարտվեց Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ ծառայության կենտրոնական տանը:

Մրցանակներն ու դիպլոմները սպասում էին իրենց արժանի տերերին:

Եվ վերջապես, փառատոնի նախագահ Յուրի Միտյուշինը հնչեցրեց հաղթողների անունները:

Տարբեր անվանակարգերում առաջինների թվում էին գերմանացիները, իրանցիները, Ռուսաստանից՝ HTB-ն, PTP-ը, նաեւ այլ տարածաշրջանների ներկայացուցիչներ:

Հերթը «Կեղտոտ փողեր» անվանակարգինն էր: Եվ հնչեց ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության «02» հաղորդաշարի անունը: Մեր հաղորդումն այս անվանակարգում դարձավ հաղթող եւ գավաթակիր: Մրցանակն ու դիպլոմը Յուրի Միտյուշինից ստացավ ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Անշուշտ մեծ էր ուրախությունն ու ոգեւորությունը: Սա մեր հերթական եւ կարեւոր ձեռքբերումներից էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես էլ գաղափարական եւ քարոզչության առումով, իսկ գլխավորը ամենօրյա աշխատանքն է ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժեվորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում