Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ը համալրվեց նոր հզոր համակարգերով. հայկական «Տորերն» ու կործանիչները՝ ընդդեմ հակառակորդի ԱԹՍ-երի

Ինչպես նախորդ տարիներին՝ անցնող 2019 թվականի ընթացքում ևս հայկական բանակը շարունակել է համալրվել սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով։ Հայաստանի պաշտպանական ոլորտի պատասխանատուները քանիցս հայտարարություններ են արել այս թեմայի վերաբերյալ՝ ասելով, որ լինելու են ռազմական անակնկալներ։ Բնականաբար, սա ռազմական գաղտնիքներ պարունակող ոլորտ է, ու ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն ասվում է այս գործընթացի մասին։ Բայց ժամանակակից աշխարհում գերիշխող դարձած հիբրիդային պատերազմի կանոնները ստիպում են հակամարտող երկրներին տակտիկական ինչ-ինչ նկատառումներով որոշ թափանցիկություն ապահովել սպառազինությունների գնման պրոցեսի վերաբերյալ։ Ասվածի տրամաբանության մեջ պարզ է, որ, բնականաբար, չենք կարող իմանալ, թե ի՞նչ ծավալներով է ընթացել հայկական բանակի սպառազինության համալրումն անցնող տարվա ընթացքում՝ որքան էլ որ հարցը հետաքրքրական լինի։ Իսկ եթե նույնիսկ ունենայինք նման տեղեկություններ՝ պարզ է, որ չէինք կարող դրանք հրապարակել։ Այնուամենայնիվ, կան մի քանի զինատեսակներ, որոնց ձեռք բերման մասին ՀՀ ՊՆ-ն կամ կառավարությունը տեղեկացրել է։ Դրանցից կարելի է առանձնացնել առաջին հերթին Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների և «Տոր-Մ2ԿՄ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) ձեռք բերումները։ Երկուսն էլ ռուսական արտադրության զինատեսակներ են։ Սու-30 կործանիչների մասին շատ ենք գրել։ Այս անգամ կանդրադառնանք «Տոր-Մ2» ԶՀՀ-ներին, քանի որ դրանց ժամանման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ընդամենը մի քանի օր առաջ։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել ռուսական այս համակարգերի ֆոնին։

Փոքր հեռահարության, բայց շատ էֆեկտիվ համակարգեր

Հայկական բանակը վաղուց է հետաքրքրված եղել «Տորերով», և փորձագետները վաղուց էին խոսում այն մասին, որ մեր զինված ուժերը շուտով համալրվելու են դրանցով։ Դրանց գնման մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ ակտիվանում էին, այդ թվում՝ «Զինուժով»։ «Տորերի» մասին խոսել են նաև նոր իշխանությունները։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ դրանց գնման պայմանագիրը ստորագրվել է Մոսկվայում անցկացված «Армия 2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում։

 Բայց ի՞նչ է հայտնի այս համալիրների մասին, և ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում։

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքը գրում է, որ «Տորը» ոչ թե մեկ զենիթահրթիռային համակարգ է, այլ զենիթահրթիռային համակարգերի ընտանիք։ Այս համալիրները նախատեսված են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համար։ Իր կենսագրությունը «Տորերի» ընտանիքը սկսել է 1972-83 թվականներից, և այս ընթացքում ստեղծվել են ամենատարբեր մոդիֆիկացիաներ։ Կոնկրետ ՀՀ ԶՈՒ-ն ձեռք է բերել 9Մ331ՄԿՄ «Տոր-Մ2ԿՄ» մոդելը, որը «Տորերի» ընտանիքի ամենաառաջադեմ և թարմ ներկայացուցիչն է։ «Ռազմինֆոյի» փորձագետը գրում է, որ առաջին անգամ  այն ներկայացվել է 2013 թ.-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ Հայաստան բերված «Տորերը» մոնտաժված են «Կամազ» ավտոմոբիլային շասսիի վրա։ «Ռազմինֆոյի» փորձագետն ընդգծում է՝ «մեզ համար շատ կարևոր է, որ համակարգերն ավտոմոբիլային շասսիի վրա են, ինչը մեծացնում է դրանց մոբիլությունը և հեշտացնում հետագա շահագործումը»։

 Ի՞նչ նշանակություն ունեն «Տոր» ԶՀՀ-ները և ի՞նչ օգուտ կարող են տալ մեր երկրի պաշտպանությանը։

«Տորերը» փոքր հեռահարության ԶՀՀ-ներ են։ Դրանք նախատեսված են կարճ տարածությունների վրա ցանկացած տիպի օդային թիրախներ խոցելու համար, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ-եր, ավիառումբեր, թևավոր հրթիռներ և այլն։ Օդային թիրախները կարող են հայտնաբերվել մինչև 32 կմ հեռավորության, խոցվել 1-15 կմ հեռավորության և 10 մետրից մինչև 10 կմ բարձրության վրա։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս ընդգծել է «Տոր-Մ2ԿՄ» համալիրների նշանակությունը ԱԹՍ-երից պաշտպանվելու տեսանկյունից։

«Տոր-Մ» համալիրի սերիաները ընդհանրապես՝ ԿՄ-2 և այլն, 2ՄԿ, ԿՄ համակարգերը մինչև 20 կիլոմետր հեռահարությամբ զենիթահրթիռային համալիրներ են, որոնք իրենց տեսակի մեջ լավագույն ռուսական համալիրներն են, իրենց շարժունակությամբ, կրակի էֆեկտիվությամբ, փոքր թիրախների հայտնաբերելու և խոցելու ունակությամբ բացառիկ համակարգեր են, որոնք իրենց արդյունավետությունը ապացուցել են նաև սիրիական պատերազմում վերջին շրջանում, և դրանք մեր սպառազինության մեջ շատ կարևոր տեղ ունեն: Այդ համակարգերը կհամալրեն մեր ՀՕՊ ստորաբաժանումները, որոնցով մեր մարտունակությունը զգալիորեն կբարելավվի»,- ասել է Հովհաննիսյանը:

 ՀՕՊ-ն ու կործանիչ ավիացիան՝ ընդդեմ ԱԹՍ-երի

Այսպիսով, Հայաստանը մի կողմից՝ ակտիվ քայլեր է ձեռնարկում կործանիչ ավիացիա ստեղծելու և ռազմաօդային ուժերի ոլորտում իր դիրքերն ուժեղացնելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ շարունակում է ամրապնդել իր ՀՕՊ-ը։ Ընդ որում, պիտի նկատենք, որ սա շարունակական գործընթաց է։ Այս երկու զորատեսակներն էլ միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են ու ըստ ռազմական տեսության՝ պիտի համագործակցեն իրար հետ։ Փորձագետներն ասում են, որ կործանիչ ավիացիայի առկայությունն էլ ավելի կուժեղացնի հակաօդային պաշտպանությունը։ Օրինակ՝ նույն Սու-30-ները շատ լավ են տեսնում թիրախները, այդ թվում՝ հայտնաբերում են մեր զինուժի համար գլխացավանք դարձած անօդաչու սարքերը։ Այնպես որ՝ կարող են այդ տվյալները փոխանցել «Տոր» համակարգերին, որոնք էլ կպայքարեն ԱԹՍ-երի դեմ։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն այս առումով շատ բարձր է գնահատում Սու-30 կործանիչների դերը. «Կործանիչն ունի ֆունկցիաներ, որը չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ՝ Սու-30-ը կարող է օդում անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ Նրա ուղեղն այնպիսին է, որ օդում լինելով ու չկռվելով՝ կարող է մի քանի հարյուր ԱԹՍ կառավարել»։

Դեռևս 2017 թ.-ի ապրիլին տեղեկացրել էինք, որ հայկական բանակը համալրվել է ՀՕՊ-ի համար նախատեսված «Իգլա-Ս» և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների խոշոր խմբաքանակով։ Այն ժամանակ ՀՀ ԶՈՒ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը խոսել էր 2016 թ. Քառօրյա պատերազմից հետո ՀՕՊ-ի ոլորտում իրականացված աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ հակառակորդի ԱԹՍ-երի դեմ պայքարը դարձել է հայկական կողմի առաջնահերթություններից մեկը: Բացի այդ, մեկ տարվա ընթացքում հայկական զինուժը ստեղծել էր ամուր հակաուղղաթիռային համակարգ:

 Ավելի արդյունավետ պայքար թշնամու ԱԹՍ-երի դեմ

«Ռազմինֆոյի» մասնագետն էլ գրում է, որ ՀՕՊ-ը սովորաբար կազմակերպվում է էշելոնավորված՝ գերփոքր հեռավորություններից մինչև մեծ հեռավորություններ։ Այս իմաստով «Տոր» համակարգերի ձեռք բերումով էապես ուժեղանում է մեր երկրի ՀՕՊ-ի փոքր հեռահարության էշելոնը, և հատկապես ավելի արդյունավետ կդառնա պայքարը թշնամու ԱԹՍ-երի դեմ։

«Իհարկե, երբ ասում ենք «էապես ուժեղանում է», պիտի հաշվի առնել, որ այս պահին հայտնի չէ, թե քանի համակարգ է գնվել։ «Ռազմինֆոյի» սեփական գնահատմամբ՝ հայկական բանակին անհրաժեշտ է առնվազն 2-3 մարտկոց, և հույս ունենք, որ եթե անգամ հիմա այդքան չի գնվել, տեսանելի ապագայում դա կարվի։ Եվ, իհարկե, ավանդաբար նոր համակարգերին դեռ սպասվում է մարտական հերթապահության կանգնելու և մարտունակ ստորաբաժանում դառնալու փուլը, բայց դա արդեն զուտ ժամանակի հարց է։ Հիշենք նաև, որ Հայաստանը հետևողականորեն ձեռք է բերում նաև ժամանակակից դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր. «Իգլա-Ս» և «Վերբա»։ Այսպիսով, այս պահին արդեն տեղին է մտածել նաև, թե ինչ է անհրաժեշտ անել «Տորերի» գնումից հետո՝ որպես հաջորդ քայլ (2-3 մարտկոց համալրելուց հետո կամ դրան զուգահեռ)»,- նշվում է «Ռազմինֆոյի» հոդվածում։

Ունիվերսալ համակարգեր, լրիվ այլ մակարդակ

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Տոր» համալիրների ձեռք բերման մասին խոսեց նաև ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը՝ ասելով, որ սրանք ռուսական լավագույն համակարգերից են ու շատ էֆեկտիվ են։ Փորձագետի խոսքով՝ այն «զորային համակարգ է» և, որպես կանոն, օգտագործվում է ռազմական տեխնիկայի շարասյուները կամ էլ մեծ հեռահարության ԶՀՀ-ները պաշտպանելու համար։ Ընդ որում, մասնագետը նոր ԶՀՀ-ների ձեռք բերումը կապում է կործանիչ ինքնաթիռների ձեռք բերման հետ՝ ասելով, որ Սու-30-ների ու «Տորերի» համագործակցությունն էլ ավելի կմեծացնի ՀՕՊ-ի հնարավորությունները։

«Այս համակարգերը նախատեսված են երկրորդ էշելոնի պաշտպանության համար։ Եթե ինչ-որ ճեղքում է լինում, ապա արդեն այս համակարգերն են սկսում աշխատել։ Բացի այդ, այս համակարգերը շատ լավ են պայքարում ԱԹՍ-երի դեմ, ինչը ցուցադրվեց Սիրիայում վերջին մեկ տարվա ընթացքում. երբ ռուսական ռազմաբազան պարբերաբար հարձակման է ենթարկվում տարատեսակ անօդաչու կամիկաձեների կողմից, այս համակարգերը գրեթե բոլորին ոչնչացնում են»,- մեկնաբանեց Ներսիսյանը՝ ավելացնելով, որ «Տոր» համալիրների ձեռք բերումը շատ կարևոր է, քանի որ բանակի տրամադրության տակ գտնվող ՀՕՊ համակարգերից շատերը հնացել են, և դրանք թարմացնելու կարիք կա։

«Եթե համեմատենք «ՕՍԱ» համալիրների հետ, որոնցից շատ ունենք, ապա այն շատ առումներով զիջում է «Տոր» համակարգին։ Իսկ «Տորը» կարող է օգտագործվել անգամ երթի ժամանակ, այն կարող է ընթացքից կրակել թիրախներին։ Եվ թիրախը խոցելու հավանականությունն է շատ բարձր, ընդ որում՝ նա կարող է միանգամից մի քանի թիրախ գնդակոծել։ Մի խոսքով՝ սա լրիվ այլ մակարդակ է։ Սրանք շատ ունիվերսալ համակարգեր են և պետք կգան թե՛ ուղղաթիռներից, թե՛ ԱԹՍ-երից և թե՛ թևավոր հրթիռներից, այդ թվում՝ ավիառումբերից պաշտպանվելու համար։ Եվ պետք է ընդգծել, որ կործանիչների հետ զուգակցելու դեպքում ՀՕՊ-ի հնարավորություններն էլ ավելի կմեծանան, քանի որ կործանիչների ռադիոտեղորոշիչները, լինելով օդում, կարող են շատ արդյունավետորեն փոխանցել նպատականշումները։ Նրանք տեղանքների խնդիր չունեն և շատ ավելի լավ են տեսնում թիրախները ու պիտի որպես մեկ ամբողջություն աշխատեն ՀՕՊ համակարգի հետ»,- հավելեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում