Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բոլորը գիտեին, որ այդ աջակցությունը նախկինում լափվելու էր. ԵՄ-ն 2020-ին 150 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի

Գալիք տարի Եվրամիությունը կարող է աննախադեպ՝ 150 միլիոն եվրոյի աջակցություն ցուցաբերել Հայաստանին։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում։ «Եվրամիությունը հաջորդ տարի արդեն 150 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրելու։ Սա աննախադեպ քայլ է, և այս առումով մենք շատ կարևորում ենք մեր հարաբերությունների և՛ ներկա դինամիկան, և՛ հաջորդ տարվա սպասելիք զարգացումները։ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության պրոցեսին և զարգացումներին մեր միջազգային գործընկերները շատ դրական են արձագանքում, և սա նաև խոսում է հարաբերությունների մակարդակի մասին»,- ասել է Գրիգորյանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի հետ։

– Դանիել, Եվրամիության կողմից 150 միլիոն եվրո օգնության ավելացման հեռանկարը ինչքանո՞վ է իրատեսական թվում։ Արդյոք դա կլինի Եվրամիության վերաբերմո՞ւնքը Հայաստանում ընթացող ներքին բարեփոխումներին ուղղված աշխատանքներին ու ջանքերին։

Կարող ենք արձանագրել, որ թե՛ Բրյուսելում և թե՛ Վաշինգտոնում հստակ տեսնում են Հայաստանի իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ցանկությունը։ Բացահայտ ցույց են տալիս, որ ցանկություն ունեն աջակցելու այդ պայքարին։ Այս առումով Հայաստանի իշխանություններից մնում է պարզապես արդյունավետ բանակցել ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների հետ, որպեսզի աջակցություն լինի։ Եվ ոչ միայն ուղիղ աջակցություն կոռուպցիայի դեմ պայքարի առումով, այլև տարբեր տեսակի աջակցություն, օրինակ՝ ենթակառուցվածքների զարգացմանը։ Նախկինում բոլորը գիտեին, որ այդ աջակցությունը լափվելու էր, իսկ հիմա Հայաստանի կառավարությունը ցույց տվեց, որ կարող է առանց լափելու ճանապարհներ կառուցել։ Մյուս կողմից՝ այդ աջակցությունը կարող է ընդհանրապես ոչ նյութական լինել, օրինակ՝ փորձի փոխանակում։ Այն, ինչ ես էի առաջարկում ամերիկյան Կոնգրեսում, հետևյալն էր՝ ամերիկյան ուժային կառույցների ներկայացուցիչները գան և սովորեցնեն Հայաստանի իրենց գործընկերներին, թե ինչպես պայքարել կազմակերպված հանցավորության դեմ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարն էլ է ցույց տալիս, որ Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն պայքարելու, բայց չեն կարողանում, ինչ-որ խնդիրներ ունեն՝ սկսած օրենսդրական խնդիրներից, վերջացրած փորձի, տեխնիկայի պակասով և այլն։ Այս առումով ես չեմ ասի, որ շատ կզարմանամ, եթե Եվրամիությունը իրոք մինչև 150 միլիոնի աջակցություն ցուցաբերի։ Դա կլինի հաճելի, բայց միաժամանակ չի լինի շատ զարմանալի։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եվրամիության կողմից միայն հայտարարություններ ու գոհունակություն ենք տեսնում, բայց օժանդակության առումով փոփոխություն չկա։ Այս հեռանկարը գալիս է նաև այդ միտքը լրացնելո՞ւ։

Եվրամիության աջակցության և աջակցության խոչընդոտների մասով կարող ենք ասել, որ 1.5 տարվա ընթացքում տարբեր բաներ ենք լսում տարբեր կողմերից։ Վարչապետից առնվազն հրապարակային լսում ենք այն, ինչ դուք մեջբերեցիք։ Եվրոպական կողմից տարբեր փակ հանդիպումների ժամանակ լսում ենք մի քիչ այլ բաներ։ Այս առումով գալիս ենք այն եզրահանգման, որ նաև հայկական կողմի արդյունավետ բանակցություն վարելու խնդրի արդյունք է այն, որ աջակցությունը շատ չի ավելացել։ Բայց իշխանություններն էլ ժամանակի ընթացքում փորձ են հավաքում, սովորում են՝ հասկանալի է, որ անփորձ էին։ Հիմա սովորում են ու ինչ-որ արդյունքներ, հաջողություններ գրանցում։ Այս առումով պետք է ասեմ, որ ես զարմացած չեմ։ Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածը բավականին հնարավոր ու իրատեսական թիվ է։

– Մենք տեսնում ենք նախկին համակարգի դիմադրությունը ամենատարբեր ոլորտներում։ Նրանք փորձում են իրենց կապերն օգտագործել նաև միջազգային ատյաններում՝ ՀՀ իշխանությունների ու Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված վատ կարծիք ձևավորելու համար։ Արդյոք նրանց հաջողվո՞ւմ է դա անել նաև Եվրամիությունից ստացվելիք օժանդակության հետ կապված։

– Այո՛, նախկին իշխանությունները, Հանրապետական կուսակցության որոշ կարկառուն ներկայացուցիչներ և որոշ իրենց ՀԿ անվանողներ, որոնք ակնհայտորեն ՀՀԿ-ական են, փորձում են ամեն ձևով խոչընդոտել այդ պրոցեսին։ Այդ խոչընդոտը մենք տեսնում ենք ու ամեն ձևով փորձում ենք չեզոքացնել Բրյուսելում, Վաշինգտոնում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, տարբեր մարմիններում։ Ընդ որում, պետք է արձանագրենք, որ որոշ կառույցներում իրենց այդ խոչընդոտման գործում օգնում են նախկին իշխանությունից մնացած և նախկին իշխանության արժեքները կիսող միջին ռանգի պաշտոնյաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում