Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Փակ շրջանից դուրս գալ է պետք. Արամ Զ. Սարգսյան. Hraparak.am

Hraparak.am-ը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ զրուցել է քաղաքական իրավիճակի և կուսակցության անելիքի շուրջ:

– Վարչապետի հեռանալով, ընդդիմադիր ուժերը, որոնք մի պահ ակտիվացել էին, լռեցին, և այժմ քաղաքական դաշտում դադար է: Ի՞նչ եք անում Դուք: 

– Ձեր նշած ուժերն իրենց ոչ իշխանական ուժեր են համարում և վախենում են «ընդդիմություն» բառից, ինչը շատ տխուր է: Պատճառները շատ են, և ես չեմ ուզում մեկնաբանել: Հիմա ինչ ենք անում մենք: Մենք հստակ ասել ենք, որ մեծ վտանգ ենք տեսնում Հայաստանի՝ Մաքսային  միությանն անդամակցության և ԵվրազԷՍ մտնելու մեջ, որովհետև գտնում ենք, որ Հայաստանը պետք է վերցնի զարգացման եվրոպական ուղին: Ակնհայտ է, որ մեր մոտեցումները հասարակական լայն զանգվածի մոտ վախ և վտանգի զգացողություն են առաջացնում, բայց նույնիսկ իշխանության անցկացրած հարցումներով, որոնք «Գելափ ինտերնեյշնլ»-ն  է արել, մարդկանց  մոտ 35 տոկոսը կողմ է արևմտյան ուղուն, ինչը քիչ չէ: Չեմ կարծում, որ նրանց այսօր փողոց հանելն իրատեսական է, բայց այդ մարդկանցով հնարավոր է հասնել լուրջ քաղաքական ձեռքբերումների՝ հերթական, թե արտահերթ, և մենք նախապատրաստվում ենք դրան: Կարծում եմ, որ առաջիկայում մեզ նման մոտեցում ունեցող քաղաքական ուժերի կողմից գործողություններ կլինեն, միտված թե միավորման, թե միասնական գործելուն: 

– Կադրային փոփոխությունների շրջան է: Վարչապետ նշանակվեց մարդ, որը Ձեր մարզից է, և որին լավ գիտեք: Ձեր գնահատականը՝ այս նշանակման հետ կապված: 

– Կառավարության հրաժարական պահանջող բոլոր ուժերն էլ Հայաստանի երրորդ հանրապետության իշխանության մեջ բարձր դիրք են գրավել և լավ գիտեն, որ երկրի նախագահն է վավերացնում ցանկացած որոշում: Վարչապետն այնքանով ազդեցություն ունի, որքանով նա խորհրդարանում մեծամասնություն ունի: Այդպիսի վարչապետ էր իմ եղբայրը՝ Վազգենը: Երբ որ խորհրդարանի մեծամասնությունն իրենն էր, ինքն ազդեցություն ուներ և ինքն էր թե քաղաքական, թե տնտեսական ոլորտներում որոշողը: Նախնական շրջանում այդպիսի ազդեցություն ունեի ես և ես մինչև վերջ ինքնուրույն էի և որևէ գործարքի չգնացի:

– Բայց դժվա՞ր է մնալ վարչապետ և չգնալ գործարքի: Ճնշում կա՞ր նախագահի կողմից: Ազատության աստիճանն ինչքա՞ն է:

– Երբ որ նախագահը հակված է ինտրիգային, ստվերային բանակցությունների, սեփական աթոռը պահելը համարում է գերկարևոր, ավելի, քան պետության շահը, այս դեպքում ուղիղ խաղացողները միշտ պարտվում են ինտրիգային խաղացողներին: Պաշտոններ, կոչումներ են գործի դնում և այլն, և այս ենթատեքստը բերեց Հայաստանի այս օրվան: Հաղթեցի՞ն իրենք: Իմ  կարծիքով՝ ոչ: Պարտվեցի՞ ես իմ վարչապետության շրջանում: Ես համարում եմ, որ ոչ: Ես չեմ ամաչում իմ վարչապետության շրջանի համար: Համոզված եմ, որ իմ երեխեքն էլ դրա համար չեն ամաչելու: Ավելին, համոզված եմ, որ երբ Հայաստանի ազգային անվտանգության արխիվները բացվեն, կերևա, թե Մեղրիի տարբերակում ես ինչ եմ արել, երկրի արդյունաբերական զարգացման հարցում ինչեր եմ արել:

 Ձեր կարծիքով, ինչո՞ւ տարբեր թեկնածուներից ընտրվեց Աբրահամյանը:

– Տեսեք, այսօր աննկարագրելի կարկուտ էր Արարատում: Սա շատ ավելի կարևոր է, քան այն, թե վարչապետն ով է: Դրանից բան չի փոխվելու: Եվ սպասարկող երկրները, ինչպես Քոչարյանն էր ասում, և այն երկրները, որոնք գյուղատնտեսության վրա են հենվում, միշտ այսպիսի բաներից կախված են լինելու: Հերիք է ոչ բարենպաստ տարի եղավ, սոված են մնալու, որովհետև արդյունաբերությունը թողել են մի կողմ: Ոչ մեկը չի ուզում խորանալ, բոլորն ուզում են հումք վաճառել և հնարավորինս շատ հարստանալ: Այսօր իշխանության, պաշտոնների նշանակում են նրանց, ովքեր հարուստ են: Նայեք ինքներդ. Սյունիքի մարզպետից, Արարատի մարզպետից մինչև վարչապետ՝ տեսեք ովքեր էին թեկնածուները, և ում նախընտրեցին: Միանշանակ նրան, ով հարուստ է: Նույնն էլ առաջարկվում էր ԱԺ-ում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Hraparak.am-ում

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում