Sunday, 19 07 2026
13:10
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
13:00
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս

Ռևանշիստների կուսակցություն լինել չի կարող. Քոչարյանը մի հատ էլ լվացքատուն թող բացի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դատարանում լրագրողների հետ զրույցում չի հերքել տեղեկությունը, որ իրենք առաջիկայում կուսակցություն կհիմնեն: «Դու քաղաքականության մեջ ես, կուսակցություն ունենալը, բնականաբար, չի կարող բացառվել»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք կհամագործակցե՞ն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, Լևոն Քոչարյանը նշել է, որ դժվար է պատկերացնում այդ համագործակցությունը, ավելացնելով միևնույն ժամանակ, որ անհնար ոչինչ չկա:

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե կրտսեր Քոչարյանը կարծում է, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է խոտանում է իր նախորդի քաղաքական կենսագրությունը: «Եթե ինքն է քաղաքական գործիչ, նշանակում է՝ նա քաղաքական գործիչ չի եղել։ Իսկ եթե նա է եղել քաղաքական գործիչ, նշանակում է ինքը քաղաքական հայտ չպետք է ներկայացնի, որովհետև երկուսից մեկը պետք է լինի։ Միշտ մեկն է իսկականը, մեր Հայաստանում էլ կան օրինակներ, երբ նշանավոր ազդեցիկ քաղաքական գործիչն ունենում է աննշան, ոչ ազդեցիկ, անհաջող քաղաքական զավակ։ Ուրեմն ես կարծում եմ, որ ինչ-որ բան է ուզում ապացուցել կրտսեր Քոչարյանը, որ իր հայրը քաղաքական գործիչ չի եղել, ինքը սկիզբ է դնում, կամ էլ ընդհակառակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով՝ Արշակյանը նշեց. «Ի՞նչ է նշանակում կուսակցություն բացել, դա սեփական սահմանափակ պատասխանատվությամբ ձեռներեցությո՞ւն է։ Դրա համար անհրաժեշտ է քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենք, որը հնարավորություն չի տա ինչ-որ մեկին կուսակցություն բացել, սեփական կուսակցություն ունենալ։ Նոր Հայաստանում չի կարող կուսակցություն բացվել, կուսակցությունը պետք է լինի կուսակիցների, գաղափարակիցների համախմբում։ Քրեականությունը կամ վրեժխնդրությունը քաղաքական կատեգորիաներ չեն, դրա շուրջը մարդիկ չեն կարող համախմբվել ու կուսակցություն հիմնել՝ վրեժխնդիրների, ռևանշիստների կուսակցություն լինել չի կարող։ Պետք է նոր օրենք լինի, որ մարդիկ այդպիսի հայտարարություններ չկարողանան անել. մի հատ էլ լվացքատուն թող բացեն»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե նրանք կարող են քաղաքական ընդդիմության տեղ զբաղեցնել. «Քաղաքական ընդդիմությունը պետք է լինի էլ ավելի առաջադիմական, քան այսօր գոյություն ունի։ Քաղաքականությունն ընդհանրապես հետ չի գնում, այն առաջ գնացող համակարգ է։ Հայաստանը քայլ առ քայլ առաջ է գնում։ Լինում են հանցագործություններ, որոնք բացահայտվում են, դրա դեմ հասարակությունը և պետությունը պայքարում են։ Նոր ընդդիմությունը պետք է լինի այս քաղաքական իշխանության ծրագրերը բարեփոխող ընդդիմություն։ Իսկ իրենց քայլերը միայն ցույց են տալիս, որ իրենք քաղաքականությունից հեռու մարդիկ են, չի ստացվի իրենց մոտ։ Նոր ծրագրեր են պետք, առաջընթաց ապահովող, Հայաստանն արդիականացնող ընդդիմություն է պետք։ «Իմ քայլն» արդեն դադարել է հեղափոխական լինելուց, դարձել է հարմարվողական, ուրեմն հարկավոր է փոխել, բերել արմատական բարեփոխումներ կատարող ուժ։ Բնական է, որ այսօրվա հեղափոխական ուժն աստիճանաբար հարմարվելու է իր տեղում, դադարելու է արմատական բարեփոխիչ լինելուց, նրան կգան փոխելու արմատական բարեփոխումներ կատարող ուժերը, նրանք էլ կլինեն ընդդիմություն։ Որոշ չափով ձևավորվում, սաղմնավորվում է։ Մեկ տարի է՝ կա լեգիտիմ և լեգալ իշխանություն, արդեն կարելի է Ազգային ժողովին քննադատել, այդ քննադատությունն էլ դառնում է ընդդիմություն։ Օրինակ՝ սահմանադրական բարեփոխումներ, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխումներ, տնտեսական հայեցակարգի, դատաիրավական հայեցակարգի բարեփոխումներ։ Այս հարցերում իշխանությունը հապաղում է՝ ընդդիմությունը դրա դեմ պետք է լինի և ոչ թե հետ դառնա»։

Ազատ Արշակյանը Արթուր Վանեցյանին Քոչարյանի ճամբարում չի պատկերացնում, միևնույն ժամանակ նշում է. «Բայց ես նախկին, հեղափոխության ալիքով եկած պաշտոնյաների մեջ տեսնում եմ քաղաքական գործիչներ՝ այդ թվում և Վանեցյանին։ Նա կարող է հարել որևէ կուսակցության, բայց արդեն հեղափոխության հարթակի վրա և ոչ թե հետադիմության հարթակի։ Կանի, թե չի անի՝ չգիտեմ, բայց այդպիսի հնարավորություն ունի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում