Tuesday, 28 05 2024
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Կիևին հակաօդային պաշտպանության ավելի շատ համակարգեր են անհրաժեշտ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա. Ժաննա Անդրեասյան
16:40
Չեխիան կոչ է արել թույլատրել Կիևին զենք օգտագործել նաև իր տարածքից դուրս
Ռուսաստանը Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն է բացու՞մ
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին․ ՄԻՊ-ի ուղերձը
Ավերածությունները բազմաթիվ են. վստահ եմ՝ ամբողջը կվերականգնենք, ավելի գեղեցիկ Ալավերդի կունենանք
3 կին սարում կայծակնահարվել է. մեկը տեղում մահացել է
Առաջին Հանրապետության անկման առաջին պատճառը մեր ներսի դավաճաններն էին
Պուտինը պատրաստվում է մեկնել Հյուսիսային Կորեա
15:40
Հայտնի է՝ ինչ զենքով կօգնի Գերմանիան Ուկրաինային
Ալավերդու Դեբեդ թաղամասում վերականգնվել է էլեկտրամատակարարումը. պատգամավոր
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիքի մարզ
Սերգեյ Պետրոսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմատեղագրական ծառայության պետ․ նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում
15:20
ԵՄ-ն կքննարկի Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու դժվարությունները հաղթահարելու ուղիները
15:10
Բոլիվիայի նախագահը BRICS-ն անվանել է հնարավորությունների ընդլայնման տարածք
Էրդողանը չի նահանջում
Օսմանցիների դեմ հաղթանակի շնորհիվ փրկվեց Հայաստանի լինելիությունն ու քաղաքական անկախությունը․ Դըկոտինյին շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Անկախ ու ինքնիշխան երկիր կառուցելու հավաքական կամքը պետք է առաջնորդի մեզ ժողովրդավարական Հայաստան ունենալու ճանապարհին․ Արարատ Միրզոյան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:45
Պեկինը Վաշինգտոնին կոչ է արել չմիջամտել Չինաստանի և հարևանների միջև գոյություն ունեցող սահմանային վեճերին
14:30
Արգենտինայի նախագահը փոխել է վարչապետին
14:15
ՄԱԿ-ը գնահատել է իրավիճակը Պապուա-Նոր Գվինեայում տեղի ունեցած սողանքից հետո

«Երկու ոտանի կռիս եմ սատկացրել». 73-ամյա պահակը դաժանաբար սպանել է ծանոթին, դաստակներն էլ կացնով կտրել է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Ս․ Մաթևոսյանի գործի դատական քննությունը:

73-ամյա Ս․ Մաթևոսյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ հանգամանքները: Ս․ Մաթևոսյանը միայնակ բնակվել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասում: Աշխատել է որպես նույն թաղամասի սկզբնամասում՝ նախկին սուրճի արտադրամասի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տարածքի պահակ:

Տուժող Խորեն Ս.-ն աշխատել է վերոհիշյալ ավտոտեխսպասարկման կետի տարածքում՝ որպես էլեկտրիկ:

Ս․ Մաթևոսյանն աչքերը վիրահատելու համար շուրջ երկու տարի գումար է խնայել, հավաքած գումարը պահել է իր աշխատավայր պահակատան սենյակում տեղադրված մետաղե պահարանում:

2017 թվականի նոյեմբերի 21-ին Ս․ Մաթևոսյանը հայտնաբերել է, որ մետաղե պահարանից իր գումարը՝ 380 հազար դրամը, անհետացել է: Գումարը գողանալու համար Մխիթարյանը կասկածել է Խորենին, խոսել է նրա հետ ու պահանջել է գումարը վերադարձնել: Խորենը չի ընդունել Մաթևոսյանի մեղադրանքները: Մխիթարյանի վրդովվել է, որոշել է մեկ անգամ էլ խոսել Խորենի հետ ու վերջինիս կողմից գողության կատարումը դարձյալ հերքելու դեպքում… սպանել նրան…

2017 թվականի դեկտեմբերի 5-ի առավոտյան Սլավիկ Մաթևոսյանը սուրճի չգործող արտադրամասի հետնամասում՝ տեսանելի վայրում դրել է դանակ ու կացին և սպասել է Խորենին: Վերջինս ժամը 9-ն անց 30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Սլավիկը դիմավորել է նրան ու առաջարկել է զրուցելու նպատակով գնալ սուրճի արտադրամասի հետնամաս: Այնտեղ Ս․ Մաթևոսյանը ցույց է տվել դանակն ու կացինը, ապա պահանջել է, որ Խորենն ասի ճշմարտությունը՝ իր գումարը գողանալու վերաբերյալ, հակառակ դեպքում սպառնացել է սպանել նրան ցուցադրված գործիքներով:

Խորեն Ս.-ն դարձյալ հերքել է գումար գողանալու հանգամանքը: Սլավիկ Մաթևոսյանը, ըստ մեղադրանքի, նրան կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով հարվածել է նրա որովայնի կողային հատվածին: Դրանից հետո դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել է մահ, որը վրա է հասել ներքին և արտաքին սուր արյունահոսության, հեմոռագիկ շոկի, կրծքավանդակի ու պարանոցի շրջաններում բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վնասվածքների արդյունքում:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ պարանոցին հասցված հարվածների արդյունքում վնասվել են տուժողի քնային զարկերակի ճյուղերը, վահանաձև աճառը, շնչափողը: Կրծքավանդակի շրջանում վնասվել են աջ նախասիրտը, աջ թոքը… Պարանոցի շրջանի վերքային խողովակները, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ ունեն 3-7 սմ խորություն: Կրծքավանդակի շրջանի վերքային խողովակները՝ 13-15 սմ խորություն…

Դանակի հարվածներով Խորեն Ս.-ին սպանելուց հետո, ըստ մեղադրանքի, Ս․ Մաթևոսյանը կացնով հարվածել է տուժողի պարանոցին, համոզվել է, որ նա սպանվել է, ապա կացնի հարվածներով հետմահու անդամահատել է տուժողի երկու դաստակները, տարածքում լվացվել, «իրեն կարգի է բերել» ու գնացել է ոստիկանության բաժին, հայտնել է կատարած սպանության մասին:

Պահակատան մետաղե պահարանից 380 հազար դրամի գողության մասով առանձին քրեական գործ է հարուցվել:

Նախաքննության ժամանակ Սլավիկ Մաթևոսյանն իրեն մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար: Հայտնել է, որ երբևէ ընտանիք չի ունեցել: Առողջական խնդիրներ էլ չի ունեցել, միակ խնդիրը տեսողության հետ էր կապված՝ լավ չէր տեսնում, պիտի վիրահատվեր…

Ս․ Մաթևոսյանն ասել է, որ ինքն է սպանել էլեկտրիկ Խորենին, ինչի համար չի զղջում՝ «լավ է արել՝ սպանել է», հետո էլ ներկայացել է…

Ս․ Մաթևոսյանը հայտնել է, թե տուժող Խորենին ճանաչել է շուրջ 15 տարի, լավ հարաբերությունների մեջ են եղել, համարյա ամեն օր իրար հետ հաց են կերել, իրար հետ ոչ մի խնդիր չեն ունեցել…

Ինքը գումար էր տնտեսել աչքերի վիրահատության համար՝ 2017 թվականի նոյեմբերի դրությամբ հավաքել էր 380 հազար դրամ, որը պահում էր պահակատան իր սենյակում դրված մետաղե պահարանում: Սեյֆի դուռը փակում էր բանալիով, բայց հաճախ բանալին թողնում էր դռան վրա…

Նոյեմբերի 21-ին ինքը ստացել է նոյեմբերի աշխատավարձը՝ 50 հազար դրամ, որոշել է 20 հազարը դնել հավաքած փողի վրա: Բացել է սեյֆի չկողպված դուռն ու տեսել է, որ գումարը չկա: Անմիջապես նույն պահին կասկածել է Խորենին, որովհետև իրեն զգուշացրել էին, որ նա «ֆռռում է» սենյակի կողքերը: Մի քանի օր առաջ ինքը Խորենին տեսել է սենյակում՝ նա բացել էր սեյֆը: Իր հարցին, թե ի՞նչ է անում, նա պատասխանել էր, թե մկրատ է ման գալիս, իր մկրատը, իբր, լավ չի կտրում: Այդ ժամանակ ինքը չի ստուգել՝ գումարը տեղո՞ւմ է, թե՞ ոչ: Բացարձակ մտքով չի անցել, որ Խորենը կարող է իր գումարը գողանալ…

Ըստ Մխիթարյանի՝ աշխատավայրում ոչ ոք չգիտեր, որ ինքը սեյֆում գումար է պահել: Բայց ինքը նկատել է, որ Խորենը միշտ հետևում էր իրեն…

Գումարի կորչելը նկատելու հաջորդ օրը՝ նոյեմբերի 22-ին, ինքը Խորենին կանչել է սենյակ, ասել է՝ ոնց վերցրել ես, բեր տեղը դիր: Նա ասել է, թե ոչ մի գումարից տեղյակ չի, ոչինչ չի գողացել: Ինքը հինգ-վեց անգամ կրկնել է՝ բեր, տեղը դիր: Դրանից հետո՝ մինչև դեկտեմբերի 5-ը, ինքն ամեն օր, օրը մի քանի անգամ մոտեցել է Խորենին, ասել է, թե տղերքը ոչինչ չեն իմանա. «Սուսուփուս բեր տեղը դիր», բայց նա կրկնել է, թե կապ չունի գողության հետ:

Տղաները տեղեկացել են կատարվածի մասին, ինքն ասել է՝ դուք չխառնվեք: Ինքն ասել է՝ եթե Խորենը գումարը չվերադարձնի, ինքը նրան կոտորելու, 40 կտոր է անելու: Տղաներն էլ ասել են՝ նման բան չանես, չեն հավատացել, որ ինքը կանի: Այդ խոսակցությունները, ըստ Սլավիկի, եղել են «օբշյակի մեջ»՝ բոլորն էլ ներկա են եղել…

Դեպքի նախորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, ինքը նորից խոսել է Խորենի հետ, ասել է, որ իր համբերությունը հատնում է, նա ոչինչ չպատասխանելով՝ հեռացել է: Ինքն ամբողջ գիշեր չի քնել: Առավոտյան ժամը 8-ին դուրս է եկել սենյակից, լվացվել, հագնվել է, սպասել է, որ նորից խոսի Խորենի հետ, ու եթե նա հրաժարվեր գումարը վերադարձնել, ինքը որոշել էր սպանել նրան՝ մորթել, կտոր-կտոր անել՝ որոշել էր հենց 40 կտոր անել…

Սուրճի արտադրամասի վերջում գտնվող ցախանոցում ինքը դանակ ու կացին ուներ: Ինքն էր դրանց համար պոչ սարքել, օգտագործում էին, երբ տղաներով խորոված էին անում…

Դանակն ու կացինը դրել է սուրճի արտադրամասի հետնամասում՝ բետոնի վրա, վերադարձել է իր սենյակ:

Ժամը 9-ն անց 30-ին առաջինը Խորենն է եկել: Մտել է տարածք: Ինքը նրան առաջարկել է գնալ արտադրամասի հետնամաս՝ խոսելու: Նա առանց բառ ասելու՝ եկել է իր հետևից: Ինքը նրան ցույց է տվել կացինն ու դանակը, ասել է՝ նայի, դանակով կխփեմ քեզ, կացնով կկոտորեմ, 40 կտոր կանեմ, եթե գումարս չվերադարձնես: Խորենն ասել է, որ գումար չի գողացել, նա երդվել է երեխաների արև… Ինքն ասել է՝ կկոտորեմ… Նա ասել է՝ ինչ ուզում ես՝ արա, տեղյակ չեմ… Նա ասել է՝ կարող ենք գնալ եկեղեցի, մոմ վառել, փչել, որ հավատաս…

Ինքը դանակը պահել է նրա կոկորդին, տասն անգամ ասել է՝ կխփեմ, կկոտորեմ… Դանակն իր ձախ ձեռքին էր՝ ինքը ձախլիկ է: Մեկ անգամ ամբողջ թափով խփել է նրա աջ կողային հատվածին: Դանակն ամբողջությամբ մտել է նրա մարմնի մեջ, արյունոտվել է, նրա մարմնից արյուն է հոսել:

Ինքը նրան հրել է դեպի շինության պատը: Նա ձեռքերն առաջ է պարզել, խնդրել է չխփել, ասել է, թե ինքն է տարել փողը, կվերադարձնի: Ինքն այդ ժամանակ դանակով չորս-հինգ անգամ էլ է խփել նրա կրծքին, պարանոցին… Հասկանում էր, որ պիտի դատվի՝ ի՞նչ տարբերություն՝ քանի տարի կտան, մտածել է՝ խփի, սպանի, պրծնի, իր համբերությունը հատել էր… Նա դեպի աջ է գնացել, ընկել է գետնին: Ինքը դանակը դրել է գետնին, վերցրել է կացինը, մոտեցել է նրան: Նա անշարժ ընկած էր: Ինքը կացնի կտրող մասով հարվածել է նրա կոկորդին, նկատել է, որ նա չշարժվեց՝ մահացել էր: Հետո որոշել է նրա մատները կտրել, որ «էն աշխարհում էլ գողություն չանի»… Ձախ ձեռքին չորս անգամ կացնով խփել է, ձեռքը չի պոկվել, հետո աջ ձեռքին մեկ անգամ կացնով ուժեղ խփել է, դաստակը պոկվել, առանձնացել է: Հետո էլ բան չի արել, կացինը դրել է դանակի կողքը, գնացել, լվացվել է, մտել է սենյակ, վերարկուն հագել է, ոտքով գնացել է ոստիկանություն ու ասել է. «Երկու ոտանի կռիս եմ սատկացրել»: Ոստիկանների հետ գնացել է դեպքի վայրը, ցույց է տվել ու պատմել է այն ամենը, ինչ արել էր… Դեպքը մոտ հինգ րոպե է տևել…

Ոչ ոք ականատես չի եղել…

Ս․ Մաթևոսյանն ասել է, թե կատարածի համար չի զղջում, երբեք չի զղջալու, քաջ գիտակցում է, որ երկար տարիներ դատվելու է, նույնիսկ ցմահ է դատվելու, բայց ինչ արել է՝ լավ է արել… Խորենին սպանելու դիտավորությունն իր մոտ առաջացել է դեկտեմբերի 5-ի առավոտյան, ինքը լուրջ էր տրամադրված, կացինն ու դանակն էլ այնպես էր դրել, որ Խորենը տեսնի… Խորենի նման «կռիսին» սպանելու համար ինքը պատրաստ է ցմահ նստել, դրա համար էլ ավարտին է հասցրել մտադրությունը…

Դատարանում Ս․ Մաթևոսյանը իրեն մեղավոր է ճանաչել ու… զղջացել է… Ասել է՝ ուղեղն անկառավարելի է եղել, ինքը չի հասկացել… Գողության պատճառով արհամարհանք է զգացել Խորենի հանդեպ… Ինքը նրան սպանել է ոչ թե փողը վերցնելու, այլ իր ընկերուհուն անպատվելու համար, բայց չի ցանկանում ընկերուհու անունը նշել…

Սլավիկ Մաթևոսյանն ասել է, թե մարդ սպանելը վատ բան է… Ինքը գումարը գողանալու համար միայն Խորենին է կասկածել…

Սլավիկ Մաթևոսյանը տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջն ընդունել է մասնակիորեն՝ 2 միլիոն դրամի չափով: Ասել է, թե 600 հազար դրամ ունի, մնացածն էլ թոշակի միջոցով կհատուցի: Եթե իրեն նույնիսկ խիստ պատժեն, դա կլինի օրենքի սահմաններում: Հանցանքն ինքն է արել, մեղավոր է, խնդրում է իրեն պատժել օրենքի շրջանակներում…

Տուժողի իրավահաջորդը՝ Խորենի կինը, հայտնել է, թե ամուսինը ազնիվ, մաքուր, ընանիքին նվիրված մարդ էր, գողության կասկածները՝ նրա վերաբերյալ, անհիմն են եղել, ամուսինը խոշոր գումար տուն չի բերել, նրա մոտ խոշոր գումար չի եղել: Մաթևոսյանի հետ Խորենը շփվել, հետը սուրճ է խմել, հաց է կերել, նրա մասին միշտ դրական է խոսել, բայց Ս․ Մաթևոսյանը, ըստ տուժողի իրավահաջորդի՝ « մարդ չի, ճիվաղ է, շատ դաժան, անմարդկային է վարվել Խորենի հետ, նա Աստծո առաջ պատասխան է տալու, թող թույն խմի ու մեռնի…»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է ամբաստանյալին դատապարտել ցմահ ազատազրկման…

Դատարանը Ս․ Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 13 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի 5-ից:

Ս․ Մաթևոսյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 2 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում