Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը

Նախագահ Սարգսյանի ակնարկը վարչապետ Փաշինյանին. հեղափոխության հասարակածը

Շատ կարևոր է ի մի բերել հաջողությունները, ձեռքբերումները, և նաև դիտարկել սխալներն ու անել եզրակացություններ հաջորդ տարվա համար, վարչապետի և նախագահի հետ հանդիպմանը ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել և քննարկել ընթացիկ հարցեր: Արմեն Սարգսյանը նշել է, որ շատ կարևոր է հաջորդ տարի ունենալ նշանակալի հաջողություններ: Նրա խոսքով, հաջորդ տարին լինելու է էական տարի: Դա հետաքրքիր ակնարկ է կամ գնահատական, թեև Արմեն Սարգսյանը չի բարձրաձայնել, թե ինչու՞ է 2020 թվականը համարում էական տարի:

Հնարավոր է, առավել հանգամանալից խոսակցությունը եղել է այսպես ասած տեսախցիկներից այն կողմ, թեև մյուս կողմից հնարավոր է եզրակացնել, թե ինչն է 2020-ի էականությունը: Հաջորդ տարին գործնականում լինելու է հետհեղափոխական «հասարակածը», այն իմաստով, որ դրանից հետո Հայաստանի համար ամեն անցնող օր, շաբաթ կամ ամիս մոտեցնելու է հանրությունն ընտրական տրամաբանության:

Թվում է, որ զուտ ժամանակագրական առումով ընտրությանը կմնա դեռ երեք տարի և հաջորդ ընտրությունը տեղի է ունենալու 2023 թվականի վերջին: Սակայն, նախ պետք է արձանագրել, որ ժամանակակից աշխարհում իրադարձություններն ու ժամանակը շարժվում են, փոխվում են շատ արագ և ըստ այդմ միջնաժամկետ հեռանկարների պլանավորման կամ մշակման հանգամանքը ստանում է առավել մեծ արժեք: Միևնույն ժամանակ, 2020 թվականը թերևս լինելու է այսպես ասած հեղափոխական «վերջին շնչի» տարին, այն իմաստով, որ քաղաքականության մեջ հեղափոխական տարրերը աստիճանաբար դադարելու են ունենալ էական նշանակություն և ըստ այդմ կառավարող մեծամասնությունից պահանջվելու են արդեն քաղաքական նոր մոտեցումներ՝ քաղաքական մրցունակության միջնաժամկետ հեռանկարում կենսունակությունը, միաժամանակ նաև պետական ներքին հասարակական-քաղաքական և մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար:

Եվ այդ իմաստով է, որ 2020 թվականի էականությունը թերևս այն է, որ հեղափոխությունը հատելու է հասարակածը և ըստ այդմ ներիքն կյանքում գերիշխելու է այլևս բոլորովին այլ տրամաբանություն և չափման բոլորովին այլ սանդղակ: Դրան պատրաստ չլինելուն, ավելին՝ այդ պրոցեսը չկառավարելու դեպքում նոր իշխանությունը հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ կարող է բախվել ավելի ու ավելի շատ խնդիրների, իսկ այստեղ ոչ միայն այդ իշխանության վարկանիշի հարցն է, այլ այն, որ դեռևս կայացած ու ձևավորված չէ հետհեղափոխական քաղաքական դաշտը և կայունությունն այդ իմաստով առավելապես հենված է իշխանության, մասնավորապես վարչապետի վարկանիշի վրա: Այդ վարկանիշը չի կարող իհարկե հավերժ մնալ անսասան, և դա թերևս նորմալ էլ չէ, մյուս կողմից սակայն, հավասարակշռության խախտում կլինի, եթե վարչապետի վարկանիշի նվազման բնական ու օբյեկտիվ տենդենցի պայմաններում չի բարձրանում քաղաքական դաշտի կայացածությունը: Սրանք էական հարցեր են, որոնց մասին պետք է խոհեն իշխանության «ուղեղային կենտրոնները», կամ «կենտրոնը», եթե այդպիսիք ձևավորված կան: Այդ իմաստով անշուշտ կարևոր է, որ հարցը առնվազն վարչապետ-նախագահ աշխատանքային օրակարգի մաս է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում