Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Կա կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, սակայն դա չի նշանակում, թե չկան կոռուպցիոն երևույթներ: Այս մասին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից անցկացնող «Կոռուպցիայի դեմ պայքարը հանուն կայուն զարգացման նպատակների փորձագիտական համաժողով»-ում ունեցած ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց հայտարարել էր, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Այս համաժողովին իր ելույթում վարչապետը դա վերահաստատեց:

«Համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող հասույթը որոշակի չափաբաժնով հասնում է ամենավերև: Հպարտ եմ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, որ ՀՀ-ում չկան կոռուպցիոն երևույթներ:

Ուզում եմ հստակ արձանագրել, որ կա քաղաքական կամք կոռուպցիան արմատախիլ անելու և ես ուզում եմ մի քանի մտահոգություններով, փաստերով կիսվել: Վերջերս մեր կուսակցության վարչության նիստում մի քանի անգամ անդրադարձ ենք ունեցել կոռուպցիոն թեմաներին և արձանագրել ենք, որ նույնիսկ ամենամերձավոր թիմի անդամները չեն ունենալու որևէ ներում կոռուպցիայի մեջ ներգրավվելու պարագայում: Վստահ եղեք, որ ես կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի մարդ եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ արձանագրումն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չընկալվի գործընթաց նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն:

«Ավելին, իմ համար կրկնակի անընդունելի է, երբ իմ կողմից նշանակված մարդը կոռուպցիայի մեջ է ներքաշվում: Ուզում եմ նշել, որ վերջին շրջանում առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև պարգևատրման ֆոնդերին, որով պետական աշխատողներին բավական բարձր վճարումներ են կատարում:

«Մեկնաբանությունը եղավ այն մասին, որ դա նաև պայքար է կոռուպցիայի դեմ: Բովանդակային առումով դա սխալ չէ, սակայն ուզում եմ հստակեցնել: Աշխատավարձի չափով վճարումների բարձրացումը ոչ թե կանխարգելելու իմաստով է, այլև դա արվել է, որ հետագայում կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավվելու պարագայում խղճի խայթ չունենանք, թե այնքան քիչ աշխատավարձ ենք տվել, որ գնացել են այդ ճանապարհով»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում