Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

ԵՄ ԱլԳ ֆորումում ընդունված հռչակագրում կոչ է արվել ՀՀ իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ ՍԴ

Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը, որը միավորում է Եվրամիության և Արևելյան գործընկերության վեց պետությունների քաղհասարակության 1000-ի մոտ կազմակերպությունների, այսօր ընդունեց 2019թ. համաժողովի հռչակագիրը: Այն նաև անդրադառնում է Հայաստանում Սահմանադրական դատարանի ճգնաժամին և կոչ անում Հայաստանի իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան: Այդ մասին տեղեկացնում է ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի հարցը այդ հարթակում բարձրացվել է իր և Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, քանի որ իրենց համար Հայաստանի Սահմանադրական դատարանի ճգնաժամը մնում է խնդրահարույց։ «Մենք իրապես մեր կառավարությունից ակնկալում ենք շուտափույթ ջանքեր այդ ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ և այդ ջանքերը տեսնում ենք նոր ՍԴ-ի կազմավորման ուղղությամբ։ Հենց սա էլ արձանագրվել է հռչակագրում»,- ասաց տիկին Հակոբյանը՝ հավելելով, որ այդպիսով ճանաչվել է, որ ներկայիս ՍԴ-ն լեգիտիմ չէ, լեգիտիմության բաց ունի։

Ուշագրավն այն է, որ հռչակագրի տեքստում, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում ՍԴ ճգնաժամին, որպես լուծում հստակ նշվել է հենց շուտափույթ լեգիտիմ Սահմանադրական դատարան կազմավորելը։ «Ուզում են նշել, որ եվրոպացի մեր գործընկերները շատ լավ պատկերացնում են խնդիրը և հասկանում են, որ այդ խնդրի լուծմանը ֆորմալիստական մեթոդներով հասնել հնարավոր չէ, բայց կան որոշ գործընկերներ, որ այդ ընկալումը չունեն։ Ես համեմատականներ եմ անցկացրել, թե ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման արգելքի հարցում եվրոպական որոշ գործընկերների և կառույցների նախկինում դրսևորած ֆորմալիստական մոտեցման հետ, և սահմանադրական փոփոխությունների հետ։ Այդ երկու օրինակներով ես ցույց եմ տվել, որ ֆորմալիստական մոտեցումը որևէ կերպ չէր նպաստում ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրությունների անցկացմանը։ Իսկ սահմանադրական փոփոխություններն էլ իրապես ուղղված էին մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանությանը և չէին վայելում Հայաստանի հասարակության աջակցությունը։ Ֆորմալիստական մոտեցումներից, լուծումներից պետք է հրաժարվել, և ՀՀ իշխանությունը պետք է ձևավորի իրապես լեգիտիմ Սահմանադրական դատարան։ Իսկ եվրոպացի գործընկերները՝ Եվրոպայի խորհուրը, ԵՄ-ն պետք է օժանդակեն կառավարությանը այդ հարցում»,- ընդգծեց Հակոբյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպիսին էր ՍԴ հարցի լուծման հնարավոր տարբերակների վերաբերյալ դրսի մոտեցումը, մեր զրուցակիցը նկատեց, որ դրսի մոտեցումը կլինի համահունչ մեր վճռականությանը. «Ինչքան մենք քիչ հետևենք ֆորմալիստական մոտեցումներին և կախվենք օրենքի տառից՝ մոռանալով օրենքի ոգին, այնքան ավելի խնդիրը կխորանա։ Ես ուզում են ընդգծել, որ եվրոպացի մեր գործընկերների մոտեցումը կլինի համարժեք մեր վճռականությանը՝ ինչպես և միշտ է եղել։ Ի վերջո պետք է չմոռանալ, որ քաղհասարակության և ընդդիմադիր ուժերի համառությունը 13 տարի շարունակ հանգեցրեց նրան, որ ընտրողների ստորագրած հրապարակման հարցը ճանաչվեց նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից, եվրոպական այլ գործընկերների կողմից, ու դարձավ անհրաժեշտություն մեզ համար։ Պարզապես հիմա մենք չենք կարող 13 տարի կորցնել Սահմանադրական դատարանի վրա, որպեսզի ի վերջո ապացուցենք, որ ճիշտը մենք ենք»։

Նշենք, որ Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումին մասնակցել է նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա, անդրադառնալով Սահմանադրական դատարանի ճգնաժամին, նշել է, որ իրենք առաջարկել են վաղ կենսաթոշակի տարբերակը դատավորներին և սպասում են այդ տարբերակի արձագանքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում