Sunday, 19 07 2026
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը

Երկրաշարժից 31 տարի անց. անցյալի դասը Հայաստանին

Այսօր լրանում է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը: 31 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսը վերածվեց աղետի գոտու, երկրաշարժը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, տասնյակ հազարները ենթարկվեցին ֆիզիկական և հոգեբանական տրավմաների, որոնց մի մասը առ այսօր վերականգնված չէ: Հազարավոր մարդկանց համար երկրաշարժի հետևանքները և հոգեբանական, և ֆիզիկական առումով շարունակվում են առ այսօր, մարդիկ չունեն տուն, չունեն աշխատանք:

Աղետի գոտին 31 տարվա ընթացքում Հայաստանի համար վերածվեց առեղծվածների գոտու, որի կապակցությամբ հայտարարվեց աղետի գոտուց զարգացման գոտու անցնելու մասին, սակայն իրավիճակը շարունակեց մնալ նույնը: Աղետի գոտում ներդրվեցին միլիոնավոր դոլարներ և պետական, և այլ աղբյուրներից, եղան միլիոնավոր դոլարների բարեգործություններ, սակայն առ այսօր կան հարյուրավոր ընտանիքներ, որոնք ապրում են ժամանակավոր անմխիթար կացարաններում, առ այսօր Հայաստանի հյուսիսում ծայրահեղ սուր է սոցիալական խնդիրը, և հյուսիսը այսօր հանդիսանում է արտագաղթի, այսպես ասած, օջախը, երկրաշարժի էպիկենտրոնը այսօր վերածվել է արտագաղթի էպիկենտրոնի:

Խորհրդային իշխանությունը 1988-ին հայտարարում էր, Գորբաչովի շուրթերով, որ երկու տարվա ընթացքում աղետի գոտին վերականգնվելու է: Այս արտահայտությունը հայ ժողովրդի հանդեպ ցինիզմից բացի, որևէ այլ բան չէր պարունակում: Սակայն, եթե Գորբաչովի դեպքում գործ ունեինք նրան բնորոշ ցինիզմի հետ, ապա անհասկանալի է, թե ինչի հետ գործ ունենք մինչև այսօր, երբ տեսնում ենք անօթևան հարյուրավոր ընտանիքների, որոնք ապրում են ուղղակի անմարդկային պայմաններում:

Ասել, որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, գյուղերում, սխալ կլինի: Սակայն ինչ-որ բան ժամանակի ընթացքում, ի վերջո, փոխվում է ինքն իրեն էլ և կարելի է միշտ էլ համեմատության մեջ առաջընթացի համար մի քար, մի սանտիմետր գտնել: Սակայն աղետից 30 տարի անց չի փոխվել ամենակարևորը՝ մթնոլորտը, որը հասարակությանը հավատ և լավատեսություն կներշնչեր ապագայի հանդեպ, որը մարդկանց շոշափելի հույս կտար, որ ապագան իսկապես զարգացմանն է, որ իսկապես այլևս հաղթահարել են աղետի հետևանքները և նայում են առաջ:

31 տարի անց զոհերի հիշատակի հետ մեկտեղ, այդ մթնոլորտն է ամենացավալին: Սակայն, միևնույն ժամանակ, աղետի գոտու բնակիչների այդ ֆիզիկական և հոգեբանական ծանր կացության, իսկ տեղ-տեղ ուղղակի տառապանքի ֆոնին, այնուհանդերձ, նաև ակնհայտ է նրանց տոկունությունը, նրանց արիությունը, նրանց արժանապատվությունը: Սրանք են պահել նրանց աղետից հետո քառորդ դար ու հաստատապես պահելու են դարեր: Այդ մարդիկ իրենք կկռեն իրենց ապագան, դանդաղ, ծանր, պայքարելով օբյեկտիվ ու հսկայական սուբյեկտիվ դժվարությունների դեմ, սակայն կկռեն իրենց ապագան:

Իսկ բոլորիս մնում է միայն աղոթել, որ թե այդ մարդիկ, և թե ամբողջ Հայաստանն ու Արցախը, Աստծո կամոք, այլևս զերծ մնան ավերիչ աղետներից: Թող վառ լինի անմեղ զոհերի հիշատակը, և թող մեզ բոլորիս պահապան լինի Աստված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում