ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել է Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, սպանության պահին քւյրերից երկուսը կարող էին գիտակցել, թե ինչ է կատարվում և ղեկավարել իրենց գործողությունները:
Քույրերից կրտսերը կուղարկվի պարտադիր թերապիայի: Նրա գործը, բուժման անհրաժեշտության մասին որոշմամբ, ուղարկվել է դատախազություն:
Պետրենկոն շեշտել է, որ հետաքննությունը բավարար ապացույցներ ունի հետաքննությունն ավարտված համարելու համար: Ներկայումս ներգրավված երկու անձանց դեմ քրեական գործն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:
Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, նախնական դավադրությամբ սպանելու մեջ: