Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նիկոլ Փաշինյանը պահեց հարվածը

Երիտասարդները, որոնք պահանջում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, այսպես ասած, ապազգային քաղաքականություն վարելու համար, դադարեցրել են նստացույցը՝ Հարությունյանին հրավիրելով իրենց բարձրացրած հարցերի շուրջ քննարկման:

Քննարկման պարագան, ըստ երևույթին, այսպես ասած, «երգով նահանջի» տարբերակն է կամ ճանապարհը, քանի որ ակնառու է փաստը՝ հրաժարականի ակցիայի կամ պայքարի տապալումը: Այդ գործընթացի դրոշակակրի դերը փորձեց ստանձնել ՀՅԴ-ն, դառնալ գործընթացի առաջամարտիկը, գուցե նախարարի հրաժարականի դափնեկիր դառնալու ակնկալիքով: Սակայն փաստացի ստացվում է, որ Դաշնակցությունը դառնում է գործընթացի տապալման կրողը: Ակնառու է իհարկե այն, որ ՀՅԴ-ն այստեղ մենակ չէր, և մի շարք ուժեր, որոնք ներկայացնում են նախկին համակարգը, սպասարկում այդ համակարգի տարբեր թևերը, փորձում էին օգտագործել նախաձեռնությունը: Միևնույն ժամանակ, սակայն, ինչպես և նկատել էինք դրա առիթով օրեր առաջ՝ ակնառու էր, որ նրանք ձեռնպահ էին մնում պատասխանատվության շրջանակ մտնելուց, տարբեր պատճառներով: Այդ թվում գուցե և այն, որ անհաջողության դեպքում ամեն ինչ մնա միայն ՀՅԴ-ի վրա:

Մենք առիթ ունեցել ենք այդ հանգամանքը դիտարկելու և արձանագրելու, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը գործնականում իր մեջ կրում է նաև նախկին իշխող համակարգում ուժերի հարաբերակցության համար պայքարի էական տարրեր: Ահա այդ տրամաբանությամբ, մի կողմից աջակցելով ակցիային, մյուս կողմից չմտնելով դրա որևէ արդյունքի համար պատասխանատվության դաշտ, նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր, մեծ հաշվով, նույնիսկ ակնկալում էին ՀՅԴ անհաջողությունը՝ ներքին հարաբերակցության առումով մրցակիցներից մեկի դիրքերը թուլացնելու նպատակով: Ի վերջո, նրանք, թերևս, լավ էին պատկերացնում կա՛մ ակցիայի անհեռանկարայնությունը, կա՛մ անգամ որևէ հաջողության պարագայում դրա քաղաքական էական նշանակության բացակայությունը, որովհետև այն հազիվ թե դառնար նոր քաղաքական հաջողության ճանապարհին դրված առաջին աղյուս՝ մի շարք քաղաքական և հանրային գործոններից ելնելով: Այլ հարց է, որ փորձ էր արվում ստուգել նաև Նիկոլ Փաշինյանի ամրությունը: Այդ իմաստով, Փաշինյանը պահեց առաջին հարվածը, ընդ որում պետք է նկատել, որ ուժերի ամենևին ոչ գերլարումով: Խոշոր հաշվով, ԿԳՍՄ նախարարի հրաժարականի շուրջ զարգացումը կամա, թե ակամա արձանագրեց ընդամենը հետհեղափոխական իրողություններում՝ չնայած մեկուկես տարի անց ուժերի հարաբերակցության հիմնականում անփոփոխ ստատուս-քվոյի հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում