Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Ռալֆ Յիրիկյան. ինչպե՞ս երազել և իրականություն դարձնել երազանքը թվային դարաշրջանում

«Առաջնորդության դպրոցի» հերթական հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը «Երազել և իրականացնել» խորագրով բաց դաս է անցկացրել «Ռամադա Հոթել ընդ Սուիթս բայ Ուինըմ Երևան» հյուրանոցում:

Դասախոսության ընթացքում Ռալֆ Յիրիկյանն առանձնացրել է մի շարք կարևոր ու առանցքային որակներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են առաջնորդի սեփական ուղին կերտելու համար: Ինչպես Յիրիկյանը նշել է. «Առաջնորդ լինելու համար պետք է կարողանալ օրինակ ծառայել, և առաջնորդության այս բանաձևի հիմքում բարոյական արժեքներ են: Չէ՞ որ առաջնորդելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է բխի տեսլականից ու այն կյանքի կոչելու կամքից, այն կապված է անձնական պատասխանատվության հետ՝ թիմի ու հասարակության առջև: Թիմային ոգու ստեղծումն ու նպատակադրումը պահանջում են մոտիվացում՝ անկեղծ ու իրական օրակարգի շուրջ: Ահա սա է առաջնորդի, ղեկավարի առաքելությունը: Այսօրվա թվային իրականության և արագ ընթացող փոփոխությունների ու մարտահրավերների պայմաններում հատկապես՝ առաջնորդից պահանջվում են իրապես ստեղծագործական և համարձակ լուծումներ: Թվային աշխարհի գործիքների ճիշտ կիրառումը մեծապես օգնում է այս հարցում: Ավելի քան հազարավոր հնարավորություններ են ստեղծվում անընդհատ առաջ շարժվելու, ստեղծելու ու ստեղծագործելու համար»:

Բաց դասի ընթացքում տեղի է ունեցել անկեղծ զրույց ու մտքերի փոխանակում: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է դասախոսության մասնակիցներին հուզող հարցերին, մասնավորապես՝ գործարարության ոլորտին վերաբերյալ իր պատկերացումներին:

«Առհասարակ, պետք է հաշվի առնել այն, որ «թվայնացումը» միայն տեխնոլոգիաներին չի վերաբերում, ինչպես հաճախ կարելի է լսել, այլ նախ և առաջ՝ մտածողության փոփոխությանը: Սա ռազմավարության, բիզնեսի վարման տրամաբանության խորքային վերանայման հարց է», – նշել է Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը հավելել է. «Երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասնհինգ տարի առաջ սկսեց ծավալել իր գործունեությունը, ոչ ոք չէր էլ կարող ենթադրել, որ կգա մի օր, երբ կկանգնենք հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին: Բայց մեր թիմային աշխատանքը, ստեղծագործական միտքն, ուժն ու եռանդը բազմապատկվել են, հարստացել «X», «Y» ու «Z» սերունդների պատկերացումներով, ստեղծել խենթ, բայց և իրագործելի գաղափարների հարուստ խառնուրդ («rich mix»), որը համարձակություն է ենթադրում ու թույլ չի տալիս վարանել ու ետ կանգնել առաջ գնալու մտքից, բացում է գործունեության նոր հորիզոններ»:

Դասախոսության ընթացքում հարց է հնչել 5G (շարժական կապի հինգերորդ սերնդի ցանց) ներդրման ժամկետների վերաբերյալ: Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ 5G ստանդարտն արդեն ուրվագծված է, սակայն շուկայի համար մատչելի գնով սարքեր դեռևս հասանելի չեն: Գլխավոր տնօրենի կարծիքով, մինչև 2 տարի ժամանակ կպահանջվի, մինչև այդ սարքերը դառնան հասանելի լայն կիրառման համար: «Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ Հայաստանում կլինի 5G, կպատասխանեմ այսպես. ՎիվաՍել-ՄՏՍ-ը վաղուց է սկսել պատրաստվել 5G-ի ներդրմանը, քանի որ ընկերության 4G ցանցում օգտագործելու նպատակով ներդրվող սարքավորումները կարող են աշխատել նաև 5G ցանցում՝ ընդամենը ծրագրային փոփոխության ենթարկվելով», – ասել է Յիրիկյանը:

Բաց դասի մուտքն ազատ էր, և մասնակիցները հնարավորություն էին ստացել մասնակցել բանախոսությանը՝ նախապես գրանցվելով «Առաջնորդության դպրոցի» կայքէջում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում