Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

«Տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ներդրումներ կատարելու ցանկությունը վերանում է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանը:

Պարոն Խուդյան, Հայաստանում  վարչապետը փոխվեց: Հետաքրքիր է՝ նոր կառավարության, վարչապետի հետ հույսեր կապո՞ւմ եք, Հայաստանում հնարավոր կլինի՞ ներդրում անել:

 – Ցանկալի կլինի, շատ մեծ ուրախությամբ կուզեմ, որ այդպես լինի, բայց միայն ապագան ցույց կտա:

Արդեն իսկ իմանալով վարչապետի անձը, նախկինում նրա ծավալած գործունեությունը՝ դրական փոփոխությունների հույս ունե՞ք:

 – Միայն կարող ենք հուսալ, առայժմ դժվար է ինչ-որ բան ասել: Դեռ ոչ մեկն այդ հարցին չի կարող պատասխանել, հուսանք՝ որևէ բան կփոխվի, բայց արդյոք դա կլինի, թե ոչ՝ դժվար է ասել: Հակված չեմ այդ փոփոխությունն արագ նկատելու ու հայտարարելու այդ մասին՝ ժամանակը ցույց կտա: 

Պարոն Խուդյան, շատ գործարարներ նշում են, որ կատարվել է պարզապես անձի փոփոխություն՝ դեռ մի բան էլ ավելի վատ մեկին են նշանակել, և մինչև համակարգային փոփոխություն չլինի, դրական ոչինչ սպասել պետք չէ, հետևաբար և ներդրումներ կատարելու մասին խոսելն անգամ ավելորդ է: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Ես էլ եմ համաձայն, էական փոփոխություն, ըստ իս, չի լինի, մեկն ուղղակի մյուսի աշխատանքն է կատարելու, էական ոչինչ չի փոխվի. կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա:

– Արդյոք  միայն վարչապե՞տը կկարողանա Հայաստանը տնտեսական այս ճգնաժամից դուրս բերել:

– Կարծում եմ՝ հնարավորությունները մեծ են, ուղղակի պետք է ոչ թե իրենց գրպանների, այլ ժողովրդի ու տնտեսության մասին մտածեն: Հնարավորություններ կան, Սփյուռքի ներուժը, սփյուռքահայ համայնքն այնքան հնարավորություն ունի, և եթե մարդկանց վերադարձի կամ ներդրումներ կատաևելու հնարավորություն ստեղծվի, կարծում եմ՝ համայն հայությունը կամ գոնե գործարարների մեծ մասը ներդրումների ցանկություն կունենան: Բայց հիմա, ցավոք, այդ ցանկությունը չկա՝ իմանալով, թե ինչ է  կատարվում Հայաստանում: Սփյուռքի կողմից ներդրումները  չնչին են:

– Առհասարակ՝ ինչքանո՞վ է Սփյուռքն, ըստ Ձեզ, հետաքրքրվում Հայաստանի ներքաղաքական կյանքով: Կան տեսակետներ, որ  Սփյուռքը բացարձակ անտարբեր է, և նույնիսկ քաղաքական կյանքում փոփոխությունները նրանց  չեն հետաքրքրում:

– Հետաքրքրությունը շատ մեծ է, բայց քանի որ շարունակական հիասթափություններ կան, բնականաբար՝ ստեղծում են իրավիճակ, երբ մարդիկ ցանկություն չեն ունենում մասնակցելու: Մարդիկ գնալով հուսալքվում են, ցանկությունը վերանում է, երբ տեսնում են, որ փոփոխությունները չնչին  են, անտեսանելի: Բայց ընդհանուր առմամբ Սփյուռքը Հայաստանով շատ հետաքրքրված է:

 – Այդ  փոփոխություն կատարողը ո՞վ պետք է լինի՝ ընդդիմադիր ուժե՞րը, թե՞ քաղաքացիական հասարակությունը:

 Ընդդիմադիր ուժերը՝ մի կողմից, բայց քաղհասարակությունը գնալով ավելի է ակտիվանում, նրանք կարողանում են ինչ-որ բաներ ձեռնարկել և փոփոխությունների հասնել: Կարծում եմ՝ Հայաստանում այսօր քաղաքացիական  կազմակերպությունները կամ ժողովուրդը գնալով ակտիվանում են ու ըմբոստանում,  պահանջներ են ներկայացնում. կարծես դա ստացվում է: Նախկինում, գոնե վերջին մի քանի տարվա ընթացքում, երբեք այդպես չի եղել:

 – Շատերը հույս են կապում «Դեմ եմ» շարժման հետ՝ ասելով, թե երիտասարդները մի ոլորտում հաջողության հասնելով կկարողանան նաև այլ հաջողություններ գրանցել:

– Շատ ցանկալի կլինի. «Դեմ եմ»  շարժման հաջողության ամենամեծ գրավականն այն էր, որ  յուրաքանչյուր մարդու գրպանին էին անմիջապես դիպչում, պահումները հենց  անձնական գրպանից  էին լինում, ուստի, անկասկած, հաջողություն գրանցվեց: Կարծում եմ՝ այդ հաջողությունը կտարածվի: Հասարակությունն էլ է զգում, որ այդպես շարունակել այլևս հնարավոր չէ:

Իշխանություններն այսօր արդեն գիտակցում են իրավիճակի լրջությունը: Եթե որևէ բան չձեռնարկեն՝ կապված կուտակայինի հետ,  ապա ժողովուրդը վերջում ոտքի կկանգնի՝ լինի ընդդիմադիր, թե քաղաքացիական շարժումների կողմից, ի վերջո՝ փոփոխությունը անխուսափելի կլինի:

– Կարծում եք՝ իշխանություններն է՞լ վտանգը տեսնելով կարող են սթափվել:

– Արդեն տեսնում են վտանգը, կա և՛ ներքին վտանգ, վկան՝ տնտեսության և  արտագաղթի վիճակը, և՛ արտաքին մարտահրավերներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում