Sunday, 19 07 2026
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը ինստիտուցիոնալ առումով խնդրահարույց է

Երեկ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր 5 թեկնածուներին, այսինքն՝ հանձնաժողովը փաստացի կարելի է համարել ձևավորված: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

«Ես չեմ կարող ասել, թե այնպիսի տպավորություն ունեմ, թե հանձնաժողովում իշխանությունն ընտրել է այնպիսի մարդկանց, որոնք նշանակումից հետո կլինեն ենթակա և հլու-հնազանդ»,- իր կարծիքը հայտնեց Դանիել Իոաննիսյանը:

Սակայն, նրա խոսքով, հարցին ինստիտուցիոնալ առումով մոտենալու դեպքում խնդիր կա. «Այսօրվա իշխանությունը, այո, իրոք ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն դա չի նշանակում, որ միշտ ենք այդպիսի իշխանություն ունենալու՝ ինչ-որ մի օր Հայաստանում գալու է մի իշխանություն, որը չի ցանկանալու պայքարել կոռուպցիայի դեմ: Ուստի կարևոր է, թե այս փուլում մենք ինչ ինստիտուտներ կստեղծենք, որոնք երկարաժամկետ առումով կապահովեն համակարգի իմունիտետը նման իշխանությունների նկատմամբ»:

Վահագն Հովակիմյանը, սակայն, չհամաձայնեց այս դիտարկման հետ և ասաց. «Հայաստանում այլևս նման իշխանություն չի լինելու, որովհետև Հայաստանում այլևս ընտրություն չի կեղծվելու»:

Հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Բացառված չէ, որ ամենակայացած ժողովրդավարական երկրում էլ իշխանության գա կոռումպացված քաղաքական թիմ, ցանկացած երկրի պատմության մեջ նման բան լինում է, ուստի կարևոր է այն, թե այդ երկրների ինստիտուտները որքանով են պատրաստ դիմակայել կոռումպացված ղեկավարներին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում