Tuesday, 14 05 2024
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ

Ինչո՞ւ է «Օրինաց երկիրը» ցանկանում դառնալ ընդդիմություն

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ որոշելու է իր հետագա քայլերը՝ Հանրապետական կուսակցության հետ նորի՞ց կոալիցիա կազմել և Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունում մի քանի նախարարական պորտֆելներ վերցնել, թե՞ հրաժարվել այդ ամենից ու դառնալ ընդդիմություն: Քաղխորհրդի նիստից հետո այդ կուսակցությունը պետք է հայտարարի՝ անդամակցելո՞ւ է կոալիցիային, թե դառնալու է ընդդիմություն:

ՕԵԿ-ում նման քննարկումները բավականին անակնկալ էին քաղաքական դաշտի համար, և որևէ մեկը մշտապես Սերժ Սարգսյանին հավատարիմ այդ կուսակցությունից նման քայլ չէր սպասում: Իսկ քաղաքական շրջանակներում ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալու հետ կապված մի քանի դրդապատճառներ են նշվում: Նախ այդ կուսակցության ղեկավարները գտնում են, որ Ս.Սարգսյանն իրենց նկատմամբ այնքան էլ արդար չի եղել և բավարար չափով մոտ չի թողել իշխանական գաթային: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2008թ. նախագահական ընտրություններին մոտ 17 տոկոս ձայն ստացավ և Ս.Սարգսյանից ու Լևոն Տեր-Պետրոսյանից հետո զբաղեցրեց երրորդ տեղը: Այնուհետև նա միացավ կոալիցիային ու իր այդ քայլով աջակցություն հայտնեց ոչ թե ըմբոստացած ժողովրդին և ընդդիմությանը, այլ Ս.Սարգսյանին, ում պաշտոնավարման սկիզբը բավականին ծանր էր: Իր այդ քայլից հետո ՕԵԿ-ն վաստակեց ժողովրդի «դավաճանի» պիտակը: Հավանաբար նման ինքնազոհողության պատճառով էլ այդ կուսակցությունում գտնում են, որ իշխանության մեջ իրենք պետք է ավելի լայն ներգրավվածություն ունենան:

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո էլ Ա.Բաղդասարյանն ինքն էր ցանկանում վարչապետ լինել, բայց դա նրան չհաջողվեց: Քանի որ Տ.Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ ոչ իշխանական ուժերի ճնշումներն էին, Հ.Աբրահամյանն էլ նշանակվեց այդ ուժերի առաջատար՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ փոխհամաձայնության արդյունքում: Հայտնի է նաև, որ ՕԵԿ-ն ու իր ղեկավարը հաշտ հարաբերություններ չեն ունեցել ԲՀԿ-ի ու Հ.Աբրահամյանի հետ: Եվ հիմա ՕԵԿ-ին դժվար է նախարարներ ունենալ Հ.Աբրահամյանի ղեկավարած կառավարությունում, ու նաև այդ պատճառով են քննարկում կոալիցիա չմտնելու և ընդդիմություն դառնալու տարբերակը: Այս դեպքում Ա.Բաղդասարյանը հավանաբար հրաժարական կտա Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Քաղաքական դաշտում նաև խոսակցություն կա, որ Ս.Սարգսյանն է ՕԵԿ-ին ուղարկում ընդդիմադիր դաշտ, որպեսզի այդ կուսակցությունը քննադատի Հ.Աբրահամյանին ու նրա կառավարությանը: Բանն այնն է, որ Տ.Սարգսյանին ու նրա կառավարությանը ուղղորդված քննադատում էին հիմնականում «Բարգավաճ Հայաստանն» և «Դաշնակցությունը»: Իսկ հիմա այդ կուսակցությունները նույնքան սրությամբ չեն կարող քննադատել Հ.Աբրահամյանին, քանի որ նա հենց իրենց ուզած վարչապետն է և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խնամին է: ՀԱԿ-ի քննադատությունը քիչ կհամարվի, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն էլ պառակտված է ու չի կարող միասնական գործել: Այնպես որ՝ Հ.Աբրահամյանին խորհրդարանում որոշակի հակակշիռ ստեղծելու, նրա նկատմամբ քննադատություն ապահովելու համար էլ միգուցե հենց իշխանություններն են ՕԵԿ-ին գործուղում ընդդիմադիր դաշտ:

Մի հանգամանք ևս: ՕԵԿ-ը Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ է, իսկ ոչ իշխանական քառյակը հիմնականում պաշտպանում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցումը: Եվ մեր երկրում բաց է մնում արևմտամետ լիբերալ դաշտը, որն այս դեպքում կարող է զբաղեցնել ՕԵԿ-ը: Ա.Բաղդասարյանն ինչ-որ ժամանակ համարվել է եվրոպամետ գործիչ, տարիներ առաջ նա գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն են», եւ որ «Ռուսատանը չպետք է խոչընդոտ հանդիսանա դեպի Եվրոպա տանող մեր ճանապարհին»: Այդ հայտարարության համար նա արժանացավ Ռ.Քոչարյանի դժկամությանը: Իսկ հիմա չի բացառվում, որ ՕԵԿ-ն դառնա ընդդիմություն ու այդտեղ էլ հավասարակշռություն ստեղծելու համար զբաղեցնի արևմտամետ ընդդիմության դաշտը, ինչն այսօր բացակայում է:

Իսկ թե որքանով այդ կուսակցությանն այս անգամ էլ կհաջողվի ընդդիմություն դառնալ, դժվար է ասել: Այդ կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից և ընդդիմություն դարձավ 2006թ.: Ա.Բաղդասարյանն այդ ժամանակ էլ Ազգային ժողովի նախագահն էր: Այդ տարիներին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով այնքան էլ չէր ընդունում ՕԵԿ-ին ու իր ղեկավարին: Եվ փոխարենն իր համար ստեղծեց ԲՀԿ-ին: Եվ նաև այդ հակասության ֆոնին այդ երկու տարիների ընթացքում ՕԵԿ-ին ու իր ղեկավարին հաջողվեց թունդ ընդդիմադիր դառնալ ու 2008թ. նախագահական ընտրություններին ստանալ 17 տոկոս ձայն՝ Լ.Տեր-Պետրոսյանից տանելով ընդդիմադիր ձայների զգալի մասը: Նաև Ա.Բաղդասարյանի առաջադրումը խանգարեց Լ.Տեր-Պետրոսյանի հաղթանակին: Եվ այսքանից հետո երկրորդ անգամ իշխանությունից ընդդիմադիր դաշտ գնալն ու այդպիսին ընկալվելը շատ դժվար է լինելու ՕԵԿ-ի ու իր ղեկավարի համար: Հատկապես որ այդ դաշտում ոչ իշխանական քառյակը նրան սրերով է դիմավորելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում