Wednesday, 01 05 2024
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24

Իրավիճակն այնպիսին է, որ նաև Մոսկվայի համար է խնդիր վասալ Հայաստանը. վարչապետը 10-րդ անգամ մեկնում է Ռուսաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա դեկտեմբեր ամսին հերթական աշխատանքային այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Սա կդառնա թվով 10-րդը՝ պաշտոնավարումից ի վեր:
Վարչապետը ժամանելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գրիգորյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա 2020 թվականի գարնանը: Նախատեսված պաշտոնական այցի մանրամասները դեռևս հստակեցված չեն, սակայն այն առանձնանալու է ինչպես արարողակարգային բաղադրիչներով, այնպես էլ հագեցած օրակարգով:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն օբյեկտիվ է համարում այն հանգամանքը, որ Փաշինյանն արդեն 10-րդ անգամ է մեկնում Ռուսաստան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բադալյանն ասաց. «Հայաստանն ամենատարբեր ոլորտներում աշխատանքային կապվածություն ունի Ռուսաստանի հետ, ու այս օբյեկտիվ իրողությունից էլ բխում է, որ ուշադրությունը դեպի Ռուսաստան՝ աշխատանքային այցերը, փոխայցելությունները պետք է գերակայեն այլ ուղղությունների նկատմամբ։ Այստեղ ես չեմ կարծում, որ ինչ-որ առանձնահատուկ ընդգծվածություն կարող է լինել հեղափոխությունից հետո։ Իմ գնահատմամբ՝ սա տրամաբանական մասշտաբի մեջ է»։

Բադալյանն այդուհանդերձ առանձնացրեց մի կարևոր հանգամանք. «Չափիչը չպետք է լինի այցերի քանակը. մեզ պետք է հետաքրքրի, թե այդ այցելություններն ինչ բովանդակային, հռետորաբանական շրջանակներում են տեղի ունենում։ Այդ տեսանկյունից ես արձանագրում եմ փոփոխությունների մեկնարկը։ Ի վերջո՝ եթե մենք քանակով ենք չափում, մենք կտրվում ենք իրականությունից, մենք տեսնում ենք այդ փոփոխությունները ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների մասշտաբով, այլև ընդհանրապես աշխարհաքաղաքական ռեգիոնալ զարգացումների իմաստով. սա բերելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների բնույթի փոփոխության։ Այնպես որ, էական չէ՝ տասն անգամ, թե տասնմեկ անգամ է այցելել։Կարող է մեկ այլ ուղղությամբ այցը շատ ավելի կարևոր ու նշանակալի լինի, քան մեկ ուրիշ ուղղությամբ տասը այցը, քանակը չպետք է չափիչ լինի։ Մենք պետք է չափենք բովանդակությամբ, պրոցեսներով, դիտարկենք աշխարհաքաղաքական համատեքստը»։

Մեր այն դիտարկմանը, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները պահպանվել են նաև այս իշխանությունների օրոք, Բադալյանն արձագանքեց. «Տասնամյակներ և նույնիսկ հարյուրամյակներ մի իրավիճակ է ձևավորվել, որը բնականաբար ոչ միայն քաղաքական, ոլորտային, մասնագիտական, այլ նաև հանրային հոգեբանության տեսանկյունից շատ ժամանակ է պահանջում։ Թավշյա հեղափոխությունից հետո եղել են մի քանի հիմնարար հայտարարություններ, և ակնհայտ է, որ սկսվել է պրոցես։ Դրա մեկնարկն ինքնին փոփոխության նշան է։ Սա մենք տեսնում ենք նաև Ռուսաստանից հայտարարությունների տեսքով, մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ում Հայաստանն իր նախաձեռնողականությամբ որոշակի տրամաբանություն է փոխում, մենք տեսանք Երևանում անցկացված վեհաժողովն ու Իրանին խաղի մեջ ներգրավելու հանգամանքը։ Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը դնում է հարցադրումներ, որոնք իհարկե մեկ շաբաթում կամ մեկ տարում լուծելի խնդիրներ չեն, բայց կարևորը պրոցեսն ու քննարկումները սկսելն է։ Դա թույլ կտա մեր հանրությանը մի կողմից՝ պրոցեսը վերահսկել, մասնակցել, մյուս կողմից՝ իշխանությանը դնել իր իսկ սկսած պրոցեսի պատասխանատվության տակ»։

Այն, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ տրանսֆորմացիոն գործընթացը մեկնարկել է, ըստ Բադալյանի՝ աներկբա է, ու դրա մասին մի շարք հայտարարություններ են վկայում. «Օրինակ՝ երբ Հայաստանի վարչապետը Հայաստանում հայտարարում է, որ եթե լինի պատերազմ, ապա պատասխանատուն Ռուսաստանն է՝ սա փոփոխությո՞ւն է , թե՞ ոչ, սա հարաբերությունների փոփոխության մեկնարկի մասին վկայությո՞ւն է, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ վկայություն է, որովհետև այդպիսի հայտարարությունները հենց այնպես չեն լինում։ Այստեղ է խնդիրը, մենք իրավիճակը սրանով պետք է չափենք՝ նաև ռուս-ամերիկյան, ռուս-թուրքական հարաբերությունների տիրույթում»։

Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերափոխման պահանջ ունի նաև Ռուսաստանը. «Որովհետև հենց լայն առումով աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, և նաև՝ ռուս-թուրքական հարաբերության, ռեգիոնալ զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ Ռուսաստանի համար խնդիր է վասալ Հայաստանը։ Հիմա այլ հարց է, թե Ռուսաստանում ինչ շրջանակներ ինչ պատկերացումներ ունեն, որովհետև Ռուսաստանում կան ազդեցիկ շրջանակներ, որոնց համար իհարկե կարևոր է Հայաստանի վասալությունը, որովհետև դա իրենց համար փող ու ազդեցություն է»։

Բադալյանն առանձնացրեց նաև մի այլ կարևոր հանգամանք. «Հայ-ռուսական հարաբերությունների տրանսֆորմացիան սկսվել է ոչ թե թավշյա հեղափոխությամբ, այլ ապրիլյան քառօրյա պատերազմով։ Այդ տրանֆորմացիան սկսել է հայկական բանակը, դրա միջավայրը ձևավորել է հայկական բանակը։ Այլ հարց է, որ դրան հաջորդած երկու տարիների ընթացքում չկային այլ նախադրյալներ ու առաջին հերթին լեգիտիմ իշխանության հանգամանքը։ Հեղափոխությամբ ամրագրվեց նաև այդ հանգամանքը»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի գործոնին և դրա ազդեցությանը, մեր զրուցակիցն ընդգծեց. «Մտածել, որ հայ-ռուսական հարաբերությունը, այն էլ՝ Ռուսաստանի իշխանությունը պայմանավորելու է Ռոբերտ Քոչարյան անձի ճակատագրով՝ միամտություն է և նշանակում է չպատկերացնել ընդհանրապես, թե աշխարհաքաղաքական իմաստով անգամ ինչպիսի մեծ նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերությունները։ Ռոբերտ Քոչարյանի գործոնը կարող է լինել գործիք թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի իշխանության համար, բայց դա չի կարող լինել առանցք կամ որոշիչ հանգամանք հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում։ Դիտարկել դա որպես կանխորոշիչ՝ նշանակում է չափազանց անլուրջ գնահատել Ռուսաստանի նախագահին։ Իսկ ես Պուտինին անլուրջ գործիչ համարել չեմ կարող։ Մենք նաև իրադարձությունների զարգացման ընթացքում ենք տեսնում, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Խնդիրն այստեղ Ռոբերտ Քոչարյանը չէ. մտածել, որ որևէ լուրջ մարդ կարող է հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորել որևէ անձի ճակատագրով՝ միամտություն է, իրատեսական ու համարժեք չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում