Saturday, 27 04 2024
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պետք է դասավանդվի հանրակրթական դպրոցներում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Մտադրությունը դեռևս պաշտոնական ձևակերպում չի ստացել, սակայն այդ մասին մամուլում խոսում են նախարարության պաշտոնյաները՝ ներկայացնելով արդեն 15 տարի հանրակրթական դպրոցներում դասավանդվող այդ առարկան ուսումնական ծրագրից հանելու ինչ-ինչ հիմնավորումներ:

Առանց քննարկելու իսկ այդ՝ իրականում շատ մակերեսային և խոցելի հիմնավորումները՝ պետք է արձանագրել, որ անթույլատրելի է նույնիսկ ծանրակշիռ հիմնավորումների պարագայում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը շարքային առարկա չէ, այն աշակերտներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստվածություն, այլև էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: Հետևաբար անթույլատրելի է «Հայոց եկեղեցու պատմություն»-ը «Պատմություն» առարկայի հետ ինտեգրելու մտադրությունը, ինչպես ներկայացնում են նախարության պաշտոնյաները: «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պետք է դասավանդվի որպես առանձին առարկա:

Հնարավոր է, որ առարկայի ուսումնական ծրագրում կամ դասավանդման ներկայիս մեթոդներում կան խնդիրներ, խութեր, որոնք քննարկելի են: Սակայն որևէ քննարկում չպետք է հանգեցնի առարկան ուսումնական ծրագրից հանելու որոշման: Կոչ եմ անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վերանայել նախարարության տարբեր պաշտոնյաների կողմից հրապարակայնացված սույն մտադրությունը և հանդես գալ հավաստիացմամբ, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հետայսու էլ շարունակելու է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամանակներում, որոնցում, ի թիվս այլ արժեքների, վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Այդ գործընթացը տեղի է ունենում իշխանության երբեմն լուռ, երբեմն գործուն մասնակցությամբ, ինչն անթույլատրելի է և դատապարտելի: Հայաստանի ցանկացած իշխանություն՝ անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները:

https://www.facebook.com/2299952536702127/posts/2811266058904103/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում