Sunday, 19 07 2026
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ

Տարբեր երկրներից սերող պսևդոհայրենասերներին միավորում է մի տեսակային ընդհանրություն՝ անհայրենիքությունը․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցած բազմաթիվ խորքային ու մակերեսային փոփոխությունների, գործընթացների թվում մեր քաղաքական դաշտում հայտնվեցին մի քանի նորելուկ ուժեր, որոնց մուտքը քաղաքականություն թվում էր բավական պայծառ ու լուսավոր:

Այդպիսի ուժերի արտաքին փաթեթավորումը բավական գեղեցիկ էր՝ համեմված ականջահաճո ձևակերպումներով ու կարգախոսներով, որոնք տպավորություն էին ստեղծում, թե դրանց ներկայացուցիչները գուցե նոր քաղաքական մշակույթի կրողներ են: Սակայն այդ տպավորությունը շատ կարճ տևեց: Բավական էին մի քանի նշանային իրադարձություններ (Մարտի 1-ի գործ, Ռոբերտ Քոչարյանի ազատազրկում, սահմանադրական արդարադատության վերականգնում, Հոկտեմբերի 27-ի գործ)՝ համոզվելու համար, որ այդ նորելուկները քաղաքական դաշտ են ներմուծվել/ներդրվել նախկին հանցավոր համակարգին սպասարկելու, նրանց համար նոր ցուցանակ դառնալու համար:

Այդպիսով նորելուկ այդ ուժերը կարճ ժամանակում համալրեցին հինգերորդ շարասյան շարքերը՝ լծվելով նախկին համակարգին ծառայելու, սպասարկելու անպատվաբեր գործին: Ամենացավալին այն է, որ այդ նորելուկների շարքերում են ոչ միայն տեղական ծագումնաբանություն ունեցող դեմքեր ու ուժեր, այլ նաև, այսպես կոչված, քաղաքական գաստրոլյորներ, որոնք շատ ավելի վտանգավոր են պետության ու հասարակության համար և ինչ-որ իմաստով վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: Տարբեր երկրներից սերող այդ պսևդոհայրենասերներին ու տեղական ծագումնաբանություն ունեցող նորելուկներին միավորում է մի տեսակային ընդհանրություն՝ անհայրենիքությունը: Ու ամենացավալին այն է, որ այդ անհայրենիքությամբ նրանք հայրենասիրություն են խաղում հայրենիքում՝ արտասահմաններում փող շինելու գործից ազատ ժամանակ, բնականաբար:

Ինչպես տեղական ծագումնաբանություն ունեցող նորելուկներին, այնպես էլ քաղաքական գաստրոլյորներին միավորում է նաև անմնացորդ հավատարմությունը քոչարյանասարգսյանական Հայաստանին և, որ ավելի կարևոր է, Ռուսաստանին: Դա նրանց համար քաղաքական, գաղափարական հավատամք է, ինչին ծառայեցվում է այն, ինչն իրենք անվանում են քաղաքական գործունեություն:

Հայաստանը, սակայն, քաղաքական գաստրոլյորների թատերաբեմ չէ, և հայ հասարակությունը ունի բավարար գիտակցություն՝ ընտրությունների ժամանակ քաղաքական եկվորներին մերժելու ու համապատասխան լուսանցք ուղարկելու համար: Ինչպես որ քաղաքական աղբանոց է ուղարկել և ապագայում էլ ուղարկելու է նախկին հանցավոր իշխանության ներկայացուցիչներին, որոնց ծառայում են տեղական ու օտարերկրյա ծագումնաբանություն ունեցող նորելուկները:

https://www.facebook.com/2299952536702127/posts/2806669276030448?sfns=mo

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում