Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները պարզելու համար:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և ԻԻՀ պետական սահմանը Մեղրիի մաքսակետով հատելու պահին իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1955 թվականին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննության տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 15-ին` ժամը 18:20-ի սահմաններում, Երևանի` 1955թ. ծնված բնակիչը հագուստի տակ՝ մարմնի վրա ամրացնելու եղանակով, ապօրինի պահել, փոխադրել և ՀՀ պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 102,15 գրամ քաշով «մարիխուանա», 62,19 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ 60,64 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղային նյութ, որոնք, անձնական խուզարկությամբ, նույն օրը նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել են:

Քրեական գործի քննության ընթացքում կատարված լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Սյունիք մարզի ևս չորս բնակիչների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, իրացնելու այլ հանցավոր դրսևորումներ ևս: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձինք թմրամիջոց ձեռք են բերել ինչպես Երևանի՝ 64-ամյա բնակչից, այնպես էլ՝ միմյանցից:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ խուզարկություններ վերը նշված անձանց բնակության վայրերում և տրանսպորտային միջոցներում, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաքիմիական, դատաբժշկական փորձաքննություններ, ստացվել են մեղադրյալների մազի նմուշները, և նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Նշված չորս անձանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկուսին՝ իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քրեական գործով հինգ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության ողջ շղթան և ձեռք բերման աղբյուրը, այն իրացնող անձի ինքնությունը, հնարավոր հանցակիցների առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում