Sunday, 19 05 2024
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել

Արփինե Հովհաննիսյանի գրառումը. իսկ որտեղ էր Սերժ Սարգսյանը

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով անդրադարձել է Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքին, մասնավորապես այն տարածված կարծիքին, որ Հաց բերողին մահացու հիվանդության պայմաններում կալանավորելն է ծանրացրել նրա վիճակն ու փաստացի սպանել նրան: Արփինե Հովհաննիսյանը, խոսելով այդ հարցում իր հասցեին հնչող մեղադրանքների մասին, որ եղել են թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո են շարունակվում, ներկայացրել է իրադարձությունների որոշակի ժամանակագրություն, որի միջոցով փորձել է ցույց տալ, որ այդ ժամանակ, լինելով արդարադատության նախարար, ինքը որևէ իրավասություն չուներ Հաց բերողի կալանքի, կամ կալանքից ազատման հարցում, ինչպես այդպիսի որևէ հարցում իրավասություն չունի, օրինակ, արդարադատության որևէ նախարար: Արփինե Հովհաննիսյանն այդ առումով կոչ է արել հարցնել ներկայիս նախարար Ռուսլան Բադասյանին:

Ավելի հետաքրքիր է, սակայն, այն, որ նախկին նախարարը մատնացույց է անում այն անձանց շրջանակը, որոնք պատասխանատու էին՝ նշելով, որ ինքը՝ որպես նախարար, ընդամենը կարողացել է հասնել նրան, որ փորձաքննության արդյունքում հասնի Հաց բերողի կալանքից ազատելու որոշման, ինչը, սակայն, հաջորդ օրն իսկ արժանացել է կրկնակի փորձաքննության դատախազության և քննչական կառույցի նախաձեռնությանը, որի արդյունքում Արթուր Սարգսյանը կրկին կալանավորվել է: Այդպիսով, նախկին նախարարը փաստացի մատնացույց է անում այդ հարցում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանատվությունը՝ հիշեցնելով, որ նա պաշտոնավարում է նաև այժմ և ստացել է բարձր կոչում, և նաև ԱԱԾ պատասխանատվությունը՝ որպես նախաքննության մարմին: Իսկ ԱԱԾ պետն այն ժամանակ Գեորգի Կուտոյանն էր, որին այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակել էր բավականին անսպասելի, քանի որ Կուտոյանը համակարգում չէր, այլ Սերժ Սարգսյանի աշխատակազմում: Այսինքն՝ Գեորգի Կուտոյանը, անշուշտ, կարևորագույն ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում ԱԱԾ պետի պաշտոնին էր հայտնվել Սերժ Սարգսյանի համար իրապես վստահելի գործիչ լինելու պատճառով:

Այդ ամենով հանդերձ էլ, Արփինե Հովհաննիսյանի գրառումից առաջանում է մեկ այլ պարզ հարց՝ իսկ որտե՞ղ էր այդ ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, եթե հաշվի առնենք, որ խոսքը ոչ թե շարքային դեպքի, այլ հանրային մեծ հնչեղություն ունեցող իրավիճակի մասին էր, որի վերաբերյալ գրում էին, խոսում էին, բողոքում էին: Սերժ Սարգսյանն անհաղո՞րդ էր այդ ամենին, թե՞ նրան մեկուսացրել էին այդ զարգացումներից: Խոսքը, իհարկե, մի ժամանակահատվածի մասին էր, երբ Հայաստանում վճռվում էր վարչապետի և իշխանության հետագա դասավորման հարցը, որում ամենևին երկրորդական նշանակություն չունեին նաև հանրային տրամադրությունները: Իսկ դրանց առումով Հաց բերողի հարցը կամ, այսպես ասած, գործը, անշուշտ, տրամադրություն ձևավորող էական գործոններից մեկն էր, շաղկապված նաև ՊՊԾ գնդի գրավման ոչ վաղ անցյալի իրադարձությունների հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում