Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Այժմ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կողմից առաջարկված՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ օրենքի նախագծի՝ Երևան քաղաքում 10-ից ավելի աշխատողներ ունեցող գործատուները աշխատավարձը կվճարեն անկանխիկ եղանակով:
Դիմելով Գևորգ Պապոյանին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասաց. «Դուք էլ եք ձեր հույսը կորցրել կառավարությունից, որ կբերեն նման կարգավորում, որովհետև մեկը մյուսին ակնհայտորեն հակասում է: Եթե կառավարությունն ունի նման նախագիծ, պետք է հասկանալ՝ իշխանության մեջ տեղյա՞կ են միմյանց նախագծերից, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: