Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Սամվել Ֆարմանյանի «շոգեբաղնիքային հեքիաթը» հերքվեց

Հոկտեմբերի 5-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին է ստացվել սույն թվականի հոկտեմբերի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ Սամվել Ֆարմանյան անհատական տվյալներով օգտատիրոջ էջում տեղադրված գրառման վերաբերյալ հրապարակումը:

Համաձայն դրա՝ Սամվել Ֆարմայնաը հայտնել էր, որպես Հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձի կողմից մարզասրահի շոգեբաղնիքում իրեն մոտենալու, քրեական գործի, այդ շրջանակում նաև իր քրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կրկին ընտրելու մասին իրեն տեղեկություն փոխանցելու վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում հրապարակման ճշմարտացիությունը, պաշտոնատար անձի հետ հաղորդակցվելու հանգամանքը պարզելու նպատակով համապատասխան մարզահամալիրում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել և ուսումնասիրվել են մարզահամալիրի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Պարզվել է, որ նշված օրը Ս. Ֆարմանյանի՝ մարզահամալիրի շոգեբաղնիքում գտնվելու ընթացքում այնտեղ գտնվել է միայն մեկ անձ: Նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալներով պարզվել է նշված անձի ինքնությունը, որը հրավիրվել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել բացատրություն: Պարզվել է, որ տվյալ անձը ոչ միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, այլև առհասարակ իրավապահ որևէ մարմնում չի աշխատում և հանդիսանում է մի ՍՊԸ-ի ֆինանսական վերահսկող: Ավելին, վերջինս բացատրություն է տվել այն մասին, որ նշված օրը սպորտային համալիրում որևէ օտար անձի հետ չի շփվել, անձնապես Ս. Ֆարմանյանին չի ճանաչում, ընդհանրապես չի իմացել, որ իր հետ շոգեբաղնիքում գտնվող անձը եղել է Ս.Ֆարմանյանը և առհասարակ որևէ տեղեկություն չունի Ս. Ֆարմանյանի քրոջ վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տվյալ անձի անհատական տվյալներով (անուն ազգանունով) անձ չի աշխատել և չի աշխատում:

Ս. Ֆարմանյանից բացատրություն վերցնելու նպատակով վերջինս բազմիցս հրավիրվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին, սակայն նա չի ներկայացել, իսկ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ չի ցանկանում հրապարակման վերաբերյալ բացատրություն տալ:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք չի բերվել Ս. Ֆարմանյանի գրառման մեջ նշված հանգամանքները հաստատող որևէ փաստական տվյալ, որը կվկայեր պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելու մասին՝ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի ավագ հետաքննիչի կողմից կայացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում