Ադրբեջանական բանակում զինվոր է ինքնասպան եղել, հայտնում է APA-ն:
Դեպքը տեղի է ունեցել սահմանային գոտու N զորամասում: Հաղորդվում է, որ շարքային Էլվին Ռյուսհաթ օղլու Բազիրլին զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանական բանակի ենթասպա է ինքնասպան եղել:










































