NASA-ի նախկին գիտնական Գիլբերտ Լևինը հայտարարել է, որ Մարսի վրա կյանքի էությունը հայտնաբերվել է դեռևս անցած դարի 70-ականներին, հաղորդում է CNN-ը:
Labeled Release փորձը 1976 թ.-ին մշակվել է Մարսի բնահողի թերտավորման համար՝ օրգանական նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով:
Ուսումնասիրության ընթացքում Մարսի հողանմուշներում սննդատարրեր են տեղադրվել: Եթե հողում կյանք գոյություն ունենար, ապա կսպառեր սնունդը և կարտազատեր նյութափոխանակության հետևանքով առաջացած գազանման հետքեր, որոնք այնուհետև կֆիքսվեին ռադիոակտիվ մոնիտորների կողմից:
Այսպիսով, Լևինը նշել է, որ հայտնաբերվել է նյութ, որը կյանքի իմիտացիա է, բայց ոչ կյանքը:
«Կա՞ն ապացույցներ Մարսի վրա կյանքի հնարավորության դեմ: Զարմանալի փաստ է, որ չկա ոչ մեկը»,- հավելել է գիտնականը: