Wednesday, 15 05 2024
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հակամարտության լուծման 3-րդ տարբերակը Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելն է. ՌԴ Պետդումայի պատգամավոր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Պետդումայի պատգամավոր,  Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության  հանձնաժողովի փոխնախագահ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ծագումով Մերձդնեստրից Ռոման Խուդյակովը:

Պարոն Խուդյակով, որո՞նք են Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններն ուկրաինական զարգացումներից և ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո:    ՌԴ ԱԳՆ հաղորդագրություններում արդեն տողեր կան Մերձդնեստրի կարգավիճակի մասին՝ այն դեպքում, երբ Ղրիմի հարցը միջազգային հանրությունը լուծված չի համարում: Ի՞նչ է սա նշանակում, և որո՞նք են լինելու ՌԴ գործողությունները:

– Դուք ճիշտ եք, Մերձդնեստրի թեման այսօր չափազանց ակտուալ է: ՌԴ-ին Ղրիմի միացումից հետո Մերձդնեստրի ժողովուրդը հուսով նայում է Ռուսաստանին և սպասում, թե երբ է գալու իրենց  հերթը: Հիշեցնեմ, որ Մերձդնեստրում ապրում են 250 հազար ՌԴ քաղաքացիներ:  Սա գրեթե բնակչության կեսն է:  Մնացածն, այսպես թե այնպես, իրենց ասոցացնում են Ռուսաստանի հետ:  Մերձդնեստրի բնակչությունը դրան է սպասում ավելի քան 20 տարի, նրանք արժանի են  ճանաչման:  2006թ. այնտեղ անցկացվեց հանրաքվե, և բնակչության 97%-ը  արտահայտվեց հօգուտ Մերձդնեստրի անկախության և ՌԴ կազմ ընդգրկվելու: 

Ուկրաինա-Մոլդովա սահմանի վրա հիմա  անօրինականություն է, բարձիթողի վիճակ՝ ռուսական անձնագրերով մարդկանց թույլ չեն տալիս սահմանն անցնել:  Երկրի շրջափակումը որոշել են ուժեղացնել:  Ես կարծում եմ, որ  նման իրավիճակում ՌԴ ղեկավարությունը պետք է ընդունի լուրջ քաղաքական որոշումներ՝ Ղրիմի օրինակով ճանաչի Մերձդնեստրը և միացնի այն ՌԴ-ին: Մերձդնեստրի բնակիչների համար սա մեծ տոն կլինի:

Ակնհայտ է, որ այստեղ Արևմուտքը վերջնականապես կփորձի  Ռուսաստանի կառուցողականությունն ու պատրաստակամությունը  շարժել որքան հնարավոր է՝ «հեռու»: Ինչպես մենք տեսնում ենք, Արևմուտքը դա անում է թեթև պատժամիջոցներով, ավելի հզոր պատժամիջոցների  մասին սպառնալիքներով և հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի  ընդլայնման մասին հայտարարություններով:  Ինչպե՞ս Ռուսաստանը կարձագանքի իր համար մարտահրավեր ընկալվող այս գործընթացներին:

– Կարող եք վստահ լինել, որ  Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, պատժամիջոցներով մեզ չեն վախեցնի: Ցանկացած տեսակի ճնշումների ներքո մենք մեր սկզբունքները, մեր քաղաքացիներին և համերկրացիներին մինչև վերջ պաշտպանելու ենք:  Պետք է հասկանալ, որ պատժամիջոցները հարված են ոչ միայն ՌԴ-ին, դրանցից կտուժեն նաև շատ եվրոպացի բիզնեսմեններ, որոնք արդեն  իրենց քաղաքական գործիչներին կոչ են անում հակառակ ուղղությամբ մտածել:  Ցանկացած պատժամիջոց մեր կողմից համարժեք պատասխան կստանա: Մենք դիմակայություն չենք փնտրում, առաջինը չենք կիրառում պատժամիջոցներ, բայց պատրաստ ենք պատասխանել միշտ, որպեսզի Արևմուտքը լավ հասկանա ու մտածի:

– Տեսակետ կա ու բավականին հիմնավոր, որ Ռուսաստանն օգտագործում է հետխորհրդային տարածքի  չճանաչված  շրջանները, հատվածները՝ որպես լծակ որոշակի երկրների դեմ, ինչպես,  օրինակ, Ղրիմը՝ Ուկրաինայի դեմ, Մերձդնեստրը՝ միգուցե Մոլդովայի, իսկ Ղարաբաղը՝ Հայաստանի դեմ:  Դուք, որպես Դումայի պատգամավոր, ինչպե՞ս եք բացատրում այս քաղաքականությունը:

– Այս կարծիքը ճիշտ չէ սկզբից մինչև վերջ: Ռուսաստանը մեծ ջանքեր է ներդնում հակամարտությունների հանգուցալուծման համար, բայց հանդիպում է Արևմուտքի դիմակայությանը և հակադրմանը:  Հենց Արևմուտքին են անհրաժեշտ  հակամարտություններ ԱՊՀ տարածքում, դրանցով մեր եղբայրական ժողովուրդների միջև հեշտ է վեճ գցելը:  Մենք փորձում ենք դրանք խաղաղ ճանապարհով լուծել: Եթե հիշում եք, Կոզակի ծրագրի համաձայն՝ 2003թ. մերձդնեստրյան խնդիրը լուծվել էր, բայց այդ ժամանակ հենց Մոլդովայի նախագահ Վորոնինը  ԱՄՆ դեսպանատան զանգից հետո դեմ գնաց այդ ծրագրին: Հիմա արդեն միակ ելքը Մերձդնեստրը ճանաչելն է:

Պարոն Խուդյակով, Հայաստանում, որը ՄՄ անդամակցության ճանապարհին է, կառավարություն է փոխվում:   Հայաստանում տեսակետներ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը գնաց կառավարության փոփոխության նաև այն պատճառով, որպեսզի հետաձգի ՀՀ անդամակցությունը ՄՄ-ին:   Հայաստանում կառավարության փոփոխությունը կարո՞ղ է որոշակիորեն ձգձգել անդամակցման գործընթացը:

– Ես կարծում եմ, որ կառավարության փոփոխությունն ուժեղ կերպով չի անդրադառնա ՄՄ անդամակցության գործընթացի վրա:  Նման որոշումներն ընդունվում են  չափազանց կշռադատված  կերպով և չպետք է որևէ կերպ կախված լինեն ընթացող քաղաքական զարգացումներից:  ՀՀ նախագահը երևի իր պատճառներն է ունեցել այդ փոփոխության համար, բայց ՄՄ-ի մասին խոսք լինել չի կարող: Ինչո՞ւ ձգձգել այդ գործընթացը, եթե այն միայն շահավետ է Հայաստանի համար:  Դա անտրամաբանական է: Վստահ եմ, որ Հայաստանը կդառնա ՄՄ անդամ, և ՄՄ բոլոր անդամները կլինեն շահեկան վիճակում. ընդհանուր շուկա, ընդհանուր սահմաններ, մշակութային տարածք՝ սա միայն  դրական է մեր երկրների համար:

– Ղրիմյան իրադարձություններից հետո շատ են զուգահեռներ տանում Ղրիմի և Ղարաբաղի միջև: Որոշ քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ կանխատեսում են, որ ՌԴ հավակնությունները կհասնեն նաև Ղարաբաղ: Այս տեսակետները, կարելի է ասել, ավելի հաստատվեցին Ժիրինովսկու հայտնի հայտարարությունից հետո, թե՝ Ղարաբաղը պետք է մտնի ՌԴ կազմ, եթե հակամարտող կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:  Ինչպե՞ս եք վերաբերվում նման կանխատեսումներին, և ի՞նչ էր նշանակում Ժիրինովսկու հայտարարությունը:

– Բնականաբար, ԼՂ հակամարտությունը վաղ թե ուշ պետք է հանգուցալուծվի: Բայց այսօրվա դրությամբ ՌԴ-ն, ավելի շուտ,  ակտիվորեն չի մասնակցի գործընթացին: Մենք հիմա Ուկրաինայում սուր ճգնաժամի ականատեսն ենք, այդ թվում՝ Մերձդնեստրի շրջափակման. այս ամենը մեր ԱԳՆ-ի ուշադրությունը զբաղեցնում է:

Վլադիմիր Վոլֆովիչն առաջարկել է  հակամարտության կարգավորման մի  տարբերակ:  Որպեսզի հակամարտությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հանգուցալուծվի, պետք է փնտրել լուծման երրորդ տարբերակ:  Այս տարբերակը կարող էր լինել ԼՂ-ի միացումը ՌԴ-ին, եթե ԼՂ բնակչությունը ունենա նման ցանկություն:  Նրան միանգամից սկսեցին մեղադրել անջատողականության մեջ, այնինչ նրա նպատակը  նոր պատերազմ թույլ չտալն է:  Կարծում եմ, որ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար Հայաստանն ու Ադրբեջանը կարող էին համաձայնել այս սցենարի հետ:   Ամենակարևորը նոր արյունահեղություն թույլ չտալն է: Ամեն դեպքում,  հակամարտության կարգավորումը կարճաժամկետ գործընթացում քիչ հավանական է:

Հետաքրքրական է այն, որ վերջերս ազգերի ինքնորոշման սկզբունքի դիրքերից հանդես եկող Ռուսաստանը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը: Դուք նշում եք, որ Մերձդնեստրի բնակչությունն արժանի է ճանաչման, իսկ ԼՂ ժողովուրդն արժանի չէ՞:

– Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը միշտ հանդես է եկել  ազգերի ինքնորոշման սկզբունքի դիրքերից:  Բայց այդ ինքնորոշումը միշտ պետք է ընթանա խաղաղ ճանապարհով: Տաք գոտիներում անհրաժեշտ է զգույշ մոտեցում՝ արյունալի դիմակայություն թույլ չտալու համար:  Մարդկային կյանքերն ամենից վեր են, ուստի որոշ հարցեր պահանջում են ավելի փուլային բանակցություն՝ հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ:

– Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը, դուրս գալով ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից, հանձն առնի հակամարտությունը լուծել միակամ:   Ասում են՝ սա հնարավոր է, քանի որ ներկայում սրված են հարաբերությունները ՌԴ-ի և Արևմուտքի միջև:

– Ռուսաստանը մասնակցելու է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ոչ միակամ, այլ որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ:  Բայց հիմա դեռ խոսք չկա այն մասին, որ  այս հարցում Արևմուտքի հետ երկխոսությունը կդադարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում