Sunday, 19 05 2024
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով

Քոչարյանի հերթական հնարքը՝ վիրահատությո՞ւն, թե՞ դատավարությունը վիժեցնելու փորձ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր առավոտյան կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը «Ազատությանը» հայտնել է, որ նախկին նախագահն այժմ բուժհետազոտություն է անցնում, և հնարավոր է, որ վիրահատվի: Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը նույն բժշկական կենտրոնում բուժհետազոտություն էր անցել նաև սեպտեմբերի 30-ին:

Այն, որ ցանկացած կալանավոր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, պատշաճ բուժսպասարկում ստանալու իրավունք ունի՝ կասկածից վեր է։ Այլ խնդիր է, որ Քոչարյանի հիվանդության վարկածը շրջանառու դարձավ բավականին վիճահարույց համատեքստում՝ ծնելով բազմաթիվ կասկածներ դրա արժանահավատության վերաբերյալ։

Մեկ տարուց ավելի է՝ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է՝ որոշակի ընդմիջումներով, սակայն այս ամբողջ ընթացքում թե՛ նա, թե՛ նրա պաշտպանական թիմը երբեք չեն բարձրաձայնել երկրորդ նախագահի առողջական պրոբլեմների մասին։ Ավելին՝ Քոչարյանը հանրությանը մշտապես ներկայացել է կերպարով, որն ասոցացվում է առողջ ապրելակերպի, սպորտի հետ։

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության բոլոր միջնորդություններն ունեցել են տարբեր հիմնավորումներ, որոնց մեջ նույնպես բացակայել է վատառողջ լինելու հանգամանքը։ Քոչարյանի հիվանդության վարկածն առաջ քաշվեց միայն այն բանից հետո, երբ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց նրա խափանման միջոցի միջնորդությունը, ու հասարակության մեջ վստահություն առաջացավ, որ դատական գործընթացը վերջապես դուրս կգա անվերջ թվացող տեղապտույտից, ու երկրորդ նախագահի և մյուսների գործը կքննվի ըստ էության։

Դատական երեկվա նիստում Քոչարյանի թիմը դատական գործընթացը երկարաձգելու կամ նույնիսկ վիժեցնելու թերևս վերջին փորձն արեց՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով դատավորին, որը, սակայն, մերժվեց։ Ահա այս համատեքստում այսօր Ռոբերտ Քոչարյանը կրկին տարվում է բուժզննման, ու այս անգամ շրջանառու է դարձվում վիրահատության թեզը։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Քոչարյանը ամեն կերպ ձգտում է ձգձգել դատավարությունը, որովհետև Մարտի 1-ի գործի ըստ էության քննությունը ի դերև է անելու նրա անմեղության լեգենդը, որն ամիսներ շարունակ մոգոնվել է երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ու նրա շրջապատի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների կողմից։ Գործի քննության հետևանքով ոչ թե երկրում, այլ Քոչարյանի համար է «թեժ աշուն» լինելու. երկրորդ նախագահը վերջնականապես հրաժեշտ կտա քաղաքականությանը՝ թույլ հույս ունենալով, որ դատարանը հնարավորինս մեղմ կվարվի իր հետ։

Ի դեպ, ուշագրավ է, որ դատական գործընթացի այս օրերին «հիվանդանում» է ոչ միայն Քոչարյանը։ Նույն գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դատարանը թույլ տվեց կարճ ժամանակով բացակայել երկրից՝ բուժօգնություն անցնելու նպատակով։ Հետո պարզվեց, որ սրտի հետ կապված խնդիր ունի նաև Արմեն Գևորգյանը, որի՝ երկրից բացակայելու միջնորդությունը, սակայն, մերժվեց։ Տպավորություն է, որ ամեն ինչ արվում է դատական գործընթացը վիժեցնելու նպատակով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում