Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քայլողները

Այսպիսով, երեկ հայտնի են դարձել բոլոր այն թեկնածուները, որոնք ներկայացվել են հանրապետության նախագահին, և որոնց Սերժ Սարգսյանը պետք է նշանակի ԿԸՀ անդամ: Ինչպես արդեն հայտնի է, նրանց մեջ է Գարեգին Ազարյանը, ով 2007, 2008 թվականների ընտրություններին եղել է ԿԸՀ նախագահ, ԿԸՀ նախագահ է եղել 2009 թվականի քաղաքապետի ընտրություններին:

Մինչև վերջին պահը ԿԸՀ նախագահ էր, ու գրեթե կասկած չկա, որ նորից ընտրվելու է իր այդ պաշտոնին: Սակայն բանը միայն Գարեգին Ազարյանը չէ: Թե՛ Փաստաբանների պալատի, թե՛ Վճռաբեկ դատարանի և թե՛ օմբուդսմենի ներկայացրած թեկնածուները ներկայացնում են, այսպես ասած, պետական ապարատը կամ ընտրական ապարատը: Նոր Ընտրական օրենսգիրքը իբր ապակուսակցականացրել է ԿԸՀ ձևավորումը, փոխարենը այն նախագահականացնելով: Եվ ԿԸՀ բոլոր նոր անդամները փաստացի լինելու են պետական ապարատի չինովնիկներ, ինչը ինքնին նշանակում է, որ խոսք անգամ չի կարող լինել որևէ անկախ գործունեության մասին:

Այսինքն` ե՛ւ մարդու իրավունքների պաշտպանը, ե՛ւ Փաստաբանների պալատը, ե՛ւ Վճռաբեկ դատարանը այդպես էլ չգտան որևէ մի անկախ և հեղինակավոր իրավապաշտպանի, իրավունքի մասնագետի, որին կառաջադրեին ԿԸՀ անդամի թեկնածու, և որն իսկապես իր անկաշառ կեցվածքով կփորձեր կանխել ընտրակեղծարարությունը: Հասկանալի է, որ այդպիսի անդամի չգտան, որովհետև չեն էլ փնտրել, որովհետև պետք չէր փնտրել, որովհետև այդպիսի հանձնարարություն Բաղրամյան 26-ից չէր եղել:

Եվ եթե նախկինում գոնե ԿԸՀ-ում կար ընդդիմադիր «Ժառանգության» կամ թեկուզ Դաշնակցության ներկայացուցիչ, ապա ներկայիս ԿԸՀ-ում արդեն կարելի է ասել, որ նույնիսկ այդ երկուսը, գոնե մեկն էլ չի լինելու, կամ եթե լինելու է, ապա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կրող, այլ պարզապես դերասանական արվեստի ներկայացուցիչ, որին միգուցե ԿԸՀ-ում կվերապահվի, այսպես ասած, անկախի, անաչառի, ընդդիմադիր կեցվածք ունեցողի դեր: Բայց այն, որ նոր ԿԸՀ-ն իր որակներով ոչ միայն չի տարբերվելու նախկինից, այլ նաև ըստ էության է՛լ ավելի կառավարելի է լինելու նախկինի համեմատ, ակնհայտ է:

Եվ այդ դեգրադացիան թերևս արժե, որ արձանագրեն նաև այն եվրադիտորդները կամ եվրափորձագետները, ում հետ միասին և ում հավանությամբ իշխող կոալիցիան Ընտրական օրենսգիրք է բարեփոխել և իբր քայլ առաջ արել դեպի արդար և թափանցիկ, դեպի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Իրականում բոլորի համար ակնհայտ է ու տեսանելի, եթե կա իհարկե տեսնելու ցանկություն, որ Հայաստանի իշխանությունն իր այս մի ժեստով իսկ, ԿԸՀ ձևավորման այս գործընթացով իսկ վկայեց, որ բացարձակապես պատրաստ չէ ընտրական համակարգում արձանագրել շրջադարձային փոփոխություններ, և առավելագույնը, որ կարող է խոսք լինել, դա հերթական քայլառաջն է, որն իրականում քայլ է դեպի անդունդ, որովհետև այնտեղ չհայտնվելու համար Հայաստանին ցատկ է պետք, ոչ թե քայլ:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում