Tuesday, 21 05 2024
Ռեիսին Իրանում «չարակամներ» ունե՞ր
16:24
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում գործողության այլընտրանքային տարբերակները
Սուտ է, թե Սփյուռքը դեմ է Փաշինյանին. մերժողները խիստ փոքրամասնություն են, բայց մտահոգություն կա
Բաշար Ասադի կնոջ մոտ ախտորոշել են արյան քաղցկեղ
Պատրանք է, թե Իրան-Ադրբեջան լուրջ սրացում կլինի. նրանք ի վերջո լեզու են գտնում
15:45
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
Եթե այս շարժումը հաջողի, 100 % երաշխիք ենք տալիս՝ դա բերելու է ՀՀ-ի լուծարման․ Վահագն Ալեքսանյան
Եթե նախագիծն ընդունվի, ապա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակի կավելանա․փաստաբան
Մի օր այդ կոճակ սեղմողները փաստաբանի կարիք են ունենալու, ստիպված են այդ հարկային բեռով վարձել
15:30
Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​պարգև է շնորհել
Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ
Քաղաքացին արտերկրից բռնության կոչեր է հնչեցրել. նրան կալանավորելու որոշում է կայացվել
Էրդողանը «ստուգե՞լ» է Ալիեւին իրանական աղետից հետո
14:56
Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ինչպես են ծանուցվելու զորակոչին և վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները
Դասեր քաղե՛ք Արցախում ձեր գործողություններից և մեզ էլ խորհուրդներ մի՛ տվեք. Հակոբ Արշակյան
ՌԴ պաշտոնյաները առանց ԱԴԾ թույլատվության չեն կարող մեկնել արտերկիր
14:30
Խարկովը ենթարկվել է գնդակոծության. կան վիրավորներ
«Սորոսի» հիմնադրամի աշխատողը չեմ եղել ես, տնօրենների խորհրդի անդամները այլ աշխատանք են ունենում
Սահմանադրության և բանականության միջև հակասություն չկա․ ՍԴ դատավորի թեկնածու
Ինչու՞ է թաքցվում՝ ՍԴ անդամի թեկնածուն եղել է «Սորոսի» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ
«Սուտ եք ասում», «Արցախը ՀՅԴ-ն հանձնեց». լարված վիճակ՝ ԱԺ փոխխոսնակի ելույթի ժամանակ
ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. թեկնածուն է Դավիթ Խաչատուրյանը
Թուրքիան Իրանին է տրամադրել ուղղաթիռի կործանման մասին իր ունեցած տեղեկատվությունը
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 կին է զոհվել
13:30
ԵՄ-ը մտադիր է բանակցություններ սկսել Մոլդովային և Ուկրաինային ընդունելու շուրջ

«Դեկտեմբերին դրսից ներկրված ձվերը մինչև հիմա վաճառվում էին». «Լուսակերտի» սեփականատեր

Դեռևս դեկտեմբեր ամսին Ուկրաինայից ու Բուլղարայից Հայաստան ներկրված հավկիթների խմբաքանակը մինչ վերջերս վաճառվել է հանրապետության խանութներում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, միայն Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում Սննդամթերքի անվտանգության ծառայության չորսօրյա դիտարկումների արդյունքում հայտնաբերվել է 4860 հատ ժամկետանց և թերի մակնշված հավկիթ:

Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ հայտնաբերված ժամկետանց հավկիթների ամբողջ խմբաքանակը վաճառքից հանվել ու ոչնչացվել է: Ընդ որում, ժամկետանց՝ ավելի քան 25 օրվա արտադրության, և թերի մակնշված հավկիթներ հայտնաբերվել էին թե խանութներում, թե ներկրողների պահեստներում: Թե որ ընկերություններն են այդ ներկրողները, ծառայությունում չեն հրապարակում:

Մեր ունեցած տեղեկություններով՝ դեկտեմբեր ամսին Հայաստան է ներկրվել մոտ 3 հազար արկղ ձու, որը մինչ այժմ վաճառվում էր Երևանում, Շիրակում ու Լոռիում: Այլ հարց է, թե ինչ իրավիճակ է հանրապետության մյուս մարզերում:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ Հայաստանում արտադրվող ձուն լիովին բավարար է պահանջարկը բավարարելու համար: «Տեղական արտադրանքի լուրջ մնացորդով ենք մոտենում Զատիկին»,- ասաց Ստեփանյանը:

«Խանութների տերեր կան, որոնք ձու են ներկրում, և ձուն կպահեն էնքան, մինչև ծախվի, փաստորեն նրանց չի էլ հետաքրքրում՝ ժողովուրդն ինչ ձու է ուտում»,-«Ժամանակի» հետ զրույցում ասաց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը՝ հավելելով. «Դեկտեմբերին ներկրված ձվերը մինչև հիմա վաճառվում էին»: Ուստի իրենք դիմել էին գյուղնախարարությանը, որ ուժեղացնեն վերահսկողությունը:

«Բացեր կան, որոնք պետք է լրացվեն: Պետք է լուրջ հետևություններ անենք էսքանից հետո: Համենայնդեպս, ներկրված ձուն ավելի էժան չի վաճառվում, քան տեղական ձուն: Ի վերջո, կան արտադրողներ, որոնք պլանավորված արտադրում են: Էսօր ներմուծելու կարիք չկա, բավարարում է ու կբավարարի: Սրանից հետո միշտ բավարարելու է ձուն»,- ասաց Մանուկյանը:

Մեր հարցին` իրենց ընկերությունը կամ տեղական այլ արտադրողներ վաճառքի չե՞ն հանում ժամկետանց հավկիթները և ի՞նչ են անում դրանք, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ասաց. «Մեր արտադրանքը մեկ շաբաթից ավելի չի մնում խանութներում, վաճառվում է: Հիմա էնպես ենք արել, որ կազմակերպենք արտադրությունն այնպես, որ մի շաբաթից ավելի ձուն չավելանա: Առավելագույնը 10 օր կարա մնա»:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը նաև չի կարծում, որ հավկիթի գների նոր թանկացում հնարավոր է: «Անցյալ տարվա հոկտեմբերից ձվի գինը չի փոխվել, նույն գինն է, միջինը 62-63 դրամ` բացթողնման գները»: Վերջինս նաև պնդում է, որ Սուրբ Զատիկի տոնակատարության հետ կապված ձվի դեֆիցիտ չի լինի:

«Վերավաճառողների խնդիրը հանել ենք մեջտեղից: Եթե առաջ առաքիչից ով ասես կարող էր առնել ձուն, առաքիչի խնդիրը ձուն ծախելն էր, ում էր ծախում` անհայտ էր, իսկ հիմա կոնկրետ խանութներ են տանում ձուն, և հստակ էդ ամեն ինչը նայվում է: Բոլոր խանութներում ձվի առկայությունը կա, գների բարձրացում չի լինի: Ձվի քանակն էլ ապահովված է: Հավկիթի արտադրությունը նորից վերելք է ապրում հիմա»,- հավաստիացրեց «Լուսակերտի» սեփականատերը:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը հրաժարվեց պատասխանել վարչապետի հրաժարականի և իր համար ցանկալի թեկնածուի վերաբերյալ մեր հարցին:

Խաչիկ Մանուկյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչու չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, ինչու է թողել քաղաքականությունը: «Զբաղվում եմ իմ բիզնեսներով, ազատ ժամանակ չունեմ, որ զբաղվեմ պոլիտիկայով»,- հայտարարեց Մանուկյանը՝ հավաստիացնելով, որ ՀՀԿ քաղխորհրդի նիստերին մասնակցում է: «Առանց ինձ ինչ քաղխորհրդի նիստ»:

Խաչիկ Մանուկյանը դեռ ուսումնասիրում է ՍԴ որոշումը, սակայն նաև պահումներ է անում իր աշխատակիցների աշխատավարձերից: «Ինքը՝ որպես մեխանիզմ, հետաքրքիր մոտեցում է, որ կարող է լուրջ առավելություն տալ մարդկանց: Ես ինքս տեսել եմ Եվրոպայում թոշակառուները ոնց են ապրում: Էստեղ կան բաներ, որ հստակեցված չի, եթե մարդիկ բոլորն ասում են՝ չէ, ուրեմն, մի բան կա, որ ասում են: Կա վստահության, արդարության, օրենքի ճիշտ կատարման խնդիր, պատասխանատվություն կրելու խնդիր, որովհետև բոլորը կորցրել են փողեր Հայաստանում»:Մարինե Խառատյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում