Friday, 03 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Եղբորս սպանել է որդին ու 5-6 ուրիշ անձ, իսկ հիմա դատարանում «բռնաբարվում» է արդարադատությունը. Արամ Սիմոնյան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը։ Դատավարության պրոցեսը, սակայն, չի բավարարում սպանվածի եղբորը՝ Արամ Սիմոնյանին։ Նրա խոսքերով՝ դատավարությունը ընթանում է խայտառակ կերպով, և ամեն նիստին «բռնաբարվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը»։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը, իսկ որդուն արգելանքից ազատելու մասին որոշում էր կայացվել:

Սպանությունից հետո նշանակված փորձաքննությունների արդյունքում սպանվածի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղսունակ էր ճանաչվել։ Մինչդեռ սպանությունից մոտ մեկ տարի անց նշանակված կրկնակի փորձաքննության արդյունքում պարզվեց, որ սպանության մեջ մեղադրվող Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, եղել է աֆեկտի տակ։

Արամ Սիմոնյանի խոսքերով՝ ներկայումս գործով մեղադրող դատախազը, դատավորը միտումնավոր կերպով գործը տանում են այլ ուղով, որպեսզի իրականությունը չբացահայտվի։ «Տպավորություն է, որ մեղադրող դատախազն ու դատավորը երդվել են գործը նման տեսքով տանել մինչև վերջ։ Ես արդեն չորրորդ բացարկն եմ ներկայացնում դատախազին ու դատավորին, սակայն դրանք մերժվում են։ Ես միջնորդություն եմ ներկայացնում, որ պարզվի, թե որտեղ է եղբորս գլխի մի մասը, որը հուղարկավորության ժամանակ չկար, սակայն դատավորը որոշում է կայացնում և գլխի տեղը գրում կացին, թե իբր ես ուզում եմ իմանալ՝ որտեղ է կացնի մի մասը։ Նման կարգի դատավարություն է գնում։ Ես վկային հարցնում եմ, թե որտեղ է եղբորս գլխի մի մասը, տվեք, տանեմ հողին հանձնեմ ու էլ չեմ գա դատերին, Ռուզաննայի հորաքույրը արձագանքում է՝ էհ, որ կտորն ես ուզում, ասա տանք, տար, պրծնենք քեզնից։ Դուք պատկերացնում եք։ Եվ նա ուսուցչուհի է, ինձ էլ պատմություն է դասավանդել»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Մեր զրուցակիցը պնդեց, որ իր եղբորը սպանել են ոչ թե կինը՝ Ռուզաննան, այլ որդին՝ Նորիկը, մի քանի այլ անձանց հետ։ Մինչդեռ Նորիկ Սիմոնյանը ազատության մեջ է և նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ այն պարագայում, երբ Նորիկը դատարանում վկայության ժամանակ նշել է, որ ինքն է մոր հետ հոր դիակը տարել, կապկպել, նետել ձորը, ապա քարեր գլորել դիակի վրա, փշերով ծածկել։ «Սա հանցագործությանը օժանդակել է, բայց Նորիկի նկատմամբ անգամ տուգանք չի նշանակվել»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում